Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-596-16.04.2009-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում (այսուհետ` Աշխատակազմ) պետական ծառայության հիմնական սկզբունքները եւ կարգավորվում են Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների դասակարգման, պետական ծառայության դասային աստիճանների, պետական ծառայության պաշտոնի նշանակման, պետական ծառայողների ատեստավորման եւ վերապատրաստման, պետական ծառայության կադրերի ռեզերվի, պետական ծառայողների իրավական վիճակի, պետական ծառայության կառավարման եւ ղեկավարման, ինչպես նաեւ դրանց հետ կապված այլ հարաբերություններ:

Հոդված 2. Աշխատակազմում պետական ծառայությունը

Աշխատակազմում պետական ծառայությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական ծառայության տեսակ է:

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւ՟յալ իմաստ՟ները.

ա) Աշխատակազմում պետական ծառայություն (այսուհետ` պետական ծառայություն)՝ քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ մասնագիտական գործունեություն, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին (այսուհետ` Ազգային ժողով) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ վերապահված լիազորությունների իրականացման նպատակով.

բ) պետական ծառայության պաշտոն՝ պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն.

գ) պետական ծառայության պաշտոնների անվանացանկ՝ սույն օրենքով սահմանված կարգով հաստատված պետական ծառայության բոլոր պաշտոնների ցանկ.

դ) Աշխատակազմում պետական ծառայող (այսուհետ` պետական ծառայող)՝ պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որեւէ պաշտոն (բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոնի) զբաղեցնող կամ պետական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող անձ.

ե) պետական ծառայության պաշտոնի անձնագիր՝ տվյալ պաշտոնն զբաղեցնող պետական ծառայողի համար սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները նկարագրող եւ տվյալ պաշտոնն զբաղեց՟նելու համար պետական ծառայողին մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող, ինչպես նաեւ պետական ծառայության դասային համապատասխան աստիճան ունենալու պահանջները սահմանող, սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ.

զ) պետական ծառայության դասային աստիճան՝ պետական ծառայողի մասնագիտական գիտելիքներին եւ աշխատանքային ունակություններին համապատասխանող որակավորման չափանիշ.

է) պետական ծառայողի ատեստավորում՝ զբաղեցրած պաշտոնին պետական ծառայողի մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշում.

ը) պետական ծառայողի վերապատրաստում՝ պետական ծառայողի մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների հետեւողական կատարելագործում.

թ) պետական ծառայության կադրերի ռեզերվ՝ սույն օրենքով սահմանված կարգով պետական ծառայության պաշտոններ չզբաղեցնող պետական ծառայողների եւ սույն օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասում նշված անձանց հանրույթ.

ժ) ծառայողական քննություն՝ սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում եւ կարգով պետական ծառայողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննություն.

ժա) մասնագիտական աշխատանքային ստաժ՝ ստացած բարձրագույն կրթության, իսկ պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով բարձրագույն մասնագիտական կրթություն նախատեսված լինելու դեպքում այդ կրթության մասին վկայող փաստաթղթում նշված որակավորմանը համապատասխանող աշխատանքային ստաժ, անկախ պետական կամ մասնավոր ոլորտներում կատարած աշխատանքից: Մասնագիտական աշխատանքային ստաժը ներառում է համապատասխան որակավորում ստանալուց հետո աշխատած ժամանակաշրջանը:

Հոդված 4. Սույն օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է պետական ծառայողների վրա:

2. Սույն օրենքի իմաստով Ազգային ժողովի պատգամավորների վճարովի հիմունքներով աշխատող օգնականները, Աշխատակազմի ղեկավարի խորհրդականները եւ օգնականները, Ազգային ժողովի խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի փորձագետները (մաuնագետները) չեն համարվում պետական ծառայողներ: Այս անձանց աշխատանքային ստաժը համարվում է պետական կառավարման ոլորտի ստաժ:

Հոդված 5. Պետական ծառայության հիմնական սկզբունքները

Պետական ծառայության հիմնական սկզբունքներն են՝

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների գերակայությունը, մարդու եւ քաղաքացու իրա՟վունքների ու ազատությունների առաջնահերթությունը.

բ) պետական ծառայության կայունությունը.

գ) պետական ծառայողներին ներկայացվող հիմնական պահանջների միասնա՟կա՟նու՟թյունը եւ օրենքի առջեւ պետական ծառայողների իրավահավասարությունը.

դ) պետական ծառայության հրապարակայնությունը.

ե) պետական ծառայողների քաղաքական զսպվածությունը.

զ) քաղաքացիների համար պետական ծառայության հավաuար մատչելիությունը` իրենց մաuնագիտական գիտելիքներին եւ աշխատանքային ունակություններին համապատաuխան.

է) պետական ծառայողների պրոֆեսիոնալիզմը.

ը) պետական ծառայողների իրավական եւ սոցիալական պաշտպանվածությունը.

թ) պետական ծառայողների պատասխանատվությունն իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հա՟մար.

ժ) պետական ծառայողների գործունեության վերահսկելիությունը եւ հաշվետու լինելը:

Հոդված 6. Պետական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

1. Պետական ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաuտանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, uույն oրենքով, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով, ինչպեu նաեւ այլ oրենքներով եւ իրավական ակտերով:

2. Պետական ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաuտանի Հանրապետության աշխատանքային oրենuդրությամբ, եթե uույն oրենքով այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ uահմանված չեն:

3. Պետական ծառայողների միջեւ ծառայողական փոխհարաբերությունները կարգավորվում են uույն oրենքով, այլ oրենքներով եւ Աշխատակազմի ղեկավարի հաuտատած աշխատանքային կարգապահական ներքին կանոններով:

ԳԼՈՒԽ 2.

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ

Հոդված 7. Պետական ծառայության պաշտոնների դասակարգումը

1. Պետական ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնե՟լով այդ պաշտոններն զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման եւ ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների եւ ներկայացուցչության, խնդիրների բարդության եւ դրանց ստեղծագործական լուծման պահանջի, ինչպես նաեւ գիտելիքների եւ հմտությունների անհրաժեշտ մակարդակից:

2. Պետական ծառայության պաշտոնները դասակարգվում են հետեւյալ խմբերի.

ա) պետական ծառայության բարձրագույն պաշտոններ.

բ) պետական ծառայության գլխավոր պաշտոններ.

գ) պետական ծառայության առաջատար պաշտոններ.

դ) պետական ծառայության կրտսեր պաշտոններ:

3. Պետական ծառայության բարձրագույն պաշտոնների խումբը դասակարգվում է 1-ին եւ 2-րդ ենթախմբերի, իսկ պետական ծառայության գլխավոր, առաջատար եւ կրտսեր պաշտոնների խմբերը դասակարգվում են 1-ին, 2-րդ եւ 3-րդ ենթախմբերի: Պետական ծառայության պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է:

Հոդված 8. Պետական ծառայության դասային աստիճանները

1. Պետական ծառայողներին շնորհվում են հետեւյալ դասային աստիճանները.

ա) պետական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին կամ 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճաններ.

բ) պետական ծառայության գլխավոր պաշտոնների՝

 - 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան.

 - 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան.

- 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան.

գ) պետական ծառայության առաջատար պաշտոնների՝

- 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան.

- 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան.

- 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան.

դ) պետական ծառայության կրտսեր պաշտոնների՝

- 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան.

- 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան.

- 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան:

2. Բարձրագույն՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին եւ 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանները շնորհում, դասային աստիճանն իջեցնում, ինչպես նաեւ դասային աստիճանից զրկում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ:

3. Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին, 2-րդ եւ 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճանները շնորհում է Ազգային ժողովի նախագահը` Աշխատակազմի ղեկավարի առաջարկությամբ:

4. Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին, 2-րդ եւ 3-րդ դասի առաջատար ծառայողի եւ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին, 2-րդ եւ 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճանները շնորհում է Աշխատակազմի ղեկավարը:

5. Պետական ծառայության պաշտոնի, բացառությամբ պետական ծառայության բարձրագույն պաշտոնի, նշանակման հետ միաժամանակ (բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքի) պետական ծառայողին շնորհվում է պետական ծառայության համապատասխան դասային աստիճան, եթե նա չունի պետական ծառայության համապատասխան կամ ավելի բարձր դասային աստիճան:

6. Պետական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված պետական ծառայության դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան, բացառությամբ պետական ծառայության բարձրագույն դասային աստիճանի, շնորհվում է համապատասխան դասային աստիճանը ստանալուց ոչ շուտ, քան երեք տարի հետո:

7. Պետական ծառայության պաշտոն, բացառությամբ պետական ծառայության բարձրագույն պաշտոնի, առաջին անգամ զբաղեցնող անձին պետական ծա՟ռայության համապատասխան դասային աստիճան շնորհվում է սույն օրենքով նախատեսված փորձաշրջանի ավարտից հետո` եռօրյա ժամկետում:

8. Սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ», «դ», «թ», «ժ», «ժա», «ժբ», «ժզ» եւ «ժը» կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատվելու հետ միաժամանակ պետական ծառայողը զրկվում է պետական ծառայության դասային աստիճանից՝ տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ:

9. Պետական ծառայողների դաuային աuտիճանները պահպանվում են պետական կառավարման այլ մարմիններում պետական (քաղաքացիական) ծառայողների պաշտոններում նշանակվելիu, իuկ պետական (քաղաքացիական) ծառայողների այլ դաuային աuտիճանները` Աշխատակազմում պետական ծառայության պաշտոններում նշանակվելիu:

Հոդված 9. Պետական ծառայության պաշտոնների անվանացանկը, պետական ծառայության պաշտոնների անձնագրերը եւ Աշխատակազմի հաստիքացուցակը հաստատելը

1. Պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատում է Ազգային ժողովի նախագահը` պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու իրավական հիմքի առաջացման պահից մեկ ամսվա ընթացքում:

2. Պետական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

3. Աշխատակազմի հաստիքացուցակը Ազգային ժողովի նախագահի կողմից հաստատվում  է պետական ծա՟ռայության պաշտոնների անվանացանկը հաստատելուց  հետո՝ 15-օրյա ժամկետում:

Հոդված 10. Պետական ծառայության պաշտոնի անձնագիրը

1. Պետական ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են նաեւ աշխատանքային ստաժի եւ փորձի առնվազն հետեւյալ չափանիշները.

ա) պետական ծառայության բարձրագույն պաշտոններ՝ բարձրագույն կամ բարձրագույն մասնագիտական կրթություն, պետական ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա պետական ծառայության ստաժ եւ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, ռեֆերենտների եւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարների եւ նրանց տեղակալների պաշտոնների), կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ քաղաքացիական ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան.

բ) պետական ծառայության գլխավոր պաշտոններ՝ բարձրագույն կամ բարձրագույն մասնագիտական կրթություն, պետական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա պետական ծառայության ստաժ եւ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, ռեֆերենտների եւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարների եւ նրանց տեղակալների պաշտոնների), կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան եւ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ քաղաքացիական ծառայության առնվազն երեք տարվա ստաժ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան.

գ) պետական ծառայության առաջատար պաշտոններ՝ բարձրագույն կամ բարձրագույն մասնագիտական կրթություն, պետական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, ռեֆերենտների եւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարների եւ նրանց տեղակալների պաշտոնների), կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագի՟տական աշխատանքային ստաժ.

դ) պետական ծառայության կրտսեր պաշտոններ՝ առնվազն բարձրագույն կրթություն:

2. Մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը պետական ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են նաեւ աշխատանքային ստաժի եւ փորձի հետեւյալ չափանիշները.

ա) պետական ծառայության բարձրագույն պաշտոններ՝ պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ.

բ) պետական ծառայության գլխավոր պաշտոններ՝ պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

գ) պետական ծառայության առաջատար պաշտոններ՝ պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:

3. Պետական ծառայության պաշտոնի անձնագրում աշխատանքային ստաժի եւ փորձի չափանիշները կարող են փոփոխվել միայն այն դեպքում, եթե տվյալ պաշտոնը թափուր է:

ԳԼՈՒԽ 3.

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ

Հոդված 11. Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեցող անձինք

Սույն օրենքով սահմանված կարգով պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

Հոդված 12. Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող անձը

Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, ով՝

ա) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

բ) դատական կարգով զրկվել է պետական (քաղաքացիական) ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

գ) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը պետական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը եւ լիազորությունների իրականացմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

դ) դատապարտվել է հանցագործության համար, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

ե) խուսափել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից:

Հոդված 13. Պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելը

Պետական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցվում է արտամրցութային կարգով կամ մրցույթով:

Հոդված 14. Պետական ծառայության թափուր պաշտոնն արտամրցութային կարգով զբաղեցնելու դեպքերը

1. Պետական ծառայության թափուր պաշտոն (բացառությամբ նոր ստեղծված պետական ծառայության պաշտոնների) առաջանալու դեպքում (ներառյալ` սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի) մեկշաբաթյա ժամկետում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ թափուր պաշտոնում նշանակել`

ա) Աշխատակազմի այն պետական ծառայողին, ով միաժամանակ՝

- բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները.

- համարվում է պետական ծառայության միեւնույն խմբի պաշտոն զբաղեցնող կամ առն՟վազն ունի տվյալ թափուր պաշտոնի համար նախատեսված պետական ծառայության դասային աստիճան կամ զբաղեցնելու է պետական ծառայության իր զբաղեցրած խմբին հաջորդող բարձր խմբի 3-րդ կամ 2-րդ ենթախմբերի, իսկ բարձրագույն պաշտոնների խմբի դեպքում՝ 2-րդ ենթախմբի պաշտոն.

- այդ մասին տվել է գրավոր համաձայնություն

բ) պետական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվից տվյալ պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձին:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արտամրցութային կարգով պետական ծառայության թափուր պաշտոնում նշանակում չի կարող կատարվել, եթե տվյալ թափուր պաշտոնի համար հայտարարվել է մրցույթ:

Հոդված 15. Պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

1. Նոր (բացառությամբ սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի) ստեղծված պետական ծառայության պաշտոնները, ինչպես նաեւ պետական ծառայության թափուր պաշտոններում սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով եւ 31-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով եւ ժամկետներում նշանակումներ չկատարվելու դեպքերում այդ պաշտոնները զբաղեցվում են մրցույթով:

2. Պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար Աշխատակազմը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի եւ զանգվածային լրատվության այլ միջոցներով:

3. Պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթն անց՟կացնում է uույն oրենքի uահմանված կարգով uտեղծված մրցութային հանձնաժողովը, իuկ անցկացվող մրցույթի նախապատրաuտական աշխատանքներն իրականացնում է Աշխատակազմը:

4. Մրցութային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե նա չի բավարարում սույն օրենքի 11-րդ հոդվածով եւ 36-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, կամ առկա է սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որեւէ մեկը:

5. Մրցույթն անցկացվում է նաեւ, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:

6. Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման եւ հարցազրույցի:

7. Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:

Թեստերը կազմվում են Ազգային ժողովի նախագահի սահմանած կար՟գով՝ համա՟կարգ՟չում զետեղված հարցաշարից եւ դրանցից պատահական ընտրված հարցերից՝ մասնակիցների գիտելիքները հետեւյալ բնագավառներում ստուգելու համար.

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության.

բ) պետական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության.

գ) Աշխատակազմի գործառույթներին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից եւ խնդիրներից: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատաս՟խան: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա մեկ միանշանակ ճիշտ պատասխան:

Համակարգչում զետեղված հարցաշարը, ոչ ուշ, քան մրցույթ անցկացնելուց մեկ ամիս առաջ, պետք է հրապարակվի: Հարցաշարում ընդգրկված հարցերի (խնդիրների) ճիշտ պա՟տաu՟խանները հրապարակման ենթակա չեն:

Թեստավորման փուլն անցկացվում է մասնակիցների համար ծածկագրերի կիրառմամբ՝ գաղտ՟նիու՟թյունն ապահովելու նպատակով:

8. Մրցույթի երկրորդ՝ հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները:

Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով՝ պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

Մրցութային հանձնաժողովը հարցազրույցի արդյունքում յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է քվեարկություն: Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեար՟կում է կողմ կամ դեմ:

Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր քվեարկության արդյունքում հավաքել են մրցութային հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավե՟լի կողմ ձայները:

9. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո՝ նույն օրը:

10. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ մրցութային հանձնաժողովի եզրակացությունն ուղարկվում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին: Եզրակացությունն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, պետական ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում:

11. Եթե մրցույթի արդյունքում մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել կամ հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը քվեարկության արդյունքում չի հավաքել մրցութային հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ ու մրցույթի արդյունքում հաղթող չի ճա՟նաչվել, ապա անցկացվում է նոր մրցույթ:

12. Եթե մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած, եւ անցկացվում է կրկնակի մրցույթ:

Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, եւ այն անցկացվում է 10-օրյա ժամկետում ընդհանուր հիմունքներով:

13. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերից որեւէ մեկը, ինչպես նաեւ, եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած, եւ անցկացվում է նոր մրցույթ:

14. Սույն հոդվածով սահմանված կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով:

15. Նոր մրցույթ է անցկացվում նաեւ մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում:

Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով:

16. Եթե նոր կամ կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), ինչպես նաեւ նոր կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա պետական ծառայության տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվում է նոր մրցույթ:

17. Սույն օրենքի հիման վրա մրցույթ անցկացնելու կարգը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

Հոդված 16. Պետական ծառայության պաշտոնի նշանակումը

1. Պետական ծառայության պաշտոնում նշանակվող անձն անփոփոխելի է:

2. Պետական ծառայության բարձրագույն պաշտոններում նշանակում եւ այդ պաշտոններից ազատում է Ազգային ժողովի նախագահը:

3. Պետական ծառայության գլխավոր, առաջատար եւ կրտսեր պաշտոններում նշանակում եւ այդ պաշտոններից ազատում է Աշխատակազմի ղեկավարը:

4. Պետական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչեւ վեց ամիս փորձաշրջանով՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 17. Պետական ծառա՟յու՟թյան պաշտոն զբաղեցնելու առանձնահատուկ դեպքերը

1. «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում գործուղված դիվանագետները կարող են զբաղեցնել պե՟տա՟կան ծառայության պաշտոններ:

2. Պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնի նշանակման եւ պաշտոնից ազատման, ծառայողական քննությունների, նրանց վերապատրաստման, ատեստավորման, կատա՟րած աշխատանքների մասին կիսամյակային հաշվետվություններ ներկայացնելու, ինչպես նաեւ պետական ծառայության այլ գործընթացների հետ կապված առանձնահատկությունները եւ պետական ծառայության այդ պաշտոնների ցանկը հաստատում է Ազգային ժողովի նախագահը՝ հաշվի առնելով ազգային անվտանգության պետական կառավարման լիազոր մարմնի առաջարկությունները:

Հոդված 18. Պետական ծառայության պաշտոնի նշանակվելիս պետական ծառայողի երդումը

1. Պետական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձն իր պաշտոնն ստանձնում է հանդիսավոր պայմաններում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի եւ նրա հրավիրած անձանց ներկայությամբ տրված հետեւյալ երդմամբ. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողի պաշտոնը՝ հանդիսավոր երդվում եմ հավատարիմ ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, մարդու եւ քաղաքացու իրավունքները եւ ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, արժանապատվորեն կրել պետական ծառայողի բարձր կոչումը, անվերապահորեն կատարել ծառայողական պարտականություններս»:

2. Երդումը տրվում է անհատական կարգով՝ յուրաքանչյուր պետական ծառայողի կողմից երդման տեքստն ընթերցելու միջոցով:

3. Պետական ծառայողն ստորագրում է երդման` իր ընթերցած տեքս՟տը, որը կցվում է նրա անձնական գործին:

Հոդված 19. Պետական ծառայության ստաժը

1. Պետական ծառայության ստաժը ներառում է պետական ծառայության պաշտոն, այդ թվում` ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու, պետական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվելու, պետական կառավարման մարմիններում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը, ինչպես նաեւ մինչեւ պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելն աշխատած ողջ ժամանակաշրջանը:

Պետական ծառայության ստաժը չի ներառում սույն օրենքով սահմանված կարգի խախտ՟մամբ պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու, պետական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվելու, ինչպես նաեւ օրենքի խախտմամբ պետական կառավարման մարմիններում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը, մինչեւ պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելն աշխատած ողջ ժամանակաշրջանը:

2. Պետական ծառայության ստաժը հաշվարկվում է պետական ծառայողի ընդհանուր եւ մասնագիտական աշխատանքային ստաժում:

3. Սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետով նախատեսված հիմքով պետական ծառայության պաշտոնից ազատված անձի քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, ռեֆերենտների Երեւանի վարչական շրջանների ղեկավարների եւ նրանց տեղակալների պաշտոնների), կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնելու ժամանակաշրջանի աշխատանքային ստաժը հավասարեցվում է պետական ծառայության ստաժին:

Հոդված 20. Պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելը

1. Պետական ծառայության ժամանակա՟վո՟ր թափուր պաշտոն առաջանալու՝ հղիության եւ ծննդաբերու՟թյան արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, մինչեւ պետական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մաս՟նակ՟ցի կողմից զբաղեցնելը, պետական ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, սույն օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ դեպքերում այդ պաշտոնն զբաղեցվում է՝

ա) պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ` տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող պետական ծառայողի կողմից մինչեւ վեց ամիս ժամկետով կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով սույն մասի «բ» կետով նախատեսված անձի կողմից, բացառությամբ հղիության, ծննդաբերության եւ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, ինչպես նաեւ վեց ամիսը գերազանցող ժամկետով սույն օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործուղման դեպքերի: Այդ ժամկետի ավարտից հետո կամ փոխարինողի բացակայության, կամ սույն կետով նախատեսված մյուս դեպքերում մեկշաբաթյա ժամկետում՝

բ) պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ` պետական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող՝ տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող պետական ծառայողի կամ հաշվի առնելով սույն օրենքի 11-րդ, 12-րդ հոդվածների, 26-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 36-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` պետական ծառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվում գտնվող անձի կամ հաշվի առնելով սույն օրենքի 11-րդ, 12-րդ հոդվածների, 26-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 36-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով:

Չի թույլատրվում սույն մասի «բ» կետով նախատեսված այլ անձի հետ ժամ՟կե՟տա՟յին աշխատանքային պայմանագիր կնքել, եթե պետական ծառայության ժամանակավոր թափուր տվյալ պաշտոնն առաջացել է նրա տվյալ պաշտոնից սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ», «դ», «թ», «ժ», «ժա», «ժբ», «ժզ» եւ «ժը» կետերով նախատեսված հիմքերից որեւէ մեկով ազատվելու հետեւանքով:

2. Սույն օրենքի հիման վրա ժամկետային աշ՟խա՟տան՟քա՟յին պայմանագիր կնքելու կարգը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

ԳԼՈՒԽ 4.

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ  ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ

Հոդված 21. Պետական ծառայողի ատեստավորումը

1. Յուրաքանչյուր տարի պետական ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:

2. Պետական ծառայողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:

3. Պետական ծառայողի արտահերթ ատեստավորումը կարող է անցկացվել հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

4. Պետական ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի գրավոր պատճառաբանված որոշման հիման վրա:

5. Ատեստավորումն անցկացվում է պետական ծառայողի անմիջական մասնակցությամբ:

6. Ատեստավորման ենթակա չեն՝

ա) տվյալ պաշտոնը երեք տարուց պակաս ժամկետով զբաղեցնող պետական ծառայողները.

 բ) հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող պետական ծառայողները.

 գ) պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած պետական ծառայողները՝ վերադառնալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:

Հղիության եւ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող պետական ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո՝ ոչ շուտ, քան մեկ տարի հետո:

Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաեւ ժամանակավոր անաշխատունակ պետական ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

Սույն մասի «ա» կետը չի տարածվում սույն օրենքի 14-րդ հոդվածով եւ սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքերի վրա:

7. Ատեստավորման ենթակա պետական ծառայողները, ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

8. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է պետական ծառայողի ծառայողական բնութագիրը:

Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ պետական ծառայողի մասին, նրա գործնական, մարդկային հատկանիշների եւ ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում պետական ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մասին յուրաքանչյուր կիսամյակ անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների հիման վրա:

Եթե ատեստավորումների միջեւ ընկած ժամանակաշրջանում պետական ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է պաշտոնից՝ ատեստավորման արդյունքում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով (քաղաքական, հայեցողական եւ քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող ղեկավարների դեպքում՝ հեռացման կամ պաշտոնանկության հիմքով), ապա վերջինիս տված եզրակացություններն իրավական ուժ չունեն: Եթե նման ղեկավարի տված եզրակացություններն ընդգրկում են ատեստավորումների միջեւ ընկած ժամանակաշրջանի երկու երրորդից ավելին, ապա պետական ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում:

Պետական ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել պետական ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:

9. Ատեստավորումն անցկացվում է հետեւյալ եղանակներով.

ա) փաստաթղթային.

բ) թեստավորման եւ հարցազրույցի:

10. Պետական ծառայողի ատեuտավորումն անցկացնում է uույն oրենքով uահմանված կարգով uտեղծված ատեuտավորման հանձնաժողովը:

11. Այն պետական ծառայողները, որոնք ունեն զբաղեցրած պաշտոնի ենթա՟խմբի համար սույն օրենքով նախատեսված առավելագույն պետական ծառայության դասային աստիճան, ենթակա են փաստաթղթային ատեստավորման:

Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա՝ հարցազրույցի միջոցով: Հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով՝ պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր պետական ծառայողի համար քվեարկության է դնում սույն մասի չորրորդ պարբերության «ա» կետի որոշումը, որը հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում սույն մասի չորրորդ պարբերության «բ» կետով նախատեսված որոշումը:

Փաստաթղթային ատեստավորման արդյունքում ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը.

ա) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

բ) ենթակա է ատեստավորման թեստավորման եւ հարցազրույցի միջոցով:

12. Թեստավորման եւ հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա են այն պետա՟կան ծառայողները՝

ա) ովքեր փաստաթղթային ատեստավորման ենթակա չեն.

 բ) որոնց վերաբերյալ ատեստավորման հանձնաժողովն ընդունել է սույն հոդվածի 11-րդ մասի չորրորդ պարբերության «բ» կետով նախատեսված որոշումը:

Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:

Թեստերը կազմում, հարցազրույցն անցկացնում եւ արդյունքները գնահատում է ատեստավորման հանձնաժողովը՝ սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով:

13. Ատեստավորման հանձնաժողովը թեստավորման եւ հարցազրույցի արդյունքներով ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը.

ա) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

բ) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

Քվեարկության արդյունքում ընդունված է համարվում այն որոշումը, որն ստա՟ցել է ատեստավորման հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:

Ատեստավորման հանձնաժողովի որոշումները պարտադիր են պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի համար:

14. Ատեստավորման արդյունքները, սույն օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված կարգով, եռօրյա ժամկետում ներկայացվում են պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, որը պետական ծառայողի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու արդյունքի դեպքում ընդունում է նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշում:

15. Պետական ծառայողին պաշ՟տոնի նշա՟նակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված որո՟շումն ընդունում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը պետական ծառայողի ժամանակավոր անաշխատունակության եւ արձակուրդում գտնվելու ժամանակ սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված որո՟շումն ընդունում է նրա` աշխատանքի ներկայանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

16. Սույն օրենքի հիման վրա պետական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

Հոդված 22. Պետական ծառայողի վերապատրաստումը, մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղումը

1. Յուրաքանչյուր պետական ծառայող առնվազն երեք տարին մեկ ենթակա է պարտադիր վերապատրաստման:

Վերապատրաստումն անցկացվում է պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պետական ծառայողի իրավունքների ու պարտականությունների, մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում՝ պետական ծառայողի կամ Աշխատակազմի ղեկավարի նախաձեռնությամբ:

 2. Պետական ծառայողի վերապատրաստումն անցկացվում է Աշխատակազմի ղեկավարի հայտի հիման վրա:

3. Պետական ծառայողների վերապատրաստողների թեկնածությունը եւ վերապատրաստման ծրագրերը հաստատում է Աշխատակազմի ղեկավարը:

4. Պետական ծառայողների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

5. Մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով պետական ծառայողի գործուղումն իրականացնում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում պահպանվում են պետական ծառայողի պաշտոնը եւ ստաժը, իսկ նրա վարձատրությունը կարող է պահպանվել նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցո՟ղու՟թյամբ:

7. Սույն օրենքի հիման վրա պետական ծառայողների վերապատրաստման, մասնագիտական գիտելիքների եւ աշխա՟տան՟քային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղելու կարգը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

Հոդված 23. Պետական ծառայության կադրերի ռեզերվը

1. Պետական ծառայության կադրերի ռեզերվի տեսակներն են՝

ա) կադրերի կարճաժամկետ ռեզերվը.

բ) կադրերի երկարաժամկետ ռեզերվը:

2. Պետական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի՝

ա) «զ» կետով նախատեսված հիմքով պետական ծառայության պաշտոնից ազատված անձինք.

բ) «ժթ» կետով նախատեսված հիմքով պետական ծառայության պաշտոնում չնշանակված անձինք:

3. Պետական ծառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցվում են՝

ա) սույն հոդվածի 4-րդ մասում նշված՝ կադրերի կարճաժամկետ ռեզերվում միանգամյա գտնվելու ժամկետը լրացած անձինք.

բ) պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթում օրենքով սահմանված կարգով հաղթող ճանաչված, սակայն պաշտոնի չնշա՟նակ՟ված անձինք:

4. Պետական ծառայության կադրերի կարճաժամկետ եւ երկարաժամկետ ռեզերվներում միան՟գամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված անձի 65 տարին լրանալը:

5. Սույն օրենքի հիման վրա պետական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու եւ կադրերի ռեզերվից հանելու կարգը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:
 
 

ԳԼՈՒԽ 5.

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

Հոդված 24. Պետական ծառայողի հիմնական իրավունքները

Պետական ծառայողի հիմնական իրավունքներն են՝

ա) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները եւ պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

բ) իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատականներին եւ այլ փաստաթղթերին ծանոթանալը եւ բացատրություններ ներկայացնելը.

գ) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ եւ նյութեր ստանալը.

դ) սահմանված կարգով որոշումներ ընդունելը.

ե) սահ՟մանված կարգով եւ դեպքերում ծառայողական քննություն անցկացնել պահանջելը.

զ) աշխատանքի, վարձատրության, առողջության պաշտպանությունը, անվտանգ եւ անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածությունը.

է) սոցիալական պաշտպանությունը եւ ապահովությունը.

ը) իրավական պաշտպանությունը, այդ թվում՝ քաղաքական հետապնդումներից.

թ) պետական ծառայության դասային աստիճանի՝ սահմանված կարգով բարձրացումը.

ժ) պետական բյուջեի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստվելը.

ժա) դատական կարգով մրցույթի եւ ատեստավորման արդյունքները բողոքարկելը.

ժբ) պետական ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի քննությանը մասնակցելը եւ առաջարկություններ ներկայացնելը:

Պետական ծառայողն ունի նաեւ սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ:

Հոդված 25. Պետական ծառայողի հիմնական պարտականությունները

Պետական ծառայողի հիմնական պարտականություններն են՝

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների եւ իրավական այլ ակտերի պահանջները կատարելը.

բ) մաս՟նագիտական եւ ծառայողական պարտականությունների կատարման համար այլ անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը եւ հաշվետվություններ ներկայացնելը.

դ) վերադաս մարմինների եւ պաշտոնատար անձանց՝ սահմանված կարգով տված հանձնարարականները եւ ընդունած որոշումները կատարելը.

ե) աշխատանքային կարգապահական ներքին կանոնները պահպանելը.

զ) սահմանված կարգով եւ ժամկետներում առաջարկություններ, դիմումներ եւ բողոքներ քննության առնելը եւ դրանց ընթացք տալը.

է) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում՝ ծառայությունը դադարեցնելուց հետո.

ը) պետական ծառայողի էթիկայի կանոնները պահպանելը, որոնք հաստատվում են Ազգայի ժողովի նախագահի կողմից.

թ) օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում իր եկամուտների հայտարարագիրը ներկայացնելը.

ժ) սահմանված կարգով եւ ժամկետներում ատեստավորմանը եւ վերապատրաստմանը մասնակցելը:

Պետական ծառայողն ունի նաեւ սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված այլ պարտականություններ:

Հոդված 26. Պետական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

1. Պետական ծառայողն իրավունք չունի՝

ա) կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից.

բ) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.

գ) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.

դ) խախտել պետական ծառայողների քաղաքական զսպվածության սկզբունքը` իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում՝ կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզել, ինչպես նաեւ իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլքաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնել.

ե) հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

զ) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել նյութատեխնիկական, ֆինանսական եւ տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը եւ ծառայողական տեղեկատվությունը.

է) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

ը) որպես պետության ներկայացուցիչ՝ գույքային գործարքներ կնքել սույն հոդվածի 3-րդ մասում նշված անձանց հետ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

2. Պետական ծառայության պաշտոնի նշանակվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, պետական ծառայողը Հայաստանի  Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է առեւտրային  կազմակերպությունների  կանոնադրական   կապիտալում 10 եւ ավելի տոկոս բաժնեմաս ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման: Պետական ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալ եկամուտ:

3. Պետական ծառայողին արգելվում է համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր եւ քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:

Հոդված 27. Պետական ծառայողին հանձնարարականներ տալու սահմանափակումները

1. Պետական ծառայողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հանձնարարականներ, որոնք՝

ա) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին.

բ) հանձնարարականներ տվողի կամ կատարողի լիազորությունների շրջանակներից դուրս են:

2. Սույն հոդվածի 1-ին մասի խախտմամբ հանձնարարականներ տալու դեպ՟քերում պետական ծառայողը պարտավոր է ստացած հանձնարարականի օրինականության վերաբերյալ իր կասկածների մասին անհապաղ գրավոր զեկուցել հանձնարարականը տվողին եւ նրա վերադասին կամ նրանց փոխարինող անձանց։ Եթե վերադասը (նրա բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձը կամ հանձնարարական տվողը) գրավոր հաստատում է տրված հանձնարարականը, ապա պետական ծառայողը պարտավոր է դա կատարել, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականի կատարումը կհանգեց՟նի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության եւ այդ մասին գրավոր տեղեկացնել Աշխատակազմի ղեկավարի` եթե վերջինը վերադաս չէ, իսկ այդ դեպքում` Ազգային ժողովի նախագահին: Պետական ծառայողի կողմից այդ հանձնարարականի կատարման համար պատասխանատվությունը կրում է հանձնարարականը գրավոր հաստատած անձը:

Հոդված 28. Պետական ծառայողի սոցիալական երաշխիքները

1. Պետությունը պետական ծառայողի համար երաշխավորում է`

ա) ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ եւ անհրաժեշտ աշխատանքային պայմաններ.

բ) վարձատրություն եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ վճարներ.

գ) ամենամյա վճարովի արձակուրդ.

դ) վերապատրաստում.

ե) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով պարտադիր պետական սոցիալական ապահովագրություն.

զ) ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում՝ նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովում.

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով, պետական ծառայողի դիմումի հիման վրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված նրա եւ նրա ընտանիքի անդամների անվտանգության պաշտպանության ապահովում՝ բռնությունից, ահաբեկումից, այլ ոտնձգություններից.

ը) ծառայողական գործուղումների հետ կապված տրանսպորտային, բնակարանային եւ այլ ծախսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցում:

2. Ազգային ժողովի նախագահի կողմից սահմանված դեպքերում եւ կարգով պետական ծառայողին հատկացվում է տրանսպորտային միջոց կամ տրվում է տրանսպորտային ծախսերի հատուցում:

Հոդված 29. Պետական ծառայողի վարձատրությունը

1. Յուրաքանչյուր պետական ծառայող, առանց որեւէ խտրականության, ունի համարժեք աշխատանքի համար համարժեք վարձատրության իրավունք:

2. Աշխատակազմում պետական ծառայողների աշխատանքի վարձատրությունն իրականացվում է «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված քաղաքացիական ծառայողների վարձատրությանը համարժեք չափով եւ կարգով:

Հոդված 30. Պետական ծառայողի սոցիալական ապա՟հո՟վությունը

Պետական ծառայողի սոցիալական, այդ թվում՝ կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 31. Պետական ծառայողի իրավական վիճակը Աշխատակազմի կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) ժամանակ

1. Աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունը (անվանափոխությունը) պետական ծառայողին պաշտոնից ազատելու հիմք չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ուղեկցվում են Աշխատակազմի կառուցվածքային փոփոխությամբ (անվանափոխությամբ) պայմանավորված հաստիքների կրճատմամբ: Հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է հղի կամ մինչեւ երեք տարեկան երեխա խնամող կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված պետական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում պետական ծառայության ավելի բարձր դասային աստիճան ունեցող պետական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում` պետական ծառայության առավել երկար ստաժ ունեցող պետական ծառայողին:

2. Աշխատակազմի կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) հետեւանքով պետական ծառայության պաշտոնների անվանացանկում առաջացած նոր պաշտոնները զբաղեցվում են անվանացանկում փոփոխություններ կատարելուց հետո սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով՝ 15-օրյա ժամկետում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով եւ ժամկետում նշանակումներ չկատարելու դեպքում այդ պաշտոններն զբաղեցվում են սույն օրենքով նախատեսված մրցույթով:

Հոդված 32. Պետական ծառայողի անձնական գործը

1. Պետական ծառայողի ծառայողական գործունեության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում:

2. Պետական ծառայողների անձնական գործերը վարելու կարգը հաստատում է Աշխատակազմի ղեկավարը:

ԳԼՈՒԽ 6.

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

Հոդված 33. Պետական ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները
 

1. Երկարամյա ծառայության, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները եւ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար պետական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետեւյալ տեսակները.

ա) շնորհակալության հայտարարում.

բ) միանվագ դրամական պարգեւատրում.

գ) հուշանվերով պարգեւատրում.

դ) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում.

ե) կարգապահական տույժի հանում:

Պետական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել նաեւ օրենքով սահմանված խրախուսման այլ տեսակներ:

2. Պետական ծառայողի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խրախուսանքները կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

Հոդված 34. Պետական ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաեւ ծա՟ռայողական լիազորությունները վերազանցելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու դեպքերում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պետական ծառայողի նկատմամբ կիրառվում են հետեւյալ կարգապահական տույժերը.

ա) նախազգուշացում.

բ) նկատողություն.

գ) խիստ նկատողություն.

դ) օրենքով սահմանված կարգով աշխատավարձի իջեցում.

ե) զբաղեցրած պաշտոնից ազատում.

զ) պետական ծառայության ավելի բարձր դասային աստիճանի, բացառությամբ պետական ծառայության բարձրագույն դասային աստիճանի, իջեցում՝ մեկ աստիճանով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը պետական ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի «զ» կետով նախատեսված կարգապահական տույժը պետական ծառայողի նկատմամբ կիրառում է պետական ծառայության տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

4. Մինչեւ կարգապահական տույժ նշանակելը կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարգապահական խախտման վերաբերյալ պետք է գրավոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված պետական ծառայողից: Գրավոր բացատրություն տալուց հրաժարվելու փաստը պետք է ամրագրվի արձանագրությամբ:

5. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամսից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման օրվանից՝ չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը:

Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամսից ավելի է անցել կարգապահական խախտում կատարելու օրվանից:

6. Կարգապահական տույժը պետական ծառայողին հաղորդվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց եռօրյա ժամկետում:

7. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

8. Պետական ծառայողի նկատմամբ պաշտոնից ազատման հանգեցնող կարգապահական տույժ կիրառվում է ծառայողական քննություն անցկացնելուց հետո:

Ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում պետական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը մինչեւ մեկ ամիս ժամկետով կարող է կասեցվել՝ պետական ծառայողի վարձատրության պահպանմամբ:

Սույն օրենքի հիման վրա ծառայողական քննություն անցկացնելու կարգը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

9. Եթե պետական ծառայողը կարգապահական տույժ նշանակելու օրվանից մեկ տարվա ընթացքում նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված: Կարգապահական տույժը կարող է հանվել մինչեւ մեկ տարին լրանալը, եթե պետական ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում եւ դրսեւորել է իրեն որպես բարեխիղճ ծառայող:

Հոդված 35. Պետական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը

1. Պետական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են՝

ա) անձնական դիմումը.

բ) օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելը.

գ) սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի «գ» եւ (կամ) «դ», կամ  «գ» եւ «զ», կամ «դ» եւ «զ» կետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կիրառելը.

դ) սույն օրենքով նախատեսված ատեստավորմանը երեք անգամ չներկայանալը.

ե) սույն օրենքով նախատեսված ատեստավորման արդյունքները.

զ) հաստիքների կրճատումը.

է) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալը՝ չհաշված հղիության եւ ծննդաբերության արձակուրդը.

ը) քաղաքական կամ հայեցողական, կամ քաղաքացիական պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.

թ) պետական ծառայության պաշտոնի նշանակելու՝ սույն օրենքով սահմանված կարգի խախտումը.

ժ) սույն օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները չպահպանելը.

ժա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.

ժբ) ազատազրկման դատապարտվելը.

ժգ) պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու՝ սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալը.

ժդ) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելը.

ժե) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ, կամ անհայտ բացակայող ճանաչվելը.

ժզ) դատական կարգով պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.

ժէ) սույն օրենքի 12-րդ հոդվածի «գ» ենթակետով նախատեսված հիվանդություններից որեւէ մեկով հիվանդանալը.

ժը) սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված կարգապահական տույժ կիրառելը.

ժթ) սույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում նշանակում չկատարելը.

ի) սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված արտամրցութային կարգով պետական ծառայության թափուր պաշտոնում նշանակվելը:

2. Պետական ծառայողի պարտականությունները համարվում են դադարած՝ նրա մահվան կապակցությամբ:

3. Պետական ծառայողը պաշտոնից ազատման ենթակա չէ սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով, եթե առկա է սույն հոդվածի 1-ին մասի «բ-ի» կետերով նախատեսված պաշտոնից ազատման հիմքերից որեւէ մեկը:

4. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով պետական ծառայողը ազատվում է զբաղեցրած պաշտոնից անձնական դիմում ներկայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, եթե այդ դիմումում այլ ժամկետ նշված չէ:

5. Սույն հոդվածի 1-ին մասի «զ» եւ «ժթ» կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատելու դեպքում պետական ծառայողին այդ մասին նախազգուշացնելը պարտադիր չէ:

Հոդված 36. Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տա՟րիքը

1. Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

2. Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ պետական ծառայողը կարող է մինչեւ մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը:

Հոդված 37. Պետական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու որոշումը դատական կարգով բողոքարկելը

1. Պետական ծառայողն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, այդ թվում` պետական ծառայության պաշտոնից ազատելու, որոշումը կարող է բողոքարկել դատական կարգով:

2. Պետական ծառայության պաշտոնից ազատելու որոշումն անվավեր ճանաչվելու դեպքում պետական ծառայողը վերականգնվում է իր պաշտոնում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգօրյա ժամ՟կետում, եւ հարկադիր պարապուրդի դիմաց ստանում է հատուցում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ չափով:

ԳԼՈՒԽ 7.

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ





Հոդված 38. Պետական ծառայության կառավարման մարմինը

1. Պետական ծառայության կառավարման  մարմինը Ազգային ժողովի նախագահն է:

2. Ազգային ժողովի նախագահի` որպես պետական ծառայության կառավարման մարմնի, լիազորությունները uահմանվում են uույն oրենքով, այլ oրենքներով եւ իրավական այլ ակտերով:

Հոդված 39. Պետական ծառայության ղեկավարման մարմինը

1. Պետական ծառայության ղեկավարման մարմինը Աշխատակազմի ղեկավարն է:

2. Աշխատակազմի ղեկավարի պաշտոնը հայեցողական պաշտոն է: Աշխատակազմի ղե՟կա՟վարին  պաշտոնում նշանակում եւ պաշտոնից ազատում է Ազգային ժողովի նախագահը:

3. Աշխատակազմի ղեկավարի լիազորությունները uահմանվում են uույն oրենքով, այլ oրենքներով, Աշխատակազմի կանոնադրությամբ եւ իրավական այլ ակտերով:

Հոդված 40. Պետական ծառայության մրցու՟թային եւ ատես՟տավորման հանձ՟նա՟ժողովները

1. Պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթը եւ այդ պաշտոնները զբաղեցնող պետական ծառայողների ատեuտավորումն անցկացնում են համապատասխանաբար մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովները:

2. Սույն օրենքի հիման վրա մրցութային եւ ատեuտավորման հանձնաժողովների աշխատակարգերը եւ կազմերը հաuտատում է Ազգային ժողովի նախագահը:

3. Մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովների կազմերում կարող են ընդգրկվել նաեւ Ազգային ժողովի պատգամավորներ եւ համապատաuխան բնագավառների մաuնագետներ:

ԳԼՈՒԽ 8.

ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 41. Վեճերի լուծումը եւ պատասխանատվությունը պետական ծառայության մասին օրենս՟դրությունը խախտելու համար

1. Պետական ծառայության մասին օրենսդրության կիրառման հետ կապված վեճերը լուծվում են պետական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաեւ դատական կարգով:

2. Պետական ծառայության մասին օրենսդրությունը խախտող անձինք կրում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 9.

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ  ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 42. Անցումային դրույթ

Սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված դրույթը տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո առաջացած հարաբերությունների վրա:

Հոդված 43. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (4 դեկտեմբերի 2002 թվական, ՀՕ-472-Ն):