Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-574-18.03.2009-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-265 օրենքի (այսուհետ`Օրենք) 22.1 հոդվածի աոաջին մասի`

ա) «բ» կետից հանել «ձկնորսական պարագաներ» բառերը.

բ) «զ» կետը «ձկնորսությամբ» բառից աոաջ լրացնել «արդյունագործական» բառով.

գ) «զ» կետը «բնափայտի մթերմամբ» բառից հետո լրացնել «(բացառությամբ` քաղաքացիներին սեփականության իրավունքով կամ վարձակալությամբ պատկանող այգիներում իրականացվող սանիտարական մաքրումների եւ ծառահատումների)» բառերով.

դ) «զ» կետը «բուսականությունը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ` քաղաքացիներին սեփականության իրավունքով կամ վարձակալությամբ պատկանող հողատարածքներում խոտհունձ կատարելուն)»  բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: