Armenian ARMSCII Armenian
Կ-615-07.05.2009-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-272 օրենքի  (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածում՝

1) 1-ին կետը «նախատեսված դեպքերի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոնների» բառերով.

2) 2-րդ եւ 3-րդ կետերից հանել «եւ կրտսեր» բառերը.

3) 7-րդ կետի  «դ» ենթակետից հանել «(մասնագիտական հարցեր)» բառերը, եւ նույն կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» ենթակետով.

«զ) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում աշխատելու ունակության ստուգման մասնագիտական հարցեր:».

 4)  8-րդ կետի երկրորդ, երրորդ եւ չորրորդ պարբերությունները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով՝ մասնագիտական գիտելիքները եւ ունակությունները, գործնական կարողությունները եւ կառավարչական հմտությունները ստուգելու նպատակով: Հարցազրույցի ընթացքում մասնակցին կարող են տրվել նաեւ հարցատոմսի հարցերին առնչվող հարակից բանավոր հարցեր:

Հարցատոմսի յուրաքանչյուր հարցին պատասխանելուց հետո հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մասնակցի պատասխանը գնահատում է առավելագույնը 10 միավորով: Հարցազրույցն ավարտելուց հետո հրապարակվում են մասնակցի հավաքած միավորների ընդհանուր քանակը եւ դրա տոկոսային արտահայտությունը: Հարակից հարցերի պատասխանները գնահատվում են հարցատոմսի համապատասխան հարցի պատասխանի համատեքստում:

Հարցազրույցի փուլում մասնակցի ստացած միավորների տոկոսային արտահայտությունը պետք է լինի  առնվազն յոթանասունհինգ տոկոս՝  հարցազրույցի փուլը հաղթահարելու համար:».

5) 8-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Մրցույթի հաղթող են ճանաչվում հարցազրույցի փուլը հաղթահարած այն երեք  մասնակիցները, որոնց` թեստավորման եւ հարցազրույցի փուլերի արդյունքում ստացած տոկոսների հանրագումարը առավելագույնն է: Եթե միեւնույն առավելագույն տոկոսներ ստանալու դեպքում հնարավոր չէ պարզել մրցույթի երեք հաղթողներին, ապա միեւնույն առավելագույն տոկոսներ ստացած մասնակիցները ճանաչվում են մրցույթի հաղթողներ:

Սույն հոդվածով սահմանված կարգով հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցների թիվը 4-ից պակաս լինելու դեպքում հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցները ճանաչվում են մրցույթի հաղթողներ:».

6) 9.1-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «ուuումնաuիրելով մաuնակցի կողմից տրված պատաuխանները, դրանց վերաբերյալ` մրցութային հանձնաժողովի գնահատականները (դրանց ճիշտ կամ uխալ լինելը), դրանք համադրելով քվեարկության արդյունքների հետ եւ» բառերը.

7)  11-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«Եթե մրցույթի մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, կամ հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը չի ստացել  առնվազն յոթանասունհինգ տոկոս ու մրցույթում հաղթող չի ճանաչվել, կամ քաղաքացիական ծառայության խորհուրդը սույն հոդվածի 9.1-րդ կետով նախատեսված դեպքում կայացրել է մրցույթում հաղթող չճանաչելու մասին որոշում, ապա անցկացվում է նոր մրցույթ:».

8)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11.1-րդ կետով.

«11.1 Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավակնորդների համար քաղաքացիական ծառայության խորհրդի սահմանած կարգով առնվազն երեք ամիսը մեկ անցկացվում է թեստավորում: Թեստավորումն անցկացնում է քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից ստեղծվող թեստավորման հանձնաժողովը: Թեստավորմանը մասնակցելու թույլտվություն տալիս է քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից ստեղծվող մանդատային հանձնաժողովը: Մանդատային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել թեստավորմանը, եթե քաղաքացին չի բավարարում սույն օրենքի 11-րդ հոդվածով եւ 34-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջները, կամ առկա է սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որեւէ մեկը: Թեստերը կազմում է թեստավորման հանձնաժողովը՝ քաղաքացիական ծառայության խորհրդի սահմանած կարգով, համակարգչում զետեղված հարցաշարից եւ դրանից պատահական ընտրված հարցերից` մասնակիցների գիտելիքները հետեւյալ բնագավառներում ստուգելու համար.

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության.

բ) քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

Թեստավորման առաջադրանքների առնվազն իննսուն տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները ստանում են քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր: Հավաստագրի գործողության ժամկետը մեկ տարի է: Հավաստագիր ունեցող քաղաքացին կարող է մասնակցել հաջորդ թեստավորմանը, եթե լրացել է նրա հավաստագրի գործողության ժամկետի երեք քառորդը:

Թեստավորմանը մասնակցելու համար քաղաքացիներից գանձվում է վճար, որի չափը սահմանում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:».

9) 12-րդ կետը «կարգը» բառից հետո լրացնել «եւ քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորում անցկացնելու եւ քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու կարգը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 2-րդ եւ 3-րդ կետերի ««գ», «դ» եւ «ե»» բառերը փոխարինել ««գ», «գ.1», «դ» եւ «ե»»  բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-րդ կետով.

«3.1  Քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնում առանց մրցույթի նշանակվում է քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու գործող հավաստագիր ունեցող անձը: Նման հավաստագիր ունեցող քաղաքացիների ցանկը վարում է քաղաքացիական ծառայության խորհուրդը: Յուրաքանչյուր թեստավորումից հետո քաղաքացիական ծառայության խորհուրդը հինգ աշխատանքային օրվա ընթացքում հավաստագիր ստացած քաղաքացիների տվյալները տեղադրում է քաղաքացիական ծառայության խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքում:»:

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը «քաղաքացիական ծառայողի» բառերից հետո լրացնել «, իսկ կրտսեր պաշտոնների դեպքում` նաեւ հավաստագիր ունեցող անձի» բառերով:

Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածում`

1) 6-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» ենթակետով.

«դ) սույն օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողները:».

2) 11-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Թեստերը կազմում, արդյունքները գնահատում եւ հարցազրույցն անցկացնում է ատեստավորման հանձնաժողովը՝ սույն օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետով եւ 8-րդ կետի առաջին եւ երկրորդ պարբերություններով սահմանված կարգով:».

3)  12-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«12. Հարցազրույցի արդյունքները գնահատում է (ճիշտ կամ uխալ լինելը) ատեստավորման հանձնաժողովը, որը հարցազրույցի արդյունքների հիման վրա յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է քվեարկություն: Ատեստավորման հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ: Ատեստավորման հանձնաժողովը թեստավորման եւ հարցազրույցի արդյունքներով ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը.

բ) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

դ) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:»:

Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ կետում՝

1)  «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

2)  «գ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի այն մասնակիցները, ովքեր հարցազրույցի փուլում ստացել են առնվազն յոթանասունհինգ տոկոս, սակայն պաշտոնի չեն նշանակվել.»:

Հոդված 6. Օրենքի 40-րդ հոդվածում՝

1)  3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ, ինչպես նաեւ քաղաքացիական ծառայության առաջատար եւ կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորումն անցկացնում են համապատասխան մարմինների կողմից ստեղծվող մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովները:».

2)  5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Քաղաքացիական ծառայության մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատում են քաղաքացիական ծառայության խորհուրդը` քաղաքացիական ծառայության բարձրագույն եւ գլխավոր պաշտոնների համար, համապատասխան մարմինները` քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովների, ինչպես նաեւ կրտսեր պաշտոնների ատեստավորման հանձնաժողովների համար:»:

Հոդված 7. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու հաջորդ օրվանից համապատասխան մարմինները կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին  հայտարարություններ չեն հրապարակում: Հայտարարված մրցույթներն անցկացվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգին համապատասխան:

3. Սույն օրենքով նախատեսված քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավակնորդների համար առաջին թեստավորումն անցկացվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ երրորդ ամսվանից: