Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-565-13.03.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14.04.1999 թվականի, ՀO-295, այսուհետ՝ օրենք)`

1) 7-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերը, 9-րդ հոդվածի 2-րդ եւ 6-րդ մասերը, 10-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ուժը կորցրած,

2) 7-րդ հոդվածի 3-րդ մասի «հինգ տարի ժամկետով» եւ 9-րդ հոդվածի 4-րդ մասի «չորս տարի ժամկետով» բառերը հանել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է պետական ծառայության համակարգում միասնական մոտեցում ապահովելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես` քաղաքացիական ծառայության, ինչպես նաեւ հատուկ ծառայությունների, որոնք կազմում են հանրային ծառայության գերակշռող մասը, ծառայողների պաշտոնում նշանակելու եւ պաշտոնից ազատելու համար ՀՀ օրենքներով որպես սահմանափակում հիմք է ընդունված կենսաթոշակային տարիքը` այն է 65 տարին: Բացի այդ`   անշարժ գույքի կադաստրի ծառայողների համար գործող օրենքը չի սահմանում որեւէ առողջական կամ ֆիզիկական պատրաստվածության առանձնահատկություններ կամ պահանջներ, այդ առումով օրենքի նշված դրույթները հիմնավորված չեն: Նկատի ունենալով, որ կադաստրի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները հանդիսանում են քաղաքացիական ծառայողներ, օրենքի մյուս փոփոխությունները նպատակ են հետապնդում հստակեցնել նրանց աշխատանքի նշանակման եւ ազատման հետ կապված հարաբերությունները` բացառելով «Քաղաքացիական ծառաության մասին» ՀՀ օրենքի հետ հնարավոր հակասությունները: