Armenian ARMSCII Armenian
Պ-5132-07.05.2014,02.09.2014-ԱՄ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186-Ն օրենքի 19-րդ հոդվածի «2. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.8-րդ կետով.

«2.8. Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ստանալու համար

ա. ավագ բուժաշխատողի համար
    Բազային տուրքի 3-ապատիկի չափով

բ. միջին բուժաշխատողի համար
   Բազային տուրքի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից: