Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-619-02.10.2014-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 224-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ եւ 5-րդ կետերում «անձնագրային եւ վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայությունների պետերը» բառերը փոխարինել «ոստիկանության տարածքային մարմիններին ենթակա անձնագրային ծառությունների պետերը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 


Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Ոստիկանությունում ընթացող բարեփոխումները ենթադրում են ոստիկանության ստորաբաժանումների վերակազմավորման, ինչպես նաեւ կառուցվածքային փոփոխությունների իրականացման արդյունքում նորաստեղծ ստորաբաժանումների կազմավորման, դրանց գործառույթների եւ ոստիկանության ծառայողների լիազորությունների հստակեցման անհրաժեշտություն: Իրականացվող բարեփոխումների արդյունքում աշխատանքային եւ կատարողական կարգապահության բարձրացման, տարածքում քաղաքացիների խնդիրներին ավելի սերտ առնչվելու, բազմաստիճան ղեկավարման շնորհիվ կոռուպցիոն ռիսկերը նվազնելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի հրամանով համակարգում կատարվել են փոփոխություններ, որով ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայությունների ղեկավարումը հանձնվել է ոստիկանության տարածքային մարմինների ենթակայությանը: Նշված փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջարցել փոփոխություններ կատարել նաեւ համապատասխան իրավական ակտերում:

2. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Ներկայացված օրենքի նախագիծը նպատակ ունի ՎԻՎ օրենսգրքում ՀՀ ոստիկանության ենթակայությամբ քննվող վարչական իրավախախտումների հոդվածում կատարել համապատասխան փոփոխություն, որով կհստակեցվի ոստիկանության քննությանը ենթակա ՎԻՎ օրենսգրքի համապատասխան հոդվածներով քննություն իրականացնող իրավասու ստորաբաժանումը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից :

6. Ակնկալվող արդյունքը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման արդյունքում կհստակեցվի այն կառուցվածքային ստորաբաժանումը, որն իրավասու է քննել օրենսգրքի 195.1-196-րդ եւ 201-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումները: 


Եզրակացություն

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքի նախագծի  ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում ծախսերի ավելացում կամ եկամուտների նվազեցում չի նախատեսվում: 
 

ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարետւ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Օրենքի   նախագիծը   /այսուհետ՝   նախագիծ/   համապատասխանում   է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Նախագիծը   համապատասխանում  է  հավասար   իրավաբանական   ուժ ունեցող իրավական այլ ակտերի դրույթներին։

3. Նախագծում իրավական այլ ակտերի նորմերի անհարկի կրկնություններ առկա չեն։

4. Նախագծում անհրաժեշտ բոլոր հարցերը կարգավորված  են։

5. Նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում։

6. Օրենսդրական տեխնիկայի կանոնները մասամբ պահպանված չեն։ Այսպես՝ նախագծի վերնագրում «փոփոխություններ» բառն անհրաժեշտ է փոխարինել «փոփոխություն» բառով՝ նկատի ունենալով, որ նախագծում կատարվում է մեկ փոփոխություն։

7. Նախագիծն անհրաժեշտ է համապատասխանեցնել սույն եզրակացության 6–րդ կետին։

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՍ՜ԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205– Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում։

ԱԶԴԵՑՈԻԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՅՈԻԹՅՈԻՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուսական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա։

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի օբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա։

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված սկզբունքներին եւ պահանջներին չի հակասում։

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեսվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է։

ԵԶՐԱԿԱՑՈԻԹՅՈՒՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝  բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով աոաջարկվում է հստա կեցնել ՀՀ կաոավարությանն առընթեր ոստիկանության քննությանը ենթակա Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբե»րի 6-ի օրենսգրքի համապատասխան հոդվածներով քննություն իրականացնող իրավասու ստո»րաբաժանումը:

Ելնելով վերոգրյալից՝ վերը նշված օրենքի նախագծի ընդունումը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցության։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18–Ն որոշման համաձայն։

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա։

Նախագծը՝

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն։

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈԻՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետաթյան օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցաթյան գնահատման

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսահետ՝ Նախագիծ) հստակեցվում է ՀՀ ոստիկանության անունից վարչական իրավախախտամների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավասու կառուցվածքային ստորաբաժանումը։

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվամ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցաթյուն լինել չի կարող։

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները՝ կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են՝ արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայւրնաբերվելու եզրակացություն։