Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6016-22.04.2009-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248  օրենքի (այսուհետ` Oրենք) 14-րդ հոդվածի 1-ին մասը  լրացնել նոր պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ `

«Հիմնադրի որոշմամբ լիազորված պետական մարմնի լիազորությունները որպես պատվիրակված լիազորություն, կարող են փոխանցվել համայնքի ղեկավարին կամ այլ մարմնի:»:

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում «հիմնադրամի» բառից հետո լրացնել  «, ինչպես նաեւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպության» բառերը:

Հոդված 3. Օրենքը լրացնել նոր «25.1-րդ հոդվածով»  հետեւյալ բովանդակությամբ `

«ՀՈԴՎԱԾ 25.1. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՏԱՐՈՒՄԸ

1.Պետական կազմակերպության հիմնադրի որոշմամբ նրա լիազորությունները կարող են օտարվել համայնքին:

2. Համայնքին օտարված պետական կազմակերպությունը վերակազմակերպվում է համայնքային ոչ առեւտրային կազմակերպության:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակվել է, հաշվի առնելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված որոշ առանձնահատկություններ, եւ պայմանավորված է Երեւանի կարգավիճակի փոփոխմամբ: