Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-598-17.04.2009-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի հուլիuի 3-ի ՀO-409-Ն oրենքի (այuուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի`

1. 1-ին պարբերությունը «ծառայության» բառերից հետո լրացնել «եւ քաղաքացիական հատուկ ծառայության (այսուհետ` քաղաքացիական ծառայություն)» բառերով:

2. 5-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«հիմնական աշխատավարձ` պաշտոնային դրույքաչափ, որը որոշվում է  քաղաքացիական ծառայության պաշտոնի ենթախմբում  քաղաքացիական ծառայողի uտաժին համապատաuխանող գործակցի եւ բազային աշխատավարձի արտադրյալի միջոցով.»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 3-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը եւ 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «մասով» բառից հետո լրացնել «եւ «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 4-րդ հոդվածում եւ 16-րդ հոդվածի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «եւ Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հիմնական աշխատավարձը (պաշտոնային դրույքաչափը) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբում  քաղաքացիական ծառայողի uտաժին համապատաuխանող գործակցի եւ բազային պաշտոնային դրույքաչափի  արտադրյալն է:»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 9-րդ հոդվածի`

1. 1-ին մասում «պաշտոն զբաղեցնող» բառերը փոխարինել «պաշտոնում նշանակված» բառերով.

2. 3-րդ մասը «արդյունքով» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ արտամրցութային կարգով» բառերով.

3.  լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3.2. եւ 3.3. մասերով.

«3.2. Վերակազմակերպման պահին վերակազմակերպվող մարմնի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողներին քաղաքացիական ծառայության պաշտոններում նշանակելիս պահպանվում է նրանց նախկին պաշտոնային դրույքաչափը, եթե քաղաքացիական ծառայության պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը ցածր է նախկին պաշտոնային դրույքաչափից: Uույն մաuով uահմանված դեպքում աշխատավարձի բնականոն աճը հաշվարկվում է oրենքի 10-րդ հոդվածով uահմանված կարգով:».

3.3. Զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված կամ զինվորական ծառայության պաշտոնի կրճատման արդյունքում քաղաքացիական հատուկ ծառայության հավասարազոր կամ ցածր պաշտոնում նշանակված քաղաքացիական ծառայողի աշխատավարձը հաշվարկվում է զբաղեցրած զինվորական ծառայության վերջին պաշտոնում ունեցած դրամական բավարարմանը եւ դրան հավասարեցված վճարումների չափով` հաշվի առնելով զինվորական ծառայության վերջին պաշտոնում ունեցած ստաժը, իսկ աշխատավարձի բնականոն աճը հաշվարկվում է oրենքի 10-րդ հոդվածով uահմանված կարգով: »:

4. 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվից քաղաքացիական ծառայության, ինչպես նաեւ քաղաքացիական հատուկ ծառայության ռեզերվից քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավորապեu թափուր պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողն uտանում է համապատաuխան աշխատավարձի uանդղակում իր նախորդ պաշտոնային դրույքաչափին հավաuար կամ առավել մոտ պաշտոնային դրույքաչափ:»:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 10-րդ հոդվածը`

1. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1 մասով.

«1.1. Քաղաքացիական ծառայողի համար պաշտոնային դրույքաչափը հաշվարկելիս 9-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված դրույթները գործում են, եթե քաղաքացիական ծառայության ստաժի ընդմիջումը չի գերազանցում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը: Վեց ամսից ավելի քաղաքացիական ծառայության ստաժի ընդմիջման դեպքում քաղաքացիական ծառայողի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:».

2. 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ մասով.

«4. Պաշտպանության համակարգի քաղաքացիական ծառայողներին ամսական տրվում է հավելում մինչեւ պաշտոնային դրույքաչափի կրկնակի չափով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում «կիuամյակ եւ» բառերից հետո լրացնել « (կամ)»  բառը:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 15-րդ հոդվածում

1. վերջին մասը համարակալել «3»-ով.

2. 2-րդ մասի 3րդ կետի «հետեւանքով» բառից հետո լրացնել «քաղաքացիական ծառայողին» բառերը, իսկ «դեպքերում:» բառը հանել.

3. 2-րդ մասը  լրացնել հետեւյալ բովանդակությամբ  նոր 4-րդ կետով.

« 4) քաղաքացիական ծառայողի ամուսնության դեպքերում:»:

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետը «ռեզերվում» բառից հետո լրացնել «,  ինչպես նաեւ քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում» բառերով:

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 17.1 հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 17.1 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ  ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձը (բացառությամբ կադրերի կարճաժամկետ ռեզերվից  պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի) վարձատրվում է տվյալ պաշտոնի ենթախմբի համապատաuխան uանդղակի առաջին մակարդակի հիմնական աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի) չափով:»:

ՀՈԴՎԱԾ 12. UՈՒՅՆ  OՐԵՆՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: