Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Պ-596-16.04.2009-ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում (այսուհետ` Աշխատակազմ) պետական ծառայության հիմնական սկզբունքները եւ կարգավորվում են Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների դասակարգման, պետական ծառայության դասային աստիճանների, պետական ծառայության պաշտոնի նշանակման, պետական ծառայողների ատեստավորման եւ վերապատրաստման, պետական ծառայության կադրերի ռեզերվի, պետական ծառայողների իրավական վիճակի, պետական ծառայության կառավարման եւ ղեկավարման, ինչպես նաեւ դրանց հետ կապված այլ հարաբերություններ:

Հոդված 2. Աշխատակազմում պետական ծառայությունը

1. Աշխատակազմում պետական ծառայությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական ծառայության տեսակ է:

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստները.

1) Աշխատակազմում պետական ծառայություն (այսուհետ` պետական ծառայություն)՝ քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ մասնագիտական գործունեություն, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին (այսուհետ` Ազգային ժողով) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ վերապահված լիազորությունների իրականացման նպատակով.

2) պետական ծառայության պաշտոն՝ պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն.

3) պետական ծառայության պաշտոնների անվանացանկ՝ սույն օրենքով սահմանված կարգով հաստատված պետական ծառայության բոլոր պաշտոնների ցանկ.

4) Աշխատակազմում պետական ծառայող (այսուհետ` պետական ծառայող)՝ պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որեւէ պաշտոն (բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոնի) զբաղեցնող կամ պետական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող անձ.

5) պետական ծառայության պաշտոնի անձնագիր՝ տվյալ պաշտոնն զբաղեցնող պետական ծառայողի համար սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները նկարագրող եւ տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար պետական ծառայողին մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող, ինչպես նաեւ պետական ծառայության դասային համապատասխան աստիճան ունենալու պահանջները սահմանող, սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ.

6) պետական ծառայության դասային աստիճան՝ պետական ծառայողի մասնագիտական գիտելիքներին եւ աշխատանքային ունակություններին համապատասխանող որակավորման չափանիշ.

7) պետական ծառայողի ատեստավորում՝ զբաղեցրած պաշտոնին պետական ծառայողի մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշում.

8) պետական ծառայողի վերապատրաստում՝ պետական ծառայողի մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների հետեւողական կատարելագործում.

9) պետական ծառայության կադրերի ռեզերվ՝ սույն օրենքով սահմանված կարգով պետական ծառայության պաշտոններ չզբաղեցնող պետական ծառայողների եւ սույն օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասում նշված անձանց հանրույթ.

10) ծառայողական քննություն՝ սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում եւ կարգով պետական ծառայողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննություն.

11) մասնագիտական աշխատանքային ստաժ՝ բարձրագույն կրթության, իսկ պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով բարձրագույն մասնագիտական կրթություն նախատեսված լինելու դեպքում այդ կրթության մասին վկայող փաստաթղթում նշված որակավորմանը համապատասխանող աշխատանքային ստաժ` անկախ պետական կամ մասնավոր ոլորտներում կատարած աշխատանքից: Մասնագիտական աշխատանքային ստաժը ներառում է համապատասխան որակավորում ստանալուց հետո աշխատած ժամանակահատվածը:

Հոդված 4. Սույն օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է պետական ծառայողների վրա:

2. Սույն օրենքի իմաստով Ազգային ժողովի պատգամավորների վճարովի հիմունքներով աշխատող օգնականները, Աշխատակազմի ղեկավարի խորհրդականները եւ օգնականները, Ազգային ժողովի խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի փորձագետները (մաuնագետները) չեն համարվում պետական ծառայողներ: Այս անձանց աշխատանքային ստաժը համարվում է պետական կառավարման ոլորտի ստաժ:

Հոդված 5. Պետական ծառայության հիմնական սկզբունքները

1. Պետական ծառայության հիմնական սկզբունքներն են՝

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների գերակայությունը, մարդու եւ քաղաքացու իրա՟վունքների ու ազատությունների առաջնահերթությունը.

2) պետական ծառայության կայունությունը.

3) պետական ծառայողներին ներկայացվող հիմնական պահանջների միասնականությունը եւ օրենքի առջեւ պետական ծառայողների իրավահավասարությունը.

4) պետական ծառայության հրապարակայնությունը.

5) պետական ծառայողների քաղաքական զսպվածությունը.

6) քաղաքացիների համար պետական ծառայության հավաuար մատչելիությունը` իրենց մաuնագիտական գիտելիքներին եւ աշխատանքային ունակություններին համապատաuխան.

7) պետական ծառայողների պրոֆեսիոնալիզմը.

8) պետական ծառայողների իրավական եւ սոցիալական պաշտպանվածությունը.

9) պետական ծառայողների պատասխանատվությունը իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.

10) պետական ծառայողների գործունեության վերահսկելիությունը եւ հաշվետու լինելը:

Հոդված 6. Պետական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

1. Պետական ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաuտանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, uույն oրենքով, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով, ինչպեu նաեւ այլ oրենքներով եւ իրավական ակտերով:

2. Պետական ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաuտանի Հանրապետության աշխատանքային oրենuդրությամբ, եթե uույն oրենքով այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ uահմանված չեն:

3. Պետական ծառայողների միջեւ ծառայողական փոխհարաբերությունները կարգավորվում են uույն oրենքով, այլ oրենքներով եւ Աշխատակազմի ղեկավարի հաuտատած աշխատանքային կարգապահական ներքին կանոններով:

ԳԼՈՒԽ 2.

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ

Հոդված 7. Պետական ծառայության պաշտոնների դասակարգումը

1. Պետական ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոններն զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման եւ ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների եւ ներկայացուցչության, խնդիրների բարդության եւ դրանց ստեղծագործական լուծման պահանջի, ինչպես նաեւ գիտելիքների եւ հմտությունների անհրաժեշտ մակարդակից:

2. Պետական ծառայության պաշտոնները դասակարգվում են հետեւյալ խմբերի.

1) պետական ծառայության բարձրագույն պաշտոններ.

2) պետական ծառայության գլխավոր պաշտոններ.

3) պետական ծառայության առաջատար պաշտոններ.

4) պետական ծառայության կրտսեր պաշտոններ:

3. Պետական ծառայության բարձրագույն պաշտոնների խումբը դասակարգվում է 1-ին եւ 2-րդ ենթախմբերի, իսկ պետական ծառայության գլխավոր, առաջատար եւ կրտսեր պաշտոնների խմբերը դասակարգվում են 1-ին, 2-րդ եւ 3-րդ ենթախմբերի: Պետական ծառայության պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթա՟խումբն է:

Հոդված 8. Պետական ծառայության դասային աստիճանները

1. Պետական ծառայողներին շնորհվում են հետեւյալ դասային աստիճանները.

1) պետական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին կամ 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճաններ.

2) պետական ծառայության գլխավոր պաշտոնների՝

ա. 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան.

բ. 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան.

գ. 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին՝ Հայաստանի Հան՟րապետության պետական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան.

3) պետական ծառայության առաջատար պաշտոնների՝

ա. 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան.

բ. 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան.

գ. 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան.

4) պետական ծառայության կրտսեր պաշտոնների՝

ա. 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայու՟թյան 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան.

բ. 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան.

գ. 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան:

2. Բարձրագույն՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին եւ 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանները շնորհում, դասային աստիճանն իջեցնում, ինչպես նաեւ դասային աստիճանից զրկում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ:

3. Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին, 2-րդ եւ 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճանները շնորհում է Ազգային ժողովի նախագահը` Աշխատակազմի ղեկավարի առաջարկությամբ:

4. Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին, 2-րդ եւ 3-րդ դասի առաջատար ծառայողի եւ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին, 2-րդ եւ   3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճանները շնորհում է Աշխատակազմի ղեկավարը:

5. Պետական ծառայության պաշտոնի, բացառությամբ պետական ծառայության բարձրագույն պաշտոնի, նշանակման հետ միաժամանակ (բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքի) պետական ծառայողին շնորհվում է պետական ծառայության համապատասխան դասային աստիճան, եթե նա չունի պետական ծառայության համապատասխան կամ ավելի բարձր դասային աստիճան:

6. Պետական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված պետական ծառայության դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան, բացառությամբ պետական ծառայության բարձրագույն դասային աստիճանի, շնորհվում է համապատասխան դասային աստիճանը ստանալուց ոչ շուտ, քան երեք տարի հետո:

7. Պետական ծառայության պաշտոն, բացառությամբ պետական ծառայության բարձրագույն պաշտոնի, առաջին անգամ զբաղեցնող անձին պետական ծառայության համապատասխան դասային աստիճան շնորհվում է սույն օրենքով նախատեսված փորձաշրջանի ավարտից հետո` եռօրյա ժամկետում:

8. Սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի «2-րդ», «3-րդ», «4-րդ», «9-րդ», «10-րդ», «11-րդ», «12-րդ», «16-րդ» եւ «18-րդ» կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատվելու հետ միաժամանակ պետական ծառայողը զրկվում է պետական ծառայության դասային աստիճանից՝ տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ:

9. Պետական ծառայողների դաuային աuտիճանները պահպանվում են պետական կառավարման այլ մարմիններում պետական (քաղաքացիական) ծառայողների պաշտոններում նշանակվելիu, իuկ պետական (քաղաքացիական) ծառայողների այլ դաuային աuտիճանները` Աշխատակազմում պետական ծառայության պաշտոններում նշանակվելիu:

Հոդված 9. Պետական ծառայության պաշտոնների անվանացանկը, պետական ծառայության պաշտոնների անձնագրերը եւ Աշխատակազմի հաստիքացուցակը հաստատելը

1. Պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատում է Ազգային ժողովի նախագահը` պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու իրավական հիմքի առաջացման պահից մեկ ամսվա ընթացքում:

2. Պետական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

3. Աշխատակազմի հաստիքացուցակը Ազգային ժողովի նախագահի կողմից հաստատվում  է պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելուց  հետո՝ 15-օրյա ժամկետում:

Հոդված 10. Պետական ծառայության պաշտոնի անձնագիրը

1. Պետական ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են նաեւ աշխատանքային ստաժի եւ փորձի առնվազն հետեւյալ չափանիշները.

1) պետական ծառայության բարձրագույն պաշտոններ՝ բարձրագույն կամ բարձրագույն մասնագիտական կրթություն, պետական ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա պետական ծառայության ստաժ եւ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, ռեֆերենտների եւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարների եւ նրանց տեղակալների պաշտոնների), կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ քաղաքացիական ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան.

2) պետական ծառայության գլխավոր պաշտոններ՝ բարձրագույն կամ բարձրագույն մաս՟նագիտական կրթություն, պետա՟կան ծա՟ռայության առա՟ջատար պաշտոնների առնվազն 2-րդ են՟թախմբում առն՟վազն երկու տարվա ստաժ, կամ առն՟վազն հինգ տարվա պետական ծառա՟յու՟թյան ստաժ եւ Հայաստանի Հանրապետության պետական ծառա՟յու՟թյան 2-րդ դասի առաջա՟տար ծառայողի դա՟սա՟յին աստի՟ճան, կամ վերջին չորս տար՟՟վա ըն՟թաց՟քում քաղա՟քա՟կան կամ հա՟յեցողական (բա՟՟ցա՟ռությամբ Հա՟յաստանի Հանրա՟պե՟տու՟թյան հա՟մայնքների ղեկավարների տեղա՟կալների, խորհրդա՟կան՟նե՟րի, մամուլի քար՟՟տու՟ղար՟ների, օգնա՟կան՟՟նե՟րի, ռեֆերենտների եւ Եր՟եւա՟նի վարչական շրջանների ղեկավարների եւ նրանց տեղակալների պաշ՟՟տոն՟ների), կամ քաղա՟քա՟ցիական պաշ՟տոն՟՟նե՟՟րում առն՟վազն եր՟կու տարվա աշխատան՟քա՟յին ստաժ կամ հա՟մայն՟քային ծա՟ռա՟յու՟թյան գլխավոր պաշ՟տոնի առն՟՟վազն երեք տարվա աշ՟խա՟տանքային ստաժ, կամ գի՟տա՟՟՟կան աս՟տի՟ճան եւ առն՟վազն երեք տար՟վա մաս՟նագիտական աշ՟խա՟տան՟քա՟յին ստաժ կամ վերջին տա՟սը տարվա ըն՟թա՟ց՟քում առն՟վազն հինգ տարվա մաս՟նագիտական աշ՟խա՟տան՟քա՟յին ստաժ, կամ քաղա՟քա՟ցիա՟կան ծա՟ռա՟յու՟թյան առնվազն երեք տար՟՟վա ստաժ եւ Հա՟յաս՟տա՟նի Հանրապետության քա՟ղա՟քա՟ցիա՟կան ծա՟ռայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դա՟սա՟՟յին աս՟տի՟ճան.

3) պետական ծառայության առաջատար պաշտոններ՝ բարձրագույն կամ բարձրագույն մաս՟նագիտական կրթու՟թյուն, պետա՟կան ծառա՟յու՟թյան պաշտոններում կամ համայնքային ծա՟ռա՟յության պաշտոն՟նե՟րում առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ըն՟թաց՟քում քաղա՟քա՟կան կամ հայեցողական (բա՟՟ցա՟ռությամբ Հայաստանի Հանրա՟պե՟տու՟թյան հա՟մայնք՟ների ղեկա՟վար՟ների տեղա՟կալների, խորհրդականների, մամուլի քար՟՟տու՟ղար՟ների, օգնա՟կան՟՟նե՟րի, ռե՟ֆե՟րենտների եւ Եր՟եւա՟նի վարչական շրջանների ղեկավարների եւ նրանց տեղակալ՟նե՟րի պաշ՟տոն՟ների), կամ քաղաքացիական պաշտոննե՟րում առնվազն մեկ տար՟վա աշ՟խա՟տանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնա՟՟գի՟տական աշխա՟տան՟քա՟յին ստաժ.

4) պետական ծառայության կրտսեր պաշտոններ՝ առնվազն բարձրագույն կրթություն:

2. Մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը պետական ծառայության պաշտոնների անձ՟նա՟գրերն ընդգրկում են նաեւ աշխատանքային ստաժի եւ փորձի հետեւյալ չա՟փա՟նիշ՟ները.

1) պետական ծառայության բարձրագույն պաշտոններ՝ պետական կա՟ռա՟վարման ոլոր՟տի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ.

2) պետական ծառայության գլխավոր պաշտոններ՝ պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

3) պետական ծառայության առաջատար պաշտոններ՝ պետական կառա՟վար՟ման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:

3. Պետական ծառայության պաշտոնի անձնագրում աշխատան՟քա՟՟յին ստա՟ժի եւ փորձի չա՟՟փանիշները կարող են փո՟փոխ՟վել միայն այն դեպքում, եթե տվյալ պաշ՟տոնը թափուր է:

ԳԼՈՒԽ 3

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ

Հոդված 11. Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեցող անձինք

1. Սույն օրենքով սահմանված կարգով պետական ծառայության պաշտոն զբաղեց՟նելու իրավունք ունեն պետական ծառայության տվյալ պաշ՟տո՟նի անձ՟նագրով ներ՟կա՟յացվող պա՟հանջները բա՟վա՟րա՟րող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաս՟տա՟՟նի Հան՟րա՟պե՟տության քաղա՟քա՟ցի՟ները՝ ան՟կախ ազ՟գու՟թյունից, ռասայից, սե՟ռից, դա՟վա՟նան՟քից, քա՟ղա՟քա՟կան կամ այլ հա՟յացք՟ներից, սո՟ցիա՟լական ծագումից, գույ՟քա՟յին կամ այլ դրու՟թյունից:

Հոդված 12. Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող անձը

1.Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, ով՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գոր՟ծու՟նակ.

2) դատական կարգով զրկվել է պետական (քաղաքացիական) ծառայության պաշտոն զբաղեց՟նե՟լու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը պետական ծառայության պաշ՟տոնի նշա՟նակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտակա՟նու՟թյուն՟՟ների կա՟տարմանը եւ լիազորությունների իրականացմանը: Այդ հիվանդությունների ցան՟կը հաս՟տա՟տում է Հա՟յաս՟տանի Հան՟րա՟պե՟տության կա՟ռա՟վարու՟թյու՟նը.

4) դատապարտվել է հանցագործության համար, եւ դատվածությունը սահման՟ված կար՟գով հան՟ված կամ մարված չէ.

5) խուսափել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից:

Հոդված 13. Պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելը

Պետական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցվում է արտամրցութային կարգով կամ մրցույթով:

Հոդված 14. Պետական ծառայության թափուր պաշտոնն արտամրցութային կարգով զբաղեցնելու դեպքերը

1. Պետական ծառայության թափուր պաշտոն (բացառությամբ նոր ստեղծված պետական ծա՟՟ռայության պաշտոնների) առաջանալու դեպ՟քում (ներառյալ` սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի) մեկշա՟բաթյա ժամ՟կե՟տում տվյալ պաշ՟տոնում նշանակելու իրա՟վա՟սու՟թյուն ունե՟ցող պաշտո՟նատար անձն իրա՟վա՟սու է տվյալ թափուր պաշտոնում նշա՟նակել`

1) Աշ՟խա՟տակազմի այն պետական ծառայողին, ով միաժամանակ՝

ա. բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները.

բ. համարվում է պետական ծառայության միեւնույն խմբի պաշտոն զբաղեցնող կամ առն՟վազն ունի տվյալ թափուր պաշտոնի համար նախատեսված պետական ծա՟ռա՟յության դասային աստիճան կամ զբաղեցնելու է պետական ծառայության իր զբա՟ղեցրած խմբին հաջորդող բարձր խմբի 3-րդ կամ 2-րդ ենթախմբերի, իսկ բարձրագույն պաշտոնների խմբի դեպքում՝ 2-րդ են՟թախմբի պաշտոն.

գ. այդ մասին տվել է գրավոր համաձայնություն

2) պետական ծառայության կադրերի կար՟ճաժամկետ ռեզերվից տվյալ պաշ՟տոնը ժամ՟կե՟տա՟յին աշխատանքային պայ՟մա՟նա՟գրով զբաղեցնող անձին:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արտամրցութային կարգով պե՟տա՟կան ծա՟ռա՟յու՟թյան թափուր պաշտոնում նշանակում չի կարող կատարվել, եթե տվյալ թափուր պաշտոնի հա՟մար հայտարարվել է մրցույթ:

Հոդված 15. Պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

1. Նոր (բացառությամբ սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով նա՟խա՟տեսված դեպքերի) ստեղծ՟ված պետական ծառայության պաշտոն՟նե՟րը, ինչպես նաեւ պետական ծա՟ռա՟յության թափուր պաշտոններում սույն օրենքի 14-րդ հոդվա՟ծի 1-ին մասով եւ 31-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կար՟գով եւ ժամկետնե՟րում նշանակումներ չկատար՟վե՟լու դեպքերում այդ պաշ՟տո՟նները զբաղեցվում են մրցույթով:

2. Պետական ծառայության թափուր պաշտոն զբա՟ղեցնելու համար Աշխատա՟կազ՟մը մրցույթ անցկացնելու մասին հայ՟տա՟րա՟րու՟թյունը հրապարակում է մրցույթն անց՟կաց՟նե՟լուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ առն՟վազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի եւ զանգվա՟ծա՟յին լրատվու՟թյան այլ մի՟ջոց՟ներով:

3. Պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթն անց՟կացնում է uույն oրենքի uահմանված կարգով uտեղծված մրցութային հանձնաժողովը, իuկ անցկացվող մրցույթի նախապատրաuտական աշխատանքներն իրականացնում է Աշխատա՟կազ՟մը:

4. Մրցութային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մաս՟նակ՟ցել մրցույ՟թին, եթե նա չի բավարարում սույն օրենքի 11-րդ հոդվածով եւ 36-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջ՟նե՟րը, կամ առկա է սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված հիմ՟քե՟րից որեւէ մեկը:

5. Մրցույթն անցկացվում է նաեւ, եթե մրցույթին մասնակցելու համար դի՟մել է մեկ մաս՟նա՟կից:

6. Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման եւ հարցազրույցի:

7. Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:

Թեստերը կազմվում են Ազգային ժողովի նախագահի սահ՟ման՟ած կար՟գով՝ համա՟կարգ՟չում զետեղված հարցաշարից եւ դրանցից պատահա՟կան ընտր՟ված հար՟ցե՟րից՝ մասնակից՟ների գի՟տե՟լիք՟ները հետեւյալ բնագավառներում ստու՟գելու հա՟մար.

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության.

2) պետական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրու՟թյան.

3) Աշխատակազմի գործառույթներին վերաբերող Հայաստանի Հանրա՟պե՟տու՟թյան օրենս՟դրության:

Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից եւ խնդիրներից: Յուրաքանչ՟յուր հարց (խնդիր) պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատաս՟խան: Յու՟րա՟քանչ՟յուր հարց (խնդիր) պետք է ունենա մեկ միանշանակ ճիշտ պատասխան:

Համակարգչում զետեղված հարցաշարը, ոչ ուշ, քան մրցույթ անցկացնելուց մեկ ամիս առաջ, պետք է հրապարակվի: Հարցաշարում ընդգրկված հարցերի (խնդիրների) ճիշտ պա՟տաu՟խանները հրապարակման ենթակա չեն:

Թեստավորման փուլն անցկացվում է մասնակիցների համար ծածկագրերի կիրառմամբ՝ գաղտ՟նիու՟թյունն ապահովելու նպատակով:

8. Մրցույթի երկրորդ՝ հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բե՟րում թես՟տավորման առաջա՟դրանք՟ների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանած մասնա՟կիցները:

Մաս՟նակիցների հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով՝ պետական ծա՟ռա՟յու՟թյան տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործ՟՟նա՟կան կա՟րո՟ղու՟թյուն՟՟նե՟րն ստուգելու նպա՟տա՟կով:

Մրցութային հանձնաժողովը հարցազրույցի արդյունքում յուրաքանչյուր մասնակ՟ցի հա՟մար անցկացնում է քվեարկություն: Մրցութային հանձնաժողովի յու՟րա՟քանչյուր անդամ քվեար՟կում է կողմ կամ դեմ:

Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր քվեար՟՟կու՟թյան արդյունքում հավաքել են մրցու՟թա՟յին հանձնաժողովի քվեարկությանը մաս՟նակ՟ցած անդամների կեսից ավե՟լի կողմ ձայները:

9. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անց՟կաց՟նե՟լուց հետո՝ նույն օրը:

10. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո մր՟ցույ՟թի արդ՟յուն՟քում հաղթող ճա՟նաչ՟ված մասնակից՟ների վերա՟բերյալ մրցու՟թային հանձ՟նա՟ժո՟ղո՟վի եզրա՟կա՟ցու՟թյունն ուղարկվում է տվյալ պաշ՟տո՟նում նշանակելու իրավա՟սություն ունե՟ցող պաշ՟տո՟նա՟տար ան՟՟ձին: Եզրակացու՟թյունն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, պե՟տա՟կան ծա՟ռայության տվյալ պաշտոնում նշանակե՟լու իրա՟վասություն ունեցող պաշտոնա՟տար անձը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչ՟ված մաս՟նակիցներից մեկին նշանակում է հա՟մա՟պա՟տաս՟խան պաշտոնում:

11. Եթե մրցույթի արդյունքում մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջա՟դրանք՟ների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել կամ հարցազրույցի մաս՟նա՟կիցներից ոչ մեկը քվեարկու՟թյան արդյունքում չի հավաքել մրցու՟թա՟յին հանձնաժողովի` քվեարկությանը մաս՟նակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ ու մրցույ՟թի արդյուն՟քում հաղթող չի ճա՟նաչ՟՟վել, ապա անցկացվում է նոր մրցույթ:

12. Եթե մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում հանձնա՟ժո՟ղո՟վի անդամների առնվազն կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած, եւ անց՟կացվում է կրկնակի մրցույթ:

Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ըն՟դու՟ն՟վում: Այն անցկացվում է 10-օրյա ժամկետում ընդհանուր հիմունքներով:

13. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներ՟կայացված բոլոր դիմումներում առկա է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերից որեւէ մեկը, ինչպես նաեւ, եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներ՟կայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկա՟յա՟ցած, եւ անցկացվում է նոր մրցույթ:

14. Սույն հոդվածով սահմանված կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճա՟նաչ՟վում դատական կարգով:

15. Նոր մրցույթ է անցկացվում նաեւ մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում:

Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր հի՟մունք՟ներով:

16. Եթե նոր կամ կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), ինչպես նաեւ նոր կամ կրկնա՟կի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա պետական ծա՟ռա՟յու՟թյան տվյալ թա՟փուր պաշ՟տո՟նն զբաղեցնելու համար հայտարարվում է նոր մրցույթ:

17. Սույն օրենքի հիման վրա մրցույթ անցկացնելու կար՟գը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

Հոդված 16. Պետական ծառայության պաշտոնի նշանակումը

1. Պետական ծառայության պաշտոնում նշանակվող անձն ան՟փո՟փոխելի է:

2. Պետական ծառայության բարձ՟րա՟՟գույն պաշ՟տոններում նշա՟՟նա՟՟կում եւ այդ պաշ՟տոն՟ներից ազատում է Ազգային ժողովի նախագահը:

3. Պետական ծառայության գլխավոր, առաջատար եւ կրտսեր պաշ՟՟տոն՟նե՟րում նշա՟նա՟կում եւ այդ պաշտոններից ազատում է Աշխատակազմի ղեկավարը:

4. Պետական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշա՟նա՟կումն իրականացվում է մինչեւ վեց ամիս փորձաշրջանով՝ Հայաստանի Հանրապե՟տու՟թյան աշխա՟տան՟՟քա՟յին օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 17. Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առանձնահատուկ դեպքերը

1. «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում գործուղված դիվանագետները կարող են զբաղեցնել պե՟տա՟կան ծառայության պաշտոններ:

2. Պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչ՟վող պե՟տական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնի նշանակման եւ պաշ՟տո՟նից ազատ՟ման, ծառայողական քննու՟թյուն՟նե՟րի, նրանց վե՟րա՟պատ՟րաստ՟ման, ատեստավոր՟ման, կատա՟րած աշխա՟տանքնե՟րի մասին կի՟սամ՟՟յակային հաշ՟վետ՟վու՟թյուն՟ներ ներկա՟յացնելու, ինչպես նաեւ պետական ծա՟ռա՟յու՟թյան այլ գործընթացների հետ կապ՟ված առանձ՟նահատ՟կու՟թյունները եւ պետական ծառա՟յու՟թյան այդ պաշ՟տոն՟նե՟րի ցան՟կը հաստատում է Ազգային ժո՟ղո՟վի նախագահը՝ հաշվի առնելով ազ՟՟գա՟՟յին ան՟՟վտան՟գու՟թյան պետական կառավարման լիա՟զոր մարմնի առաջարկությունները:

Հոդված 18. Պետական ծառայության պաշտոնի նշանակվելիս պետական ծառայողի երդումը

1. Պետական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձն իր պաշ՟տոնն ստանձ՟՟նում է հանդիսավոր պայմաններում` տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի եւ նրա հրավիրած անձանց ներ՟կա՟՟յությամբ տրված հետեւյալ երդ՟մամբ. «Ստանձնելով Հայաստանի Հան՟՟րապետության Ազգային ժողովի աշխատակազմի պե՟տա՟կան ծա՟ռայողի պաշտոնը՝ հան՟դիսավոր երդվում եմ հա՟վա՟տարիմ ծառայել Հա՟յաս՟՟տանի Հան՟՟րա՟պե՟տու՟թյան ժո՟ղովրդին, խստա՟գույնս պահ՟պա՟նել Հայաստանի Հան՟րա՟պետության Սահմանա՟դրու՟թյունը եւ օրենքները, մար՟դու եւ քա՟ղա՟քացու իրավունքները եւ ազատու՟թյուն՟ները, աջակ՟ցել սահմանա՟դրա՟կան կարգի պահ՟պան՟մա՟նը, արժանա՟պատ՟վորեն կրել պետական ծա՟ռա՟՟յո՟ղի բարձր կոչումը, անվերա՟պա՟հորեն կա՟տա՟րել ծա՟՟ռա՟յողական պար՟տա՟՟կա՟նու՟թյուն՟նե՟րս»:

2. Երդումը տրվում է անհատական կարգով՝ յուրաքանչյուր պետական ծառա՟յո՟ղի կողմից երդման տեքստն ընթերցելու միջոցով:

3. Պետական ծառայողն ստորագրում է երդման` իր ընթերցած տեքս՟տը, որը կցվում է նրա անձնական գոր՟ծին:

Հոդված 19. Պետական ծառայության ստաժը

1. Պետական ծառայության ստաժը ներառում է պետական ծա՟ռա՟յության պաշտոն, այդ թվում` ժամանակավոր թափուր պաշտոն զբա՟ղեց՟նելու, պետական ծառայության կադրերի կար՟ճա՟ժամկետ ռեզերվում գտնվելու, պե՟տա՟կան կառավարման մարմիններում մինչեւ սույն օրեն՟քի ուժի մեջ մտնելը, ինչ՟պես նաեւ մինչեւ պե՟տա՟կան ծառայության պաշտոնների անվա՟նա՟ցա՟նկը հաստատելն աշ՟խա՟տած ողջ ժամա՟նա՟կահատվածը:

Պետական ծառայության ստաժը չի ներառում սույն օրենքով սահմանված կար՟գի խախտ՟մամբ պետական ծա՟ռա՟յության պաշտոն զբաղեցնելու, պետական ծառայության կադրերի կար՟ճա՟՟ժամկետ ռեզերվում գտնվելու, ինչպես նաեւ օրենքի խախտ՟մամբ պե՟տա՟կան կառավարման մար՟մին՟նե՟րում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը, մինչեւ պետական ծառայության պաշտոն՟ների անվանացանկը հաստատելն աշ՟խա՟տած ողջ ժամա՟նա՟՟կա՟շրջանը:

2. Պետական ծառայության ստաժը հաշվարկվում է պետական ծա՟ռա՟յողի ընդհանուր եւ մասնագիտական աշխատանքային ստաժում:

3. Սույն օրենքի 35-րդ հոդ՟վածի 1-ին մասի «8-րդ» կետով նախատեսված հիմքով պետական ծա՟ռայության պաշ՟տոնից ազատված անձի քաղա՟քա՟կան կամ հայեցողական (բա՟՟ցա՟ռությամբ Հայաս՟տա՟նի Հան՟րա՟՟պե՟տու՟թյան համայնքների ղեկավարների տեղա՟կալների, խորհրդական՟ների, մա՟մուլի քար՟՟տու՟ղար՟ների, օգնական՟նե՟րի, ռեֆերենտների Երեւանի վարչական շրջան՟նե՟րի ղեկավարների եւ նրանց տեղակալների պաշ՟տոն՟ների), կամ քաղաքա՟ցիա՟կան պաշ՟տոն՟ զբա՟ղեցնելու ժա՟մանակաշրջանի աշխատան՟քա՟յին ստաժը հավա՟սա՟րեց՟վում է պետական ծառա՟յու՟թյան ստաժին:

Հոդված 20. Պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելը

1. Պետական ծառայության ժամանակա՟վո՟ր թափուր պաշտոն առա՟ջա՟նա՟լու՝ հղիության եւ ծննդաբերու՟թյան արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայու՟թյան զորա՟կոչ՟վելու, մինչեւ պե՟տական ծառայության թա՟փուր պաշտոնը մրցույ՟թի արդ՟յուն՟քում հաղթող ճանաչված մաս՟նակ՟ցի կողմից զբա՟ղեց՟նելը, պետական ծառայողի կողմից իր ծա՟ռա՟յո՟ղա՟կան պարտա՟կա՟նու՟թյուն՟՟ները կատա՟րելու ժա՟մա՟նակավոր անհ՟նարի՟նության, սույն օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մա՟սով, ինչպես նաեւ օրենքով նա՟խատեսված այլ դեպ՟քերում այդ պաշ՟տո՟նն զբա՟ղեց՟վում է՝

ա) պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցո՟ղու՟՟թյամբ` տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող պետական ծա՟ռայողի կող՟մից մինչեւ վեց ամիս ժամկետով կամ սույն հոդվածի 2-րդ մասով նա՟խա՟տեսված կարգով սույն մասի «2-րդ» կետով նախատեսված անձի կողմից, բացառությամբ հղիու՟թյան, ծննդա՟բերու՟թյան եւ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի, պար՟տադիր զինվորա՟կան ծառայության զորակոչվելու, ինչպես նաեւ վեց ամիսը գերա՟զանցող ժամկետով սույն օրենքի 22-րդ հոդվածի  5-րդ մասով նախատեսված գործուղման դեպքերի: Այդ ժամ՟կե՟՟տի ավար՟տից հե՟՟տո կամ փո՟խա՟րի՟նողի բացակայության, կամ սույն կետով նա՟խատես՟՟ված մյուս դեպ՟քերում մեկշաբաթյա ժամ՟կե՟տում՝

բ) պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցո՟ղու՟՟թյամբ` պետական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող՝ տվյալ պաշ՟տո՟նի անձ՟նա՟գրի պահանջները բավարարող պետական ծառայողի կամ հաշ՟վի առնելով սույն օրենքի 11-րդ, 12-րդ հոդվածների, 26-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 36-րդ հոդ՟վածի 1-ին մասի պա՟հանջ՟նե՟րը` պետական ծառայության կադրերի երկա՟րաժամկետ ռեզերվում գտնվող անձի կամ հաշ՟վի առ՟նե՟լով սույն օրենքի 11-րդ, 12-րդ հոդվածների, 26-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 36-րդ հոդ՟վածի 1-ին մասի պահանջները` մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայ՟մա՟նագիր կնքե՟լով:

Չի թույլատրվում սույն մասի «2-րդ» կետով նախատեսված այլ անձի հետ ժամ՟կե՟տա՟յին աշխատանքային պայմանագիր կնքել, եթե պետական ծառայության ժամա՟նա՟կավոր թափուր տվյալ պաշտոնն առաջացել է նրա տվյալ պաշտոնից սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի «2-րդ», «3-րդ», «4-րդ», «9-րդ», «10-րդ», «11-րդ», «12-րդ», «16-րդ» եւ «18-րդ» կետերով նախատեսված հիմքերից որեւէ մեկով ազատ՟վելու հետեւան՟՟քով:

2. Սույն օրենքի հիման վրա ժամ՟կե՟տային աշ՟խա՟տան՟քա՟յին պայմանագիր կնքելու կարգը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

ԳԼՈՒԽ 4.

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ

Հոդված 21. Պետական ծառայողի ատեստավորումը

1. Յուրաքանչյուր տարի պետական ծա՟ռա՟յող՟՟նե՟րի առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:

2. Պետական ծառայողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տա՟րին մեկ անգամ:

3. Պետական ծառայողի արտահերթ ատեստավորումը կարող է անց՟կացվել հեր՟թա՟կան ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

4. Պետական ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրան պաշ՟տոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի գրավոր պատճառաբանված որոշ՟ման հիման վրա:

5. Ատեստավորումն անցկացվում է պետական ծառայողի անմիջական մաս՟նակ՟ցու՟թյամբ:

6. Ատեստավորման ենթակա չեն՝

1) տվյալ պաշտոնը երեք տարուց պակաս ժամկետով զբաղեցնող պետական ծա՟ռա՟յողները.

 2) հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող պետական ծառայողները.

 3) պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած պետական ծառա՟յող՟ները՝ վե՟րադառնալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:

Հղիության եւ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող պետական ծա՟ռայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո՝ ոչ շուտ, քան մեկ տարի հետո:

Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչ՟պես նաեւ ժամանակավոր անաշխա՟տու՟նակ պետական ծառայողները ենթակա են ատես՟տա՟վորման աշ՟խատանքի ներկայա՟նա՟՟լուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

Սույն մասի «ա» կետը չի տարածվում սույն օրենքի 14-րդ հոդվածով եւ սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքերի վրա:

7. Ատեստավորման ենթակա պետական ծառայողները, ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

8. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներ՟կա՟յաց՟նում է պետական ծա՟ռա՟՟յողի ծառայողական բնութագիրը:

Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ պետական ծա՟ռա՟՟յո՟ղի մա՟սին, նրա գործնական, մարդկային հատկանիշների եւ ծառայողական գո՟ր՟ծունեության արդ՟յունք՟՟ների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմն՟վի նախորդ ատես՟տա՟վո՟րու՟մից հետո ըն՟կած ժա՟մանակահատվածում պետական ծառայողի կողմից իր կատա՟րած աշխա՟տանք՟՟՟նե՟րի մա՟սին յու՟րաքանչյուր կիսամյակ ան՟՟մի՟ջա՟կան ղեկավարին ներ՟կա՟յաց՟ված հաշվե՟տվու՟՟թյուն՟ների վե՟րա՟՟բերյալ վերջինիս եզրա՟՟կացությունների հիման վրա:

Եթե ատեստավորումների միջեւ ընկած ժամանակահատվածում պետական ծա՟՟՟ռա՟յողի ան՟մի՟ջա՟կան ղեկավարն ազատվել է պաշ՟տո՟նից՝ ատես՟տա՟վոր՟ման արդյունքում զբաղեցրած պաշ՟տո՟նին չհամապատաս՟խանելու հիմ՟քով (քաղաքա՟կան, հայեցողական եւ քաղաքացիական պաշ՟տոն՟ներ զբաղեցնող ղեկավարների դեպքում՝ հե՟ռաց՟ման կամ պաշ՟տոնա՟ն՟կու՟թյան հիմքով), ապա վերջինիս տված եզրա՟կա՟ցու՟թյուն՟ներն իրա՟՟վա՟կան ուժ չունեն: Եթե նման ղե՟կա՟վա՟րի տված եզրակա՟ցու՟թյուն՟ներն ընդգրկում են ատես՟տա՟վո՟րում՟ների միջեւ ընկած ժա՟մա՟նա՟կահատվածի երկու երրոր՟դից ավե՟լին, ապա պետական ծառայողի վերա՟բեր՟յալ ծառայողական բնու՟թա՟գիր չի ներ՟կա՟յաց՟վում:

Պետական ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շա՟բաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կա՟րող բացասաբար ազդել պետական ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:

9. Ատեստավորումն անցկացվում է հետեւյալ եղանակներով.

1) փաստաթղթային.

2) թեստա՟վորման եւ հարցազրույցի:

10. Պետական ծառայողի ատեuտավորումն անցկացնում է uույն oրենքով uահմանված կար՟գով uտեղծված ատեuտավորման հանձնաժողովը:

11. Այն պետական ծառայողները, որոնք ունեն զբաղեցրած պաշտոնի ենթա՟խմբի համար սույն օրենքով նախատեսված առավելագույն պետական ծառա՟յու՟թյան դասա՟յին աստի՟ճա՟ն, ենթակա են փաստաթղթային ատեստավորման:

Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հի՟ման վրա՝ հարցազրույցի միջոցով: Հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով՝ պետական ծա՟ռա՟յու՟թյան տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործ՟՟նա՟կան կա՟րո՟ղու՟թյուն՟՟ներն ստուգելու նպա՟տա՟կով:

Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր պետական ծառայողի համար քվեար՟կու՟թյան է դնում սույն մասի չորրորդ պարբերության «1-ին» կետի որո՟շումը, որը հանձնաժողովի քվեար՟՟կու՟թյանը մասնակցած անդամների ձայների մեծա՟մաս՟նու՟՟թյամբ չըն՟դուն՟վելու դեպքում ըն՟դուն՟ված է համարվում սույն մասի չորրորդ պար՟բե՟րու՟թյան «բ» կե՟տով նախատեսված որո՟շումը:

Փաստաթղթային ատեստավորման արդյունքում ատեստավորման հանձ՟նա՟ժողովն ըն՟դու՟՟նում է հետեւյալ որոշումներից մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) ենթակա է ատեստավորման թեստավորման եւ հարցազրույցի միջոցով:

12. Թեստավորման եւ հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա են այն պետա՟կան ծառայողները՝
1) ովքեր փաստաթղթային ատեստավորման ենթակա չեն.

 2) որոնց վերաբերյալ ատեստավոր՟ման հանձ՟նա՟՟՟ժո՟ղովն ընդունել է սույն հոդվածի 11-րդ մասի չորրորդ պարբերության «2-րդ» կետով նախատեսված որո՟շումը:

Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:

Թեստերը կազմում, հարցազրույցն անցկացնում եւ արդյունքները գնահատում է ատես՟տա՟վորման հանձնա՟ժողո՟վը՝ սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կար՟գով:

13. Ատեստավորման հանձնա՟ժո՟ղովը թեստավորման եւ հարցազրույցի արդյունք՟նե՟րով ընդու՟նում է հետեւյալ որո՟՟շումներից մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

Քվեարկության արդյունքում ընդունված է համարվում այն որոշումը, որն ստացել է ատեստավորման հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:

Ատեստավորման հանձնաժողովի որոշումները պարտադիր են պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի համար:

14. Ատեստավորման արդյունքները, սույն օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված կարգով, եռօրյա ժամկետում ներկայացվում են պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, որը պետական ծառայողի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու արդյունքի դեպքում ընդունում է նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշում:

15. Պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված որոշումն ընդունում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Պետական ծառայողին պաշտոնի նշա՟նակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը պետական ծառայողի ժամանակավոր անաշխատունակության եւ արձակուրդում գտնվելու ժամանակ սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված որոշումն ընդունում է նրա` աշխատանքի ներկայանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

16. Սույն օրենքի հիման վրա պետական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

Հոդված 22. Պետական ծառայողի վերապատրաստումը, մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղումը

1. Յուրաքանչյուր պետական ծառայող առնվազն երեք տարին մեկ ենթակա է պարտադիր վերապատրաստման:

Վերապատրաստումն անցկացվում է պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պետական ծա՟ռայողի իրավունքների ու պարտականությունների, մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում՝ պետական ծառայողի կամ Աշխատակազմի ղեկավարի նախաձեռնությամբ:

 2. Պետական ծառայողի վերապատրաստումն անցկացվում է Աշխատակազմի ղեկավարի հայտի հիման վրա:

3. Պետական ծառայողների վերապատրաստողների թեկնածությունը եւ վերապատրաստման ծրագրերը հաստատում է Աշխատակազմի ղեկավարը:

4. Պետական ծառայողների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

5. Մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով պետական ծառայողի գործուղումն իրականացնում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում պահպանվում են պետական ծառայողի պաշտոնը եւ ստաժը, իսկ նրա վարձատրությունը կարող է պահպանվել նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ:

7. Սույն օրենքի հիման վրա պետական ծառայողների վերապատրաստման, մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղելու կարգը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

Հոդված 23. Պետական ծառայության կադրերի ռեզերվը

1. Պետական ծառայության կադրերի ռեզերվի տեսակներն են՝

1) կադրերի կարճաժամկետ ռեզերվը.

2) կադրերի երկարաժամկետ ռեզերվը:

2. Պետական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի՝

ա) «6-րդ» կետով նախատեսված հիմքով պետական ծառայության պաշտոնից ազատված անձինք.

բ) «19-րդ» կետով նախատեսված հիմքով պետական ծառայության պաշտոնում չնշանակված անձինք:

3. Պետական ծառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցվում են՝

1) սույն հոդվածի 4-րդ մասում նշված՝ կադրերի կարճաժամկետ ռեզերվում միանգամյա գտնվելու ժամկետը լրացած անձինք.

2) պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթում օրենքով սահմանված կարգով հաղթող ճանաչված, սակայն պաշտոնի չնշանակված անձինք:

4. Պետական ծառայության կադրերի կարճաժամկետ եւ երկարաժամկետ ռեզերվներում միան՟գամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված անձի 65 տարին լրանալը:

5. Սույն օրենքի հիման վրա պետական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու եւ կադրերի ռեզերվից հանե՟լու կարգը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

ԳԼՈՒԽ 5.

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

Հոդված 24. Պետական ծառայողի հիմնական իրավունքները

1. Պետական ծառայողի հիմնական իրավունքներն են՝

1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները եւ պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

2) իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատականներին եւ այլ փաստաթղթերին ծանոթանալը եւ բացատրություններ ներկայացնելը.

3) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ եւ նյութեր ստանալը.

4) սահմանված կարգով որոշումներ ընդունելը.

5) սահ՟մանված կարգով եւ դեպքերում ծառայողա՟կան քննություն անցկացնել պահանջելը.

6) աշխատանքի, վարձատրության, առողջության պաշտպանությունը, անվտանգ եւ անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածությունը.

7) սոցիալական պաշտպանությունը եւ ապահովությունը.

8) իրավական պաշտպանությունը, այդ թվում՝ քաղաքական հետապնդումներից.

9) պետական ծառայության դասային աստիճանի՝ սահմանված կարգով բարձրացումը.

10) պետական բյուջեի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստվելը.

11) դատական կարգով մրցույթի եւ ատեստավորման արդյունքները բողոքարկելը.

12) պետական ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի քննությանը մասնակցելը եւ առաջարկություններ ներկայացնելը:

Պետական ծառայողն ունի նաեւ սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ:

Հոդված 25. Պետական ծառայողի հիմնական պարտականությունները

Պետական ծառայողի հիմնական պարտականություններն են՝

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների եւ իրավական այլ ակտերի պահանջները կատարելը.

2) մասնագիտական եւ ծառայողական պարտականությունների կատարման համար այլ անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը եւ հաշվետվություններ ներկայացնելը.

4) վերադաս մարմինների եւ պաշտոնատար անձանց՝ սահմանված կարգով տված հանձնարարականները եւ ընդունած որոշումները կատարելը.

5) աշխատանքային կարգապահական ներքին կանոնները պահպանելը.

6) սահմանված կարգով եւ ժամկետներում առաջարկություններ, դիմումներ եւ բողոքներ քննության առնելը եւ դրանց ընթացք տալը.

7) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում՝ ծառայությունը դադարեցնելուց հետո.

8) պետական ծառայողի էթիկայի կանոնները պահպանելը, որոնք հաստատվում են Ազգայի ժողովի նախագահի կողմից.

9) օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում իր եկամուտների հայտարարագիրը ներկայացնելը.

10) սահմանված կարգով եւ ժամկետներում ատեստավորմանը եւ վերապատրաստմանը մասնակցելը:

Պետական ծառայողն ունի նաեւ սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված այլ պարտականություններ:

Հոդված 26. Պետական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

1. Պետական ծառայողն իրավունք չունի՝

1) կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից.

2) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.

3) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.

4) խախտել պետական ծառայողների քաղաքական զսպվածության սկզբունքը` իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում՝ կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզել, ինչպես նաեւ իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլքաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնել.

5) հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

6) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել նյութատեխնիկական, ֆինանսական եւ տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը եւ ծառայողական տեղեկատվությունը.

7) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

8) որպես պետության ներկայացուցիչ՝ գույքային գործարքներ կնքել սույն հոդվածի 3-րդ մասում նշված անձանց հետ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենս՟դրու՟թյամբ նախատեսված դեպքերի:

2. Պետական ծառայության պաշտոնի նշանակվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, պետական ծառայողը Հայաստանի  Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է առեւտրային  կազմակերպությունների  կանոնադրական   կապիտալում 10 եւ ավելի տոկոս բաժնեմաս ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման: Պետական ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալ եկամուտ:

3. Պետական ծառայողին արգելվում է համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր եւ քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:

Հոդված 27. Պետական ծառայողին հանձնարարականներ տալու սահմանափակումները

1. Պետական ծառայողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հանձնարարականներ, որոնք՝

1) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին.

2) հանձնարարականներ տվողի կամ կատարողի լիազորությունների շրջանակներից դուրս են:

2. Սույն հոդվածի 1-ին մասի խախտմամբ հանձնարարականներ տալու դեպքերում պետական ծառայողը պարտավոր է ստացած հանձնարարականի օրինականության վերաբերյալ իր կասկածների մասին անհապաղ գրավոր զեկուցել հանձնարարականը տվողին եւ նրա վերադասին կամ նրանց փոխարինող անձանց։ Եթե վերադասը (նրա բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձը կամ հանձնարարական տվողը) գրավոր հաստատում է տրված հանձնարարականը, ապա պետական ծառայողը պարտավոր է դա կատարել, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականի կատարումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության եւ այդ մասին գրավոր տեղեկացնել Աշխատակազմի ղեկավարի` եթե վերջինը վերադաս չէ, իսկ այդ դեպքում` Ազգային ժողովի նախագահին: Պետական ծառայողի կողմից այդ հանձնարարականի կատարման համար պատասխանատվությունը կրում է հանձնարարականը գրավոր հաստատած անձը:

Հոդված 28. Պետական ծառայողի սոցիալական երաշխիքները

1. Պետությունը պետական ծառայողի համար երաշխավորում է`

1) ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ եւ անհրաժեշտ աշխատանքային պայմաններ.

2) վարձատրություն եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ վճարներ.

3) ամենամյա վճարովի արձակուրդ.

4) վերապատրաստում.

5) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով պարտադիր պետական սոցիալական ապահովագրություն.

6) ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում՝ նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովում.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով, պետական ծառայողի դիմումի հիման վրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված նրա եւ նրա ընտանիքի անդամների անվտանգության պաշտպանության ապահովում՝ բռնությունից, ահաբեկումից, այլ ոտնձգություններից.

8) ծառայողական գործուղումների հետ կապված տրանսպորտային, բնակարանային եւ այլ ծախսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցում:

2. Ազգային ժողովի նախագահի սահմանած դեպքերում եւ կարգով պետական ծառայողին հատկացվում է տրանսպորտային միջոց կամ տրվում է տրանսպորտային ծախսերի հատուցում:

Հոդված 29. Պետական ծառայողի վարձատրությունը

1. Յուրաքանչյուր պետական ծառայող, առանց որեւէ խտրականության, ունի համարժեք աշխատանքի համար համարժեք վարձատրության իրավունք:

2. Աշխատակազմում պետական ծառայողների աշխատանքի վարձատրությունն իրականացվում է «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված քաղաքացիական ծառայողների վարձատրությանը համարժեք չափով եւ կարգով:

Հոդված 30. Պետական ծառայողի սոցիալական ապահովությունը

Պետական ծառայողի սոցիալական, այդ թվում՝ կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 31. Պետական ծառայողի իրավական վիճակը Աշխատակազմի կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) ժամանակ

1. Աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունը (անվանափոխությունը) պետական ծառայողին պաշտոնից ազատելու հիմք չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ուղեկցվում են Աշխատակազմի կառուցվածքային փոփոխությամբ (անվանափոխությամբ) պայմանավորված հաստիքների կրճատմամբ: Հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է հղի կամ մինչեւ երեք տարեկան երեխա խնամող կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված պետական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում պետական ծառայության ավելի բարձր դասային աստիճան ունեցող պետական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում` պետական ծառայության առավել երկար ստաժ ունեցող պետական ծառայողին:

2. Աշխատակազմի կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) հետեւանքով պետական ծառայության պաշ՟տոնների անվանացանկում առաջացած նոր պաշտոնները զբաղեցվում են անվանացանկում փոփոխություններ կատարելուց հետո սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով՝ 15-օրյա ժամկետում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով եւ ժամկետում նշանակումներ չկատարելու դեպքում այդ պաշտոններն զբաղեցվում են սույն օրենքով նախատեսված մրցույթով:

Հոդված 32. Պետական ծառայողի անձնական գործը

1. Պետական ծառայողի ծառայողական գործունեության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում:

2. Պետական ծառայողների անձնական գործերը վարելու կարգը հաստատում է Աշխատակազմի ղեկավարը:

ԳԼՈՒԽ 6.

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

Հոդված 33. Պետական ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

1. Երկարամյա ծառայության, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները եւ հա՟տուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար պետական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետեւյալ տեսակները.

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգեւատրում.

3) հուշանվերով պարգեւատրում.

4) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում.

5) կարգապահական տույժի հանում:

Պետական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել նաեւ օրենքով սահմանված խրախուսման այլ տեսակներ:

2. Պետական ծառայողի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խրախուսանքները կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

Հոդված 34. Պետական ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաեւ ծառայողական լիազորությունները վերազանցելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու դեպքերում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պետական ծառայողի նկատմամբ կիրառվում են հետեւյալ կարգապահական տույժերը.

1) նախազգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

4) օրենքով սահմանված կարգով աշխատավարձի իջեցում.

5) զբաղեցրած պաշտոնից ազատում.

6) պետական ծառայության ավելի բարձր դասային աստիճանի, բացառությամբ պետական ծառայության բարձրագույն դասային աստիճանի, իջեցում՝ մեկ աստիճանով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը պետական ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի «6-րդ» կետով նախատեսված կարգապահական տույժը պետական ծառայողի նկատմամբ կիրառում է պետական ծառայության տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

4. Մինչեւ կարգապահական տույժ նշանակելը կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարգապահական խախտման վերաբերյալ պետք է գրավոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված պետական ծառայողից: Գրավոր բացատրություն տալուց հրաժարվելու փաստը պետք է ամրագրվի արձանագրությամբ:

5. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամսից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման օրվանից՝ չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը:

Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամսից ավելի է անցել կարգապահական խախտում կատարելու օրվանից:

6. Կարգապահական տույժը պետական ծառայողին հաղորդվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց եռօրյա ժամկետում:

7. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

8. Պետական ծառայողի նկատմամբ պաշտոնից ազատման հանգեցնող կարգապահական տույժ կիրառվում է ծառայողական քննություն անցկացնելուց հետո:

Ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում պետական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը մինչեւ մեկ ամիս ժամկետով կարող է կասեցվել՝ պետական ծառայողի վարձատրության պահպանմամբ:

Սույն օրենքի հիման վրա ծառայողական քննություն անցկացնելու կարգը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

9. Եթե պետական ծառայողը կարգապահական տույժ նշանակելու օրվանից մեկ տարվա ընթացքում նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված: Կարգապահական տույժը կարող է հանվել մինչեւ մեկ տարին լրանալը, եթե պետական ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում եւ դրսեւորել է իրեն որպես բարեխիղճ ծառայող:

Հոդված 35. Պետական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը

1. Պետական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են՝

1) անձնական դիմումը.

2) օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելը.

3) սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի «3-րդ» եւ (կամ) «4-րդ», կամ  «3-րդ» եւ «6-րդ», կամ «4-րդ» եւ «6-րդ» կետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կիրառելը.

4) սույն օրենքով նախատեսված ատեստավորմանը երեք անգամ չներկայանալը.

5) սույն օրենքով նախատեսված ատեստավորման արդյունքները.

6) հաստիքների կրճատումը.

7) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալը՝ չհաշված հղիության եւ ծննդաբերու՟թյան արձակուրդը.

8) քաղաքական կամ հայեցողական, կամ քաղաքացիական պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.

9) պետական ծառայության պաշտոնի նշանակելու՝ սույն օրենքով սահմանված կարգի խախտումը.

10) սույն օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները չպահպանելը.

11) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.

12) ազատազրկման դատապարտվելը.

13) պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու՝ սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալը.

14) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելը.

15) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ, կամ անհայտ բացակայող ճանաչվելը.

16) դատական կարգով պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.

17) սույն օրենքի 12-րդ հոդվածի «3-րդ» ենթակետով նախատեսված հիվանդություններից որեւէ մեկով հիվանդանալը.

18) սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի «5-րդ» կետով նախատեսված կարգապահական տույժ կիրառելը.

19) սույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում նշանակում չկատարելը.

20) սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված արտամրցութային կարգով պետական ծառայության թափուր պաշտոնում նշանակվելը:

2. Պետական ծառայողի պարտականությունները համարվում են դադարած՝ նրա մահվան կապակցությամբ:

3. Պետական ծառայողը պաշտոնից ազատման ենթակա չէ սույն հոդվածի 1-ին մասի «1-ին» կետի հիմքով, եթե առկա է սույն հոդվածի 1-ին մասի «2-րդ» կետերով նախատեսված պաշտոնից ազատման հիմքերից որեւէ մեկը:

4. Սույն հոդվածի 1-ին մասի «1-ին» կետի հիմքով պետական ծառայողը ազատվում է զբաղեցրած պաշտոնից անձնական դիմում ներկայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, եթե այդ դիմումում այլ ժամկետ նշված չէ:

5. Սույն հոդվածի 1-ին մասի «6-րդ» եւ «19-րդ» կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատելու դեպքում պետական ծառայողին այդ մասին նախազգուշացնելը պարտադիր չէ:

Հոդված 36. Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը

1. Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

2. Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ պետական ծառայողը կարող է մինչեւ մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը:

Հոդված 37. Պետական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու որոշումը դատական կարգով բողոքարկելը

1. Պետական ծառայողն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, այդ թվում` պետական ծառայության պաշտոնից ազատելու, որոշումը կարող է բողոքարկել դատական կարգով:

2. Պետական ծառայության պաշտոնից ազատելու որոշումն անվավեր ճանաչվելու դեպքում պետական ծառայողը վերականգնվում է իր պաշտոնում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, եւ հարկադիր պարապուրդի դիմաց ստանում է հատուցում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ չափով:

ԳԼՈՒԽ 7.

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 38. Պետական ծառայության կառավարման մարմինը

1. Պետական ծառայության կառավարման  մարմինը Ազգային ժողովի նախագահն է:

2. Ազգային ժողովի նախագահի` որպես պետական ծառայության կառավարման մարմնի, լիազորությունները uահմանվում են uույն oրենքով, այլ oրենքներով եւ իրավական այլ ակտերով:

Հոդված 39. Պետական ծառայության ղեկավարման մար՟մինը

1. Պետական ծառայության ղեկավարման մարմինը Աշխատակազմի ղեկավարն է:

2. Աշխատակազմի ղեկավարի պաշտոնը հայեցողական պաշտոն է: Աշխատակազմի ղեկավարին  պաշտոնում նշանակում եւ պաշտոնից ազատում է Ազգային ժողովի նախագահը:

3. Աշխատակազմի ղեկավարի լիազորությունները uահմանվում են uույն oրենքով, այլ oրենքներով, Աշխատակազմի կանոնադրությամբ եւ իրավական այլ ակտերով:

Հոդված 40. Պետական ծառայության մրցութային եւ ատեստավորման  հանձնաժողովները

1. Պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթը եւ այդ պաշտոնները զբաղեցնող պետական ծառայողների ատեuտավորումն անցկացնում են համապատասխանաբար մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովները:

2. Սույն օրենքի հիման վրա մրցութային եւ ատեuտավորման հանձնաժողովների աշխատակարգերը եւ կազմերը հաuտատում է Ազգային ժողովի նախագահը:

3. Մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովների կազմերում կարող են ընդգրկվել նաեւ Ազգային ժողովի պատգամավորներ եւ համապատաuխան բնագավառների մաuնագետներ:

ԳԼՈՒԽ 8.

ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 41. Վեճերի լուծումը եւ պատասխանատվությունը պետական ծառայության մասին օրենս՟դրությունը խախտելու համար

1. Պետական ծառայության մասին օրենսդրության կիրառման հետ կապված վեճերը լուծվում են պետական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչ՟պես նաեւ դատական կարգով:

2. Պետական ծառայության մասին օրենսդրությունը խախտող անձինք կրում են պա՟տաս՟խանատվություն՝ օրենքով սահ՟ման՟՟ված կար՟գով:

ԳԼՈՒԽ 9.

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ  ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 42. Անցումային դրույթ

Սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «4-րդ» կետով նախատեսված դրույթը տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո առաջացած հարաբերությունների վրա:

Հոդված 43. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակ՟ման օրվան հաջորդող տաս՟ներորդ օրվանից:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հան՟րա՟պետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին»  2002 թվականի  դեկտեմբերի 4-ի ՀՕ-472-Ն օրենքը: