Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-5523-20.06.2014-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թ-ի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 37-րդ հոդվածի 6-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 305-րդ հոդվածի 4-րդ մասում «հնգապատկվում է» բառերից հետո վերջակետը փոխարինել ստորակետով

1) «, եւ ավելացնել` «որը ենթակա է դատական կարգով բռնագանձման» բառերը.

2) Վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ «Տուգանքի գումարի բռնագանձման համար վարույթ իրականացնող մարմինը պարտավոր է  60-օրյա ժամկետը լրանալուց հետո` 120 օրվա ընթացքում  դիմել դատարան:»:

3) Օրենսգիրքը լրացնել 306-րդ  հոդվածով հետեւյալ բովանդաությամբ.

Հոդված 306 . Տուգանք նշանակելու մասին որոշման հարկադիր կատարումը

«Տուգանքը սույն օրենսգրքի 305 հոդվածով սահմանված ժամկետում խախտողի կողմից չվճարվելու դեպքում տուգանք նշանակելու մասին որոշումն ուղարկվում է տուգանքի գումարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կանոններին համապատասխան նրա աշխատավարձից կամ այլ վաստակից, կենսաթոշակից կամ կրթաթոշակից հարկադիր կարգով պահելու համար:

Եթե տուգանքի ենթարկված անձը չի աշխատում կամ տուգանքի գանձումը խախտողի աշխատավարձից կամ այլ վաստակից, կենսաթոշակից կամ կրթաթոշակից հնարավոր չէ այլ պատճառներով,  տուգանքի գանձումը տուգանք նշանակելու մասին մարմնի (պաշտոնատար անձի) որոշման հիմման վրա կատարում է դատական կատարածուն` գանձումը խախտողի անձնական գույքի,  ինչպես նաեւ ընդհանուր սեփականության մեջ նրա բաժնի վրա տարածելու ճանապարհով:

Տուգանքի գանձումը չի կարող տարածվել այն գույքի վրա, որի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան գանձում չի կարող տարածվել կատարողական փաստաթղթերով:

Արգելվում է պաշտոնատար անձանց նկատմամբ նշանակված տուգանքները գանձել ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների հաշվին:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը»:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ »ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է վերականգնելու Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 31-րդ հոդվածի պահանջները, այն է` «Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի»: 2013թ-ի դեկտեմբերին   օրենքի նախագծերի փաթեթը հնարավորություն է ընձեռել Հարկային եւ ՏԻՄ մարմիններին առանց դատարանի որոշմամբ, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով բռնագանձում իրականացնել քաղաքացիների սեփականության նկատմամբ, ավելին ԴԱՀԿ-ը կոչված է դատարանի որոշումները, այն է դատական ակտերը  հարկադրաբար կատարելու, բռնագանձում իրականացնելու, այլ ոչ թե մյուս պատկան մարմինների որոշումները:Այսինքն` ստացվում է այնպես, որ դատական ակտերը հարկադիր կիրառելու  փոխարեն ԴԱՀԿ-ը բռնագանձում կարող է իրականացնել հարկային եւ ՏԻՄ մարմինների կողմից ընդունված ակտերով:

Ներկայացված օրենքի ընդունմամբ կվերականգնվի  քաղաքացիների սահմանադրական իրավունքը եւ քաղաքացիներին հնարավոր կլինի զրկել սեփականությունից միմիայն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, ինչը սահմանադրական պահանջ է: