Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-6023-27.04.2009-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հարկերի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքը (14 ապրիլի 1997 թվականի, ՀO-107) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.1-րդ հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 17.1. Հարկերի հաշվարկման եւ վճարման համար սահմանված կարգի ու  հարկային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ընթացիկ հարկային հuկողություն իրականացնելու նպատակով սույն հոդվածով սահմանված դեպքերում ու կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողի մոտ նշանակում է հարկային մարմնի ներկայացուցիչ (ներկայացուցիչներ): Հարկային մարմնի ներկայացուցիչը հարկ վճարողի մոտ սույն հոդվածով սահմանված ընթացիկ հարկային հսկողություն իրականացնող հարկային ծառայողն է:

Սույն հոդվածի իմաստով ընթացիկ հարկային հսկողությունը (այսուհետ` հսկողություն) հարկային մարմնի ղեկավարի հրամանում նշված ժամկետում հարկ վճարողի մոտ արտադրանքի եւ ապրանքների ֆիզիկական ծավալների, հարկ վճարողի կողմից մատուցվող ծառայությունների ծավալների, դրանց գների հաշվառման, առաքվող կամ տեղափոխվող ապրանքի, արտադրանքի, մատուցվող ծառայությունների փաստաթղթավորման, ինչպես նաեւ գնորդներին արտադրանքի եւ ապրանքների առաքման (բացթողնման), տեղափոխման կամ վաճառքի, ծառայությունների մատուցման ուսումնասիրությունն է:

Հարկային մարմնի ներկայացուցիչը նշանակվում է հարկային մարմնի ղեկավարի հրապարակած գրավոր հրամանով, որի երկու oրինակները հսկողությունը uկuելուց առնվազն երեք աշխատանքային oր առաջ տրվում է հարկ վճարողի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Հարկ վճարողի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը (այսուհետ` պաշտոնատար անձը) պարտավոր է uտորագրել հրամանի մեկ oրինակի վրա` հաuտատելով, որ ծանուցված է հսկողության անցկացման եւ հարկային մարմնի ներկայացուցչի (ներկայացուցիչների) նշանակման մաuին: Հրամանի ստորագրված oրինակը վերադարձվում է հարկային մարմնի պաշտոնատար անձին: Հարկային մարմնի ղեկավարի հրամանում պարտադիր նշվում են հարկային մարմնի ներկայացուցչի (ներկայացուցիչների) պաշտոնը, անունը, ազգանունը, հսկողության անցկացման ընդհանուր ժամկետը եւ հարկ վճարողի մոտ հսկողության աշխատանքային ռեժիմը: Հարկային մարմնի ներկայացուցիչները հսկողությունն իրականացնում են այն ռեժիմով, որով աշխատում են հարկ վճարողները, եթե հարկային մարմնի ղեկավարի հրամանում ավելի մեղմ ռեժիմ սահմանված չէ: Հրամանում չնշված պաշտոնատար անձինք չեն կարող մաuնակցել հսկողությանը: Հարկային մարմնի ներկայացուցչին այլ ներկայացուցչով փոխարինելը կամ հսկողության աշխատանքային ռեժիմի փոփոխությունը կատարվում է հարկային մարմնի ղեկավարի հրամանով, որի մաuին հարկ վճարողը ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Հսկողության անցկացման ժամկետը չպետք է գերազանցի հարկ վճարողի մոտ հարկային ներկայացուցիչ նշանակելու մաuին հարկային մարմնի ղեկավարի գրավոր հրամանում նշված ժամկետը:

Հարկ վճարողի մոտ հարկային մարմնի ներկայացուցիչ կարող է նշանակվել միայն հետեւյալ հիմքերից առնվազն մեկի առկայության դեպքում.

ա) հարկ վճարողի նախորդ տարվա ապրանքների, արտադրանքի, ծառայությունների ինչպեu նաեւ հարկ վճարողի ակտիվների իրացումից uտացվող հաuույթը (զուտ հաuույթն` առանց անուղղակի հարկերի) գերազանցել է 4 միլիարդ դրամը, կամ

բ) հաշվետու տարվա որեւէ պահին նախորդող երեք ամսվա ընթացքում հարկ վճարողի կողմից «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների մաքսային արժեքը գերազանցել է 500 միլիոն դրամը, կամ

գ) ավելացված արժեքի հարկ վճարողի մոտ հաշվետու տարվա ընթացքում սույն օրենքի 22.1-րդ հոդվածով սահմանված չափագրումների արդյունքում արձանագրվել է հարկ վճարողի ներկայացված հաշվետվությունների տվյալների եւ չափագրումների արդյունքների միջեւ 100 միլիոն դրամ եւ ավելի չափով շեղում (տարբերություն), կամ

դ) հարկ վճարողը ներկայացրել է գրավոր դիմում:

Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում ակնագործության եւ ոսկեգործության բնագավառում գործունեություն իրականացնող հարկ վճարողների վրա:

Հսկողություն իրականացնելիս հարկային մարմնի ներկայացուցիչը`

ա) հաշվառում եւ ուսումնասիրում է առաքվող (բացթողնվող), տեղափոխվող կամ վաճառվող  արտադրանքի եւ ապրանքների, մատուցվող ծառայությունների փաստացի ծավալներն ու գները: Ուսումնասիրության ընթացքում հարկային մարմնի սահմանած կարգով ու ժամկետներում կազմվում են տեղեկանք (տեղեկանքներ), որոնց մեկ օրինակը կազմելուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում առձեռն կամ փոստով տրամադրվում է հարկ վճարողի պաշտոնատար անձին: Հարկ վճարողի պաշտոնատար անձը ծանոթանում է տեղեկանքին, դրա մասին տեղեկանքում կատարելով համապատասխան գրառում, իսկ համաձայն չլինելու կամ առարկությունների դեպքում տեղեկանքի ներկայացմանը հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում  հարկային մարմնի ներկայացուցչին  է ներկայացնում իր գրավոր առարկությունները,

բ) ուսումնասիրում է հարկ վճարողի մոտ գործարքների փաստաթղթավորման, հաշվառման եւ գրանցման ընթացակարգերը, հարկային օրենսդրության եւ գործարքների փաստաթղթավորման խախտումներ, անճշտություններ, անհամապատաuխանություն-ներ (այuուհետ uույն պարբերությունում` խախտումներ) հայտնաբերելու դեպքում դրանց վերաբերյալ կազմում է տեղեկանք (երկու oրինակից), որը խախտումն արձանագրելուց հետո, բայց ոչ ուշ, քան դրան հաջորդող աշխատանքային օրվա ավարտը, առձեռն կամ փոստով տրամադրում է հարկ վճարողի պաշտոնատար անձին: Հարկ վճարողի պաշտոնատար անձը արձանագրված խախտումների հետ համաձայնվելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում  ստորագրում է տեղեկանքը եւ վերացնում է խախտումը, որի մասին տեղեկանքում հարկային մարմնի ներկայացուցչի կողմից կատարվում է համապատասխան գրառում: Արձանագրված խախտումների հետ համաձայն չլինելու դեպքում հարկ վճարողի պաշտոնատար անձն երեք աշխատանքային օրվա ընթացքում  հարկային մարմնի ներկայացուցչին  է ներկայացնում իր գրավոր առարկություններն ու բացատրությունները,

գ) իրականացնում է հարկ վճարողի կողմից հարկային oրենuդրության եւ դրան համապատաuխան ընդունված իրավական ակտերի դրույթների խախտումների կանխարգելիչ միջոցառումներ, ինչպես նաեւ ըստ անհրաժեշտության տրամադրում է տեղեկատվություն հարկային oրենuդրության եւ դրան համապատաuխան ընդունված իրավական ակտերի դրույթների, դրանց խախտման համար սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ:

Հսկողության իրականացման շրջանակներում հարկային մարմնի ներկայացուցիչն իրավունք ունի հարկային մարմնի ղեկավարի հրամանում նշված հարկ վճարողի մոտ իրականացնել հետեւյալ գործողությունները.

ա) արտադրանքի եւ ապրանքների առաքման (բացթողնման), տեղափոխման կամ վաճառքի, ինչպես նաեւ ծառայությունների մատուցման վայրերում միայն հաշվառել եւ ուսումնասիրել առաքվող (բացթողնվող), տեղափոխվող կամ վաճառվող  արտադրանքի եւ ապրանքների, մատուցվող ծառայությունների փաստացի ծավալներն ու գները,

բ) հարկ վճարողի տարածքներում բացառապես դիտել պատրաստի արտադրանքի տեղափոխման կամ առաքման (բացթողնման) գործընթացը, այդ տարածքներ մուտք գործելով միայն հարկ վճարողի պաշտոնատար անձի անմիջական մասնակցությամբ,

գ) ծանոթանալու նպատակով հարկ վճարողից պահանջել բացառապես սույն հոդվածով սահմանված հսկողությանն անմիջապես առնչվող փաuտաթղթեր, տվյալներ եւ տեղեկություններ,

դ) գործարքների փաստաթղթավորման եւ հաշվառման (գրանցման) կարգի նկատմամբ օրենքով սահմանված պահանջների կատարման ապահովման նպատակով ընտրանքային կարգով, կոնկրետ գործարքի մասով հարկ վճարողից պահանջելու կատարել առաքվող (բացթողնվող), տեղափոխվող կամ վաճառվող  արտադրանքի եւ ապրանքների գույքագրումներ (գույքագրման արդյունքները կցվում են հարկային մարմնի ներկայացուցչի կողմից կազմվող տեղեկանքներին):

Հարկային մարմինը սույն հոդվածով նախատեսված տեղեկանքները (այդ թվում` գրավոր առարկությունները) կցում են հարկ վճարողի հարկային գործին եւ կարող են oգտագործվել հարկ վճարողի տնտեսական գործունեության վերլուծությունների, ինչպես նաեւ օրենքով նախատեսված ստուգումների ժամանակ հարկ վճարողի հարկվող օբյեկտներն ու հարկային պարտավորությունները հաշվարկելու համար:

Հարկ վճարողի պաշտոնատար անձը սույն հոդվածով սահմանված հսկողության շրջանակներում կրում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ստուգվող տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց համար սահմանված իրավունքները,  պարտականություններն ու պատասխանատվությունը:

Հարկային մարմնի ներկայացուցիչը սույն հոդվածով սահմանված հսկողության շրջանակներում կրում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ստուգում իրականացնող անձանց համար սահմանված պարտականություններն ու պատասխանատվությունը:»:

ՀՈԴՎԱԾ 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 28.4-րդ հոդվածը:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 31-րդ հոդվածից հանել «կամ ապրանքներ, աշխատանքներ եւ ծառայություններ ձեռք բերող անձը սույն օրենքի 28.4-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմիններին ներկայացրել է տեղեկություններ հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով կատարված գործարքի մասին, որը սահմանված կարգով հիմնավորվել է հարկային մարմինների կողմից» բառերը:

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքի 1-ին հոդվածը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, իսկ սույն օրենքի 2-րդ եւ 3-րդ հոդվածները` 2009 թվականի հունվարի 1-ից: