Armenian ARMSCII Armenian

Երկրորդ ընթերցում
Նախագիծ
Կ-6242 -18.05.2009-ՖՎ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔ

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին« Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի 75.1-րդ հոդվածի 2-րդ մասում`

1. 3-րդ պարբերությունում «չորրորդ եւ հինգերորդ» բառերը փոխարինել «չորրորդ, հինգերորդ եւ վեցերորդ» բառերով:

2. 5-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«հինգերորդ հերթին` ստորադաս փոխառություններից բխող պահանջները:»:

3. 5-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն` հետեւյալ բովանդակությամբ.

«վեցերորդ հերթին` բանկի մասնակիցների պահանջները:»:

4. 6-րդ պարբերությունում «երկրորդ եւ երրորդ» բառերը փոխարինել «երկրորդ, երրորդ եւ հինգերորդ« բառերով:

5. 6-րդ պարբերությունում «հինգերորդ» բառը փոխարինել «վեցերորդ» բառով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող  տասներորդ օրը: