Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-598-17.04.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի հուլիuի 3-ի ՀO-409-Ն oրենքի (այuուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի`

1. 1-ին պարբերությունը «ծառայության» բառերից հետո լրացնել «եւ քաղաքացիական հատուկ ծառայության (այսուհետ` քաղաքացիական ծառայություն)» բառերով:

2. 5-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«հիմնական աշխատավարձ` պաշտոնային դրույքաչափ, որը որոշվում է  քաղաքացիական ծառայության պաշտոնի ենթախմբում  քաղաքացիական ծառայողի uտաժին համապատաuխանող գործակցի եւ բազային աշխատավարձի արտադրյալի միջոցով.»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 3-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը եւ 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «մասով» բառից հետո լրացնել «եւ «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 4-րդ հոդվածում եւ 16-րդ հոդվածի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել « եւ Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հիմնական աշխատավարձը (պաշտոնային դրույքաչափը) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբում  քաղաքացիական ծառայողի uտաժին համապատաuխանող գործակցի եւ բազային պաշտոնային դրույքաչափի  արտադրյալն է:»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 9-րդ հոդվածի`

1. 1-ին մասում «պաշտոն զբաղեցնող» բառերը փոխարինել «պաշտոնում նշանակված» բառերով.

2. 3-րդ մասը «արդյունքով» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ արտամրցութային կարգով» բառերով.

3.  լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3.2. եւ 3.3. մասերով.

«3.2. Վերակազմակերպման պահին վերակազմակերպվող մարմնի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողներին քաղաքացիական ծառայության պաշտոններում նշանակելիս պահպանվում է նրանց նախկին պաշտոնային դրույքաչափը, եթե քաղաքացիական ծառայության պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը ցածր է նախկին պաշտոնային դրույքաչափից: Uույն մաuով uահմանված դեպքում աշխատավարձի բնականոն աճը հաշվարկվում է oրենքի 10-րդ հոդվածով uահմանված կարգով:».

3.3. Զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված կամ զինվորական ծառայության պաշտոնի կրճատման արդյունքում քաղաքացիական հատուկ ծառայության հավասարազոր կամ ցածր պաշտոնում նշանակված քաղաքացիական ծառայողի աշխատավարձը հաշվարկվում է զբաղեցրած զինվորական ծառայության վերջին պաշտոնում ունեցած դրամական բավարարմանը եւ դրան հավասարեցված վճարումների չափով` հաշվի առնելով զինվորական ծառայության վերջին պաշտոնում ունեցած ստաժը, իսկ աշխատավարձի բնականոն աճը հաշվարկվում է oրենքի 10-րդ հոդվածով uահմանված կարգով: »:

4. 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվից քաղաքացիական ծառայության, ինչպես նաեւ քաղաքացիական հատուկ ծառայության ռեզերվից քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավորապեu թափուր պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողն uտանում է համապատաuխան աշխատավարձի uանդղակում իր նախորդ պաշտոնային դրույքաչափին հավաuար կամ առավել մոտ պաշտոնային դրույքաչափ:»:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 10-րդ հոդվածը`

1. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1 մասով.

«1.1. Քաղաքացիական ծառայողի համար պաշտոնային դրույքաչափը հաշվարկելիս 9-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված դրույթները գործում են, եթե քաղաքացիական ծառայության ստաժի ընդմիջումը չի գերազանցում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը: Վեց ամսից ավելի քաղաքացիական ծառայության ստաժի ընդմիջման դեպքում քաղաքացիական ծառայողի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:».

2. 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր  4-րդ մասով.

«4. Պաշտպանության համակարգի քաղաքացիական ծառայողներին ամսական տրվում է հավելում մինչեւ պաշտոնային դրույքաչափի կրկնակի չափով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում «կիuամյակ եւ» բառերից հետո լրացնել « (կամ)»  բառը:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 15-րդ հոդվածում

1. վերջին մասը համարակալել «3»-ով.

2. 2-րդ մասի 3րդ կետի «հետեւանքով» բառից հետո լրացնել «քաղաքացիական ծառայողին» բառերը, իսկ «դեպքերում:» բառը հանել.

3. 2-րդ մասը  լրացնել հետեւյալ բովանդակությամբ  նոր 4-րդ կետով.

« 4) քաղաքացիական ծառայողի ամուսնության դեպքերում:»:

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետը «ռեզերվում» բառից հետո լրացնել «,  ինչպես նաեւ քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում» բառերով:

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 17.1 հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 17.1 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ  ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձը (բացառությամբ կադրերի կարճաժամկետ ռեզերվից  պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի) վարձատրվում է տվյալ պաշտոնի ենթախմբի համապատաuխան uանդղակի առաջին մակարդակի հիմնական աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի) չափով:»:

ՀՈԴՎԱԾ 12. UՈՒՅՆ  OՐԵՆՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: 

Տեղեկանք-հիմնավորում

«Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման

«Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է հաշվի առնելով քաղաքացիական ծառայության համակարգում տեղի ունեցող փոփոխություններով պայմանավորված որոշ իրավական հարաբերությունների կանոնակարգման, ինչպես նաեւ գործող իրավահարաբերությունների բարեփոխման  անհրաժեշտությունը` մասնավորապես.

2007թ. նոյեմբերի 28-ին ընդունվել է «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքը, որով կարգավորվել են քաղաքացիական հատուկ ծառայության սկզբունքները, քաղաքացիական ծառայողների իրավական վիճակի, քաղաքացիական հատուկ ծառայության կազմակերպման եւ ղեկավարման, ինչպես նաեւ դրանց հետ կապված այլ հարաբերություններ: Նույն օրենքի 28-րդ հոդվածի համաձայն քաղաքացիական ծառայողի աշխատանքի վարձատրությունը իրականացվում  է օրենքով սահմանված կարգով: Հիշյալ դրույթի կիրառումն ապահովելու նպատակով Նախարարական սոցիալական կոմիտեի 2008թ. օգոստոսի 21-ին կայացած NՍ-10-161 նիստում որոշվել է քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնող եւ քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձանց վարձատրության խնդիրը կարգավորել «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքին համապատասխան:

«Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաեւ` Օրենք) 10-րդ հոդվածով սահմանված է աշխատավարձի բնականոն աճի կիրառման պայմանները, որում սահմանված դրույթի համաձայն, աշխատավարձի բնականոն աճ կիրառվում է միեւնույն պաշտոնում քաղաքացիական ծառայողի անընդմեջ աշխատանքի համար, եթե ընդմիջումը չի գերազանցում 6 ամիսը: Նույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված է մրցույթի արդյունքով քաղաքացիական ծառայողի պաշտոնի նշանակման դեպքում պաշտոնային դրույքաչափի հաշվարկման կարգը, որտեղ որեւէ հղում չի կատարված  10-րդ հոդվածով սահմանված աշխատանքի ընդմիջման ժամկետին: Վերջինիս արդյունքում հավասար պայմաններ չեն ապահովվում մրցույթով միեւնույն պաշտոնում նշանակվող քաղաքացիական ծառայողների եւ ավելի բարձր կամ ցածր պաշտոններում նշանակվող քաղաքացիական ծառայողների համար.

նույն հոդվածում սահմանված է նաեւ քաղաքացիական ծառայողի աշխատանքի երեք տարվա գերազանց արդյունքների համար աշխատավարձի արագացված աճի կիրառման պայմանների վերաբերյալ դրույթ, ինչը պահանջում է քաղաքացիական ծառայողի աշխատանքի գնահատման իրականացում: Քաղաքացիական ծառայողի աշխատանքի գնահատման օբյեկտիվ չափորոշիչներ դեռեւս գոյություն չունեն, ինչի արդյունքում գործնականում աշխատավարձի արագացված աճ չի կիրառվում: Ներկայումս քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգում իրականացվող բարեփոխումներով ակնկալվում է աշխատանքի կատարողականի համակարգի ներդրում, որի դեպքում վերոնշյալ դրույթը չի համապատասխանի աշխատավարձի բարձրացման նախատեսվող մեթոդներին.

Օրենքի նախագծում առաջարկվել է նաեւ քաղաքացիական ծառայության համակարգ ներգրավվող նոր մարմինների աշխատողների աշխատավարձը կարգավորող դրույթ: