Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-554-04.03.2009-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվա՟կա՟նի դեկ՟տեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի  1-ին մասի  2-րդ կետում «բեռնատար» բառից հետո լրացնել «(բեռնաուղեւորատար)» բառը:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասում «բեռնատար» բառից հետո լրացնել «(բեռնաուղեւորատար)» բառը:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի եւ 13-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ պարբերության «2008» թվերը փոխարինել «2010» թվերով:

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ծառայության ընթացքում գույքահարկից ազատվում են Հայաստանի Հանրապետության  միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք`»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի 3-րդ հոդվածի դրույթները տարածվում են նաեւ 2009 թվականի հունվարի 1-ից հետո մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա: