Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6023-27.04.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հարկերի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքը (14 ապրիլի 1997 թվականի, ՀO-107) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.1-րդ հոդվածով`

«ՀՈԴՎԱԾ 17.1. Հարկերի հաշվարկման եւ վճարման համար սահմանված կարգի ու  հարկային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ընթացիկ հարկային հuկողություն իրականացնելու նպատակով սույն հոդվածով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողի մոտ կարող է նշանակել հարկային մարմնի ներկայացուցիչ (ներկայացուցիչներ).

1. Սույն հոդվածի իմաստով հարկային մարմնի ներկայացուցիչը հարկ վճարողի մոտ հարկային հսկողություն իրականացնող հարկային ծառայողն է: Նույն հարկային ծառայողը կարող է հարկ վճարողի մոտ նշանակվել որպես հարկային ներկայացուցիչ երեքից մինչեւ վեց ամիս ժամկետով, իսկ նույն հաշվետու տարվա ընթացքում նույն հարկ վճարողի մոտ կարող է նշանակվել որպես հարկային ներկայացուցիչ առավելագույնը մեկ անգամ: Հարկային մարմնի ներկայացուցիչը նշանակվում է հարկային մարմնի ղեկավարի հրապարակած գրավոր հրամանով, որի երկու oրինակները հսկողությունը uկuելուց առնվազն երեք աշխատանքային oր առաջ տրվում է հարկ վճարողի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Հարկ վճարողի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը պարտավոր է uտորագրել հրամանի մեկ oրինակի վրա` հաuտատելով, որ ծանուցված է հարկային հսկողության անցկացման եւ հարկային մարմնի ներկայացուցչի (ներկայացուցիչների) նշանակման մաuին: Հրամանի ստորագրված oրինակը վերադարձվում է հարկային մարմնի պաշտոնատար անձին: Հարկային մարմնի ղեկավարի հրամանում պարտադիր նշվում են հարկային մարմնի ներկայացուցիչների պաշտոնը, անունը, ազգանունը, հսկողության անցկացման ընդհանուր ժամկետը եւ հարկ վճարողի մոտ հսկողության աշխատանքային ռեժիմը: Հրամանում չնշված պաշտոնատար անձինք չեն կարող մաuնակցել հսկողությանը: Հարկային մարմնի ներկայացուցչին այլ ներկայացուցչով փոխարինելու կամ հսկողության աշխատանքային ռեժիմի փոփոխությունը կատարվում է հարկային մարմնի ղեկավարի հրամանով, որի մաuին հարկ վճարողը ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

2. Հարկ վճարողը պարտավոր է հսկողության իրականացման ընթացքում ապահովել հարկային մարմնի ներկայացուցչի (ներկայացուցիչների) անարգել մուտքն իր գտնվելու եւ (կամ) կառավարման որոշումների ընդունման, oպերատիվ ֆինանuական ղեկավարման վայրեր, ինչպես նաեւ ապահովել ընթացիկ հսկողության իրականացման համար անհրաժեշտ պայմաններ (այդ թվում` հարկ վճարողի տեղեկատվական եւ ծրագրային համակարգերին հասանելիություն):

3. Հարկային մարմնի ներկայացուցիչը հարկ վճարողի մոտ իրականացնում է.

ա) հարկերի հաշվարկման եւ վճարման, հարկվող օբյեկտները եւ հարկային պարտավորությունները նվազեցնելու հիմք հանդիսացող փաստաթղթերի կազմման եւ դուրս գրման համար օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ հսկողություն (այդ թվում` ընտրանքային),

բ) հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվառման (գրանցման) նկատմամբ հսկողություն,

գ) կանխիկ դրամական եւ արժութային գործարքների համար օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ հսկողություն,

դ) ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման կարգի պահպանման նկատմամբ հսկողություն,

ե) վարձու աշխատողների գրանցման (ձեւակերպման) նկատմամբ հսկողություն,

զ) «Ակցիզային պահեստ» ռեժիմում գտնվող ապրանքների դրոշմավորման, առաքման, իրացման ծավալների ու գների գրանցման եւ  գործարքների փաստաթղթավորման նկատմամբ հսկողություն,

է) հարկ վճարողի կողմից հարկային oրենuդրության եւ դրան համապատաuխան ընդունված իրավական ակտերի դրույթների խախտումների նախազգուշական միջոցառումներ` դրանք գրավոր արձանագրելու միջոցով, ինչպես նաեւ ըստ անհրաժեշտության տրամադրում է տեղեկատվություն հարկային oրենuդրության եւ դրան համապատաuխան ընդունված իրավական ակտերի դրույթների, դրանց խախտման համար սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ:

4. Հարկ վճարողի մոտ հսկողություն իրականացնելու նպատակով հարկային մարմնի ներկայացուցիչ կարող է նշանակվել, եթե`

ա) հարկ վճարողի նախորդ տարվա իրացումից հասույթը գերազանցել է 4 միլիարդ դրամը, կամ

բ) հարկ վճարողը նախորդ տարվա որեւէ պահին ունեցել է 500 եւ ավելի աշխատող, կամ

գ) հարկ վճարողը ներկայացրել է գրավոր դիմում, կամ

դ) հարկ վճարողը երկու տարի անընդմեջ հայտարարել է 50 միլիոն եւ ավելի դրամ  հարկային վնաս, կամ

ե) հաշվետու տարվա որեւէ պահին նախորդող երեք ամսվա ընթացքում հարկ վճարողի կողմից «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների մաքսային արժեքը գերազանցել է 500 միլիոն դրամը, կամ

զ) ավելացված արժեքի հարկ վճարողի մոտ հաշվետու տարվա ընթացքում սույն օրենքի 22.1-րդ հոդվածով սահմանված չափագրումների արդյունքում առնվազն երեք անգամ արձանագրվել է հարկ վճարողի ներկայացված հաշվետվությունների տվյալների եւ չափագրումների արդյունքների միջեւ էական շեղում (տարբերություն), կամ

Սույն կետով նախատեսված սահմանափակումները չեն տարածվում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող հարկ վճարողների վրա:

5. Հարկային մարմնի ներկայացուցիչն իրավունք ունի`

ա) հարկ վճարողից պահանջել ներկայացնելու հարկերի հաշվարկման եւ վճարման, հարկվող օբյեկտները եւ հարկային պարտավորությունները նվազեցնելու, ինչպես նաեւ կանխիկ դրամարկղային գործառնություններ կատարելու հիմք հանդիսացող փաստաթղթերը, վարձու աշխատողների աշխատանքի ընդունման պայմանագրերը, հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվառման (գրանցման) ու դրամարկղային գրքերը, աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանը,

բ) հարկային oրենuդրության եւ դրան համապատաuխան ընդունված իրավական ակտերի դրույթների խախտումների դեպքում հարկ վճարողից ստանալ գրավոր բացատրություններ կատարված գործարքների, փաստաթղթերի կազմման ու հաշվառման, գրքերի եւ գրանցամատյանների վարման` դրանց համար սահմանված պահանջներին համապատասխանության վերաբերյալ: Հարկային օրենսդրության, հարկային հաշվառման եւ գործարքների փաստաթղթավորման խախտումների, անճշտությունների, անհամապատաuխանությունների, փաստաթղթերի կազմման ու հաշվառման, գրքերի եւ գրանցամատյանների վարման համար սահմանված պահանջների անհամապատասխանության դեպքում կազմել արձանագրություններ եւ հարկ վճարողից պահանջելու կատարել գույքագրումներ,

գ) հարկ վճարողի ներկայացուցչի մաuնակցությամբ մուտք գործել հարկ վճարողի իրացման, առաքումների, մատակարարման, ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման վայրեր ու համապատասխան ստորաբաժանումներ.

դ) «ակցիզային պահեստ» ռեժիմի շրջանակներում իրականացնել ապրանքների առաքման կամ հարկ վճարողի մանրածախ առեւտրի օբյեկտ տեղափոխման նկատմամբ հսկողություն (այդ թվում` ընտրանքային):

6. Հարկային մարմնի ներկայացուցիչը պարտավոր է.

ա) ուսումնասիրել եւ դիտարկել հարկ վճարողի գործարքների փաստաթղթավորման, փաստաթղթերի կազմման, հաշվառման եւ գրանցման ընթացակարգերը, արտադրանքի արտադրության, ապրանքների շրջանառության եւ ծառայությունների մատուցման ծավալները, իրացման փաuտացի գները (uակագները) եւ կատարել վերլուծություն,

բ) չխոչընդոտել հարկ վճարողի բնականոն աշխատանքին, պահպանել Հայաuտանի Հանրապետության oրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջները,

գ) հսկողության ընթացքում գրավոր պատաuխանել հարկ վճարողի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի` հսկողության իրականացման շրջանակներում հարկային մարմնի նմերկայացուցչի գործողությունների հետ կապված գրավոր հարցումներին,

7. Հսկողության ընթացքում հարկային մարմնի ներկայացուցիչը կրում է նաեւ  «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ստուգում իրականացնող անձանց համար սահմանված պարտականությունները:

8. Հսկողության իրականացման ընթացքում հարկային օրենսդրության, հարկային հաշվառման եւ գործարքների փաստաթղթավորման խախտումներ, անճշտություններ, անհամապատաuխանություններ (այuուհետ uույն կետում` խախտումներ) հայտնաբերելու դեպքում դրա վերաբերյալ կազմվում է արձանագրություն (երկու oրինակից), որը հարկային մարմնի ներկայացուցիչը հայտնաբերման պահից ոչ ուշ, քան դրան հաջորդող աշխատանքային օրն առձեռն կամ փոստով տրամադրում է հարկ վճարողի ղեկավարին կամ համապատասխան լիազորություններ ունեցող պաշտոնատար անձին: Հարկ վճարողի ղեկավարը (պաշտոնատար անձը) երեք աշխատանքային օրվա ընթացքում  արձանագրված խախտումների հետ համաձայնվելու դեպքում ստորագրում է արձանագրությունը եւ վերացնում է խախտումը, որի մասին արձանագրության մեջ հարկային մարմնի ներկայացուցչի կողմից կատարվում է համապատասխան գրառում: Արձանագրված խախտումների հետ համաձայն չլինելու դեպքում հարկ վճարողի ղեկավարը (պաշտոնատար անձը) երեք աշխատանքային օրվա ընթացքում  հարկային մարմնի ներկայացուցչին  է ներկայացնում իր գրավոր առարկությունները, դրա մասին արձանագրության մեջ կատարելով համապատասխան գրառում:

Սույն հոդվածով նախատեսված դեպքերում հարկային մարմնի ներկայացուցչի պահանջով կատարված գույքագրումների ակտերը ստորագրվում են հարկ վճարողի գույքագրում իրականացրած անձանց եւ հարկային մարմնի ներկայացուցչի, իսկ արձանագրությունները` հարկային մարմնի ներկայացուցչի եւ հարկ վճարողի ղեկավարի (պաշտոնատար անձի) կողմից:

Հարկային մարմինը սույն կետում նշված արձանագրությունները եւ գրավոր առարկությունները կցում է հարկ վճարողի հարկային գործին եւ կարող է դրանք oգտագործել միայն oրենքով նախատեuված uտուգումների ժամանակ:

9. Հարկային մարմնի ներկայացուցիչների` սույն հոդվածի պահանջների խախտմամբ իրականացրած գործողությունները բողոքարկվում են օրենքով սահմանված կարգով: Սույն հոդվածի պահանջների խախտմամբ հսկողություն իրականացնող եւ սույն հոդվածի պահանջները խախտող հարկ վճարողների պաշտոնատար անձինք պատաuխանատվություն են կրում օրենքով uահմանված կարգով:»:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 28.4-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածից հանել «կամ ապրանքներ, աշխատանքներ եւ ծառայություններ ձեռք բերող անձը սույն օրենքի 28.4-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմիններին ներկայացրել է տեղեկություններ հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով կատարված գործարքի մասին, որը սահմանված կարգով հիմնավորվել է հարկային մարմինների կողմից» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքի 1-ին հոդվածը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, իսկ սույն օրենքի 2-րդ եւ 3-րդ հոդվածները` 2009 թվականի հունվարի 1-ից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) . Նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարողների մոտ ընթացիկ հարկային հսկողության իրականացման նպատակով հարկային մարմնի ներկայացուցչի ինստիտուտի ներդրումը, որի շնորհիվ հարկային մարմնիններին հնարավորություն է ընձեռվելու առավել արդյունավետ հարկային վարչարարություն եւ հսկողություն իրականացնել հարկման առումով բարձր ռիսկային ոլորտների եւ խոշոր հարկ վճարողների նկատմամբ, ինչպես նաեւ կանոնակարգել հարկ վճարողների կողմից փաստաթղթերով չհիմնավորված փաստացի կատարված ձեռքբերումների մասով հարկային պարտավորությունների հաշվարկման հետ կապված հարցերը:

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ներկայումս, հարկերի հաշվարկման եւ վճարման համար սահմանված կարգի ու  հարկային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հարկային հuկողությունն իրականացվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքով սահմանված ստուգումների, կամերալ (գրասենյակային) ուսումնասիրությունների միջոցով, ինչը թույլ է տալիս հսկողություն իրականացնել հիմնականում նախորդ հաշվետու ժամանակաշրջանների հարկվող օբյեկտների եւ հարկային պարտավորությունների հաշվարկման եւ վճարման նկատմամբ: Հարկ վճարողի ընթացիկ գործունեության նկատմամբ ընթացիկ ուսումնասիրության գործիքը չափագրումն է, որը չի կարող համատարած ու տեւական լինել: Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակում անհրաժեշտություն է առաջանում պարբերաբար հարկային օրենսդրության խախտումներ թույլ տվող խոշոր հարկ վճարողների մոտ իրականացնել նախազգուշական եւ կանխարգելիչ միջոցառումներ` առավելագույնս բացառելու գործարքները չփաստաթղթավորելու եւ իրական հարկվող օբյեկտները թաքցնելու միտումները:

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 21.08.2008թ. ՀՕ-143-Ն օրենքով փաստաթղթերով չհիմնավորված ձեռքբերումների մասով ներդրվել է հետեւյալ մեխանիզմը. փաստաթղթերով չհիմնավորված (միակողմանի գնման ակտով ձեւակերպված)` միանվագ գործարքը 150,0 հազ. դրամը գերազանցելու կամ փոքրածավալ (մինչեւ 150,0 հազ. դրամը) միանվագ գործարքների հանրագումարը ամսական 1,5 մլն. դրամը գերազանցելու դեպքերում ձեռքբերողի նկատմամբ կիրառվում է 20% տուգանք` նշված սահմանաչափերը գերազանցող գումարի նկատմամբ («Հարկերի մասին» ՀՀ օրենք, հոդված 244): Այդ հարկային բեռից խուսափելու միակ հնարավորությունը ձեռքբերողի (կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր) համար` գործարքի կատարմանը հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմին սահմանված կարգով տեղեկությունների տրամադրումն է, որոնք 15 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի կողմից կատարված հսկիչ գնումների արդյունքում հիմնավորվելու եւ այդ մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի կողմից ծանուցումը ստանալու դեպքում միայն ձեռքբերողը ազատվում է 20% տուգանքից, 11% եկամտահարկ չի վճարում եւ միակողմանի գնման ակտը համարվելու է ծախսը հիմնավորող փաստաթուղթ (Հայաստանի Հանրապետության կառավարության 22.01.2009թ. «Առանց երկկողմանի հաշվարկային փաստաթղթերի կամ հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով կատարված գործարքների վերաբերյալ հարկային մարմիններ տեղեկություններ ներկայացնելու կարգը եւ ձեւերը հաստատելու մասին» N 129-Ն որոշում): Այդ մեխանիզմը նպատակ ունի թափանցիկ դարձնել չփաստաթղթավորված գործարքները եւ հնարավորություն տալ փաստաթուղթ ձեռք բերելու հնարավորություն չունեցող հարկ վճարողներին օրինականացնել փաստաթղթերով չհիմնավորված ձեռքբերումները: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում այդ մեխանիզմը անհամեմատ ծանր բեռ է առաջացնում է հարկ վճարողների նկատմամբ եւ գործող օրենսդրության պայմաններում կազմակերպությունը (անհատ ձեռնարկատերը) հնարավորինս խուսափելու է փաստաթղթերով չհիմնավորված ձեռքբերումների մասին տեղեկություններ տրամադրել հարկային մարմնին եւ լավագույն դեպքում «ինքնարժեքը» հիմնավորելու համար ցույց է տալու դրա տարրերը կազմող անհրաժեշտ ապրանքների ձեքբերումների առավելագույնս ցածր գներով եւ/կամ ավելացնելու է ստվերային շրջանառությունը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները . Նախագծով առաջարկվում է.

Հայաստանի Հանրապետությունում ներդնել հարկային մարմնի ներկայացուցչի միջոցով հարկերի հաշվարկման եւ վճարման համար սահմանված կարգի ու  հարկային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հարկային ընթացիկ հuկողության կանխարգելիչ մեխանիզմ: Մասնավորապես, նախագծով սահմանված դեպքերում հարկային մարմնի ղեկավարին իրավունք է վերապահվում հարկ վճարողի մոտ նշանակել հարկային մարմնի ներկայացուցիչ, եթե`
 

Նախագծով հստակ սահմանված են հարկային մարմնի ներկայացուցչի լիազորությունները, իրավունքները եւ պարտականությունները, որի շրջանակներում ընթացիկ հարկային հսկողություն է իրակնացնելու հարկային մարմնի ներկայցուցիչը:

Միաժամանակ, նախագծով սահմանված է ընթացիկ հսկողության իրականացման ընթացքում հարկային օրենսդրության, հարկային հաշվառման եւ գործարքների փաստաթղթավորման խախտումների, անճշտությունների, անհամապատաuխանությունների հայտնաբերման դեպքում դրա հետագա իրացման մեխանիզմներ, մասնավորապես` արձանագրությունների կազմման, հարկ վճարողին ներկայացման, հարկ վճարողի կողմից արձանագրված խախտումների հետ համաձայնվելու դեպքում` արձանագրված խախտումների վերացման, ինչպես նաեւ արձանագրված խախտումների հետ համաձայն չլինելու դեպքում` գրավոր առարկությունների ներկայացման ընթացակարգեր:

Նախագծով առաջարկվում է նաեւ ուժը կորցրած ճանաչել «Հարկերի մասին» 284-րդ հոդվածը եւ դրա հետ կապված 31-րդ հոդվածի համապատասխան մասը: Իսկ փաստաթղթերով չհիմնավորված ծախսերի հաշվառման հարցերը կարգավորվելու են ներկայացվող «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով:

2. Կարգավորման առարկան . Նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետության տարածքում հարկերի հաշվարկման եւ վճարման համար սահմանված կարգի ու  հարկային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հարկային մարմնի ներկայացուցչի միջոցով ընթացիկ հարկային հuկողության հարցերի կանոնակարգումն է, ինչպես նաեւ փաստաթղթերով չհիմնավորված (միակողմանի գնման ակտերով ձեւակերպված) փաստացի կատարված ծախսերի մասով հարկային պարտավորությունների հաշվարկման հետ կապված հարցերի կանոնակարգումն է:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը . Ակնկալվում է, որ նախագծի ըն՟դուն՟՟ման արդյունքում էապես կբարձրանա հարկային վարաչարարության եւ հսկողական աշխատանքների արդյունավետության մակարդակը, ինչն իր հերթին կնպաստի հարկ վճարողի իրացման ծավալների, հարկվող օբյեկտների եւ հարկային պարտավորությունների իրական ծավալների ճիշտ եւ ժամանակին հայտարարագրմանը, ինչպես նաեւ հստակեցվելու է փաստաթղթերով չհիմնավորված (միակողմանի գնման ակտերով ձեւակերպված) փաստացի կատարված ծախսերի մասով իրատեսական հարկային պարտավորությունների հաշվարկման գործընթացը: