Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-288-13.06.2008,10.02.2009-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի (9 հոկտեմբերի, 2000թ. ին, ՀՕ-97) 2-րդ հոդվածի՝

ա) 1-ին մասը «ներառում է» բառերից հետ լրացնել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը,» բառերը, իսկ «Մամուլի եւ զանգվածային լրատության մյուս միջոցների մասին» բառերը փոխարինել «Զանգվածային լրատվության մասին» բառերով։

Հոդված 2. Օրենքի  3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով՝

«Փոխկապակցված անձիք` ամուսիններ, ծնողներ, երեխաներ, քույրեր, եղբայրներ:»:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի՝

ա)  երկրորդ մասում «Uպառողներն իրավունք ունեն»  բառը փոխարինել  «յուրաքանչյուր ոք իրավունքի ունի» բառերով,

բ) 4-րդ մասում «հեռուստալսարանի» բառը փոխարինել »մարդկանց« բառով:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածը «բացառությամբ» բառից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվող կամ քրեորեն պատժելի արարքներ քարոզող, մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը խախտող, ինչպես նաեւ ապօրինաբար կատարված տեսաձայնագրությամբ ստացված տեղեկատվության տարածման եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերի։»։

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Uույն հոդվածի դրույթները չեն տարածվում կոդավորված հեռուuտահաղորդումների, կաբելային հեռուստատեսության կամ արբանյակային հեռուստատեսության արբանյակային ընդունման (անհատական) դեպքերի  նկատմամբ:»։

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի երկրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«Հաղորդումների վերաբերյալ գրանցումները կարող են կատարվել էլեկտրոնային եւ(կամ) փաստաթղթային ձեւերով։»։

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի՝

ա) վերնագրից հանել «Բարեգործական» բառը,

բ)  շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հովանավորությունը  հեռուստառադիոընկերության գործունեությանը աջակցելու եւ հաղորդումների որակի բարձրացմանը օժանդակելու նպատակով նյութական, ֆինանսական եւ (կամ) օրենսդրությամբ չարգելված այլ մասնակցության ձեւ է, որը նպաստում է  տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձի անվան, ապրանքանիշի վարկանիշի կամ հեղինակության բարձրացմանը։»։

Հովանավորված ծրագրերի բովանդակությունը եւ ուղղվածությունը չպետք է կրի հովանավորի միջամտություն եւ այլ բնույթի ազդեցություն, եթե դա միջամտություն է հովանավորվողի պարտավորություններին եւ անկախությանը։

Արգելվում է հովանվորությունը՝

ա) քաղաքական կուսակցությունների, նախընտրական հիմնադրամների եւ կրոնական կազմակերպությունների կողմից կամ դրանց միջոցներից,

բ) լրատվական թողարկումների, պաշտոնական հաղորդագրությունների եւ քաղաքական հաղորդումների համար,

գ) դեղատոմսով տրամադրվող դեղերի արտադրությամբ եւ վաճառքով, ինչպես նաեւ օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվող ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից,

Ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի արտադրությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից հովանավորության դեպքում կիրառվում են «Գովազդի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումները:

Հովանավորությամբ uտեղծված հեռուuտառադիոհաղորդումներում կարող են նշվել տեղեկություններ հովանավորի մաuին, ներկայացվել խորհրդանիշներ, մակագրություններ, կարճ հայտարարություններ` միայն հաղորդման uկզբում եւ վերջում, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուրը մեկ րոպե տեւողությամբ»։

Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ մասով՝

«Հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության սահմանադրության 27-րդ հոդվածի դրույթները, Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության գործունեության անկախությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 44-րդ հոդվածով եւ օրենքներով սահմանված այլ դեպքերի։»։

Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով՝

«Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ապահովել իրենց ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությունը, հիմնավորել եւ հրապարակել ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ փաստաթղթային հիմքերը, ինչպես նաեւ հրապարակել իրենց ֆինանսական հաշվետվությունները»:

Հոդված 10. Օրենքի 23-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «Հեռուuտաընկերությունները պարտավոր են՝

ա) իրենց հաղորդումների հեռարձակման ժամանակ անընդմեջ հեռարձակել տվյալ ընկերության խորհրդանիշը, բացառությամբ գովազդի հաղորդման ժամանակ,

բ) յուրաքանչյուր հեռարձակվող հաղորդման ավարտին նշել (հայտարարել) տվյալ   հաղորդման պատասխանատուի մասին տեղեկություններ։»։

Հոդված 11. Օրենքի 24-րդ հոդվածի`

ա) 1-ին մասի «է» կետում «եւ անչափահասների դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող»  բառերը հանել,

բ) 3-րդ մասում «սարսափ ֆիլմերը» բառերը փոխարինել «սարսափ եւ ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը» բառերով, 2-րդ նախադասության «Հայաստանի Հանրապետության կառավարության»  բառերը փոխարինել  «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը» բառերով։

Հոդված 12. Օրենքի 26-րդ հոդվածի՝

ա)  վերնագրում «սպառողի» բառը փոխարինել «մարդու» բառով,

բ) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Եթե հեռուuտառադիոընկերությունը իր հաղորդումները հեռարձակում կամ օրենքով սահմանված կարգով վերահեռարձակում է անuահմանափակ թվով անձանց համար եւ անվճար տեղեկատվություն տալու պայմանով, ապա յուրաքանչյուր ոք իրավունք ունի նման ծառայությունից oգտվել անհատույց եւ առանց տվյալ հեռուuտառադիոընկերությանը տեղեկացնելու:»։

Հոդված 13. Օրենքի 28-րդ հոդվածի՝

ա)  1-ին մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Մարդու սահմանադրական իրավունքն ապահովելու նպատակով պետությունը ստեղծում է անկախ հանրային հեռուստառադիոընկերություն, որի գործունեությունն ապահովում է տեղեկատվական, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, մանկապատանեկան, գիտական, հայոց լեզվի եւ պատմության, մարզական, ժամանցային եւ հանրության համար կարեւոր ու նշանակալից այլ տեղեկատվական բնույթի հաղորդումների բազմազանություն եւ գործում է սույն օրենքի, իր կանոնակարգի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.»

բ) 4-րդ մասի 2-րդ նախադասությունում «եռօրյա նիստերի» բառերը փոխարինել «չորսօրյա նիստերի» բառերով, իսկ «խորհրդարանական ժամ» բառերը փոխարինել «խորհրդարանական շաբաթ» բառերով.

գ) 5-րդ մասը  «անկողմնակալության» բառից հետո լրացնել «բազմազանության, բազմակարծության» բառերը.

դ) 6-րդ մասի  «ա»  կետն ուժը կորցրած ճանաչել.

ե) 10-րդ մասը «թողարկում» բառից հետո լրացնել  «՝ առավոտյան եւ երեկոյան» բառերով:

է) 12-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոընկերության կանոնադրությունները հաստատում է Հանրային հեռուստառադիոընկերության Խորհուրդը»:

Հոդված 14. Օրենքի 29-րդ հոդվածի՝

ա) 1-ին մասի «, որի անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը»  բառերը  հանել.

բ) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Խորհուրդը բաղկացած է հինգ անդամներից (առնվազն մեկը` կին անդամ), որոնց իր կողմից հաuտատված մրցութային կարգի համաձայն, նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։»

գ) 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» կետով`

«ե) անձինք, որոնք դատապարտվել են դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ»։

դ) ավելացնել նոր 8-րդ մաս.

« Խորհրդի յուրաքանչյուր անդամ իր պաշտոնը ստանձնելիս տալիս է հետեւյալ երդվում է.

«Ստանձնելով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պարտականությունները՝ երդվում են հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին, պաշտպանել Մարդու իրավունքները եւ հիմնարար ազատություններիը, աջակցել քաղաքացիական հասարակության ձեւավորմանը՝ մարդու արտահայտվելու իրավունքի, տեղեկատվության ազատության եւ բազմակարծության ապահովման միջոցով։

Երդվում եմ, որ պատականություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ եւ ազնվությամբ, կգործեմ հրապարակայնության, անկողմնակալության եւ արդարության սկզբունքով։»։

Հոդված 15.   Օրենքի 31-րդ հոդվածի՝

ա) 3-րդ մասը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ «է» կետով՝

«է) դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ճանաչվել է անգործունակ։»։

Հոդված 16. Օրենքի 32-րդ հոդվածի՝

ա) 1-ին մասի  »դ« կետը »կարգը« բառից հետո լրացնել »եւ ուղղությունները« բառերը:

բ) 1-ին մասի «ը» կետից հետո լրացնել  հետեւյալ բովանդակությամբ »ը1« կետ  .

«ը1)  Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենները պաշտոնի են նշանակվում եւ պաշտոնից ազատվում են Խորհրդի անդամների ձայների երկու երրորդով։»։

Հոդված 17. Օրենքի 33-րդ հոդվածի՝

ա) 2-րդ մասի «ե» կետում «երկրում, արտասահմանում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում, օտարերկրյա պետություններում» բառերով.

բ) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 18. Օենքի 35-րդ հոդվածը  շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.

«Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում, նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճի դեպքում, Հանրային հեռուստառադիոընկերության համար նախատեսվում է նախորդ տարվա պետական բյուջեով հաստատված ոչ պակաս հատկացումներ: Այդ հատկացումները պետք է ապահովեն օրենքում ամրագրված` Խորհրդի լիազորությունների իրականացումը:

Խորհուրդը յուրաքանչյուր տարի կազմում է հաջորդ տարվա` Հանրային հեռուստառադիոընկերության ծախսերի նախահաշիվը /բյուջեն/` առանձին տողով նշելով Խորհրդի, Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոընկերությանը հատկացվելիք գումնարները, եւ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն, վերջինս էլ դրանք ներկայացնում է Հայաստանի Հնանրապետության Ազգային ժողովի հաստատմանը:«:

Հոդված 19. Օրենքի 36-րդ հոդվածի

ա)  1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Խորհուրդը մինչեւ յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը Ազգային ժողով է ներկայացնում Հանրային հեռուuտառադիոընկերության նախորդ տարվա գործունեության (այդ թվում` ծրագրային եւ ֆինանuական), ինչպես նաեւ սույն օրենքի 28-րդ հոդվածի առաջին մասում սահմանված դրույթների կատարման վերաբերյալ հաղորդում:

բ) 4-րդ մասը  «մամուլում» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ տեղադրում է Հանրային հեռուստատեսության եւ հանրային ռադիոընկերության ինտերնետային կայքերում:»։

Հոդված 20. Օրենքի 37-րդ հոդվածի՝

ա) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (այսուհետ՝  Ազգային հանձնաժողով) կարգավորող անկախ մարմին է, որի նպատակն է ապահովել հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը եւ բազմազանությունը, օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորումը, ինչպես նաեւ հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների, այդ թվում Հանրային հեռուստառադիոընկերության գործունեության վերահսկումը։».

բ)  2-րդ մասը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ «ի» կետով՝

«ի) ստանում, գրանցում, ուսումնասիրում եւ հիմնավոր պատասխանում կամ եզրակացություն է տալիս՝ ցանկացած հեռուստառադիոընկերության գործունեության վերաբերյալ բողոքներին, առաջարկություններին եւ հարցումներին.»,

գ)  2-րդ մասի «ը» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ը) uույն oրենքի խախտման, կամ լիցենզիայի պայմանները եւ(կամ) իր որոշումները չկատարելու դեպքում, գրավոր նախազգուշացնում է տվյալ հեռուստառադիոընկերությանը՝ պարտավորեցնելով բավարարել ներկայացվող պահանջները, իսկ դրանք չկատարելու կամ կրկնակի խախտման դեպքում կաuեցնում է հեռուuտառադիոընկերության տվյալ հաղորդաշարի գործունեությունը՝  մինչեւ խախտումների վերացումը կամ դատարանի համապատասխան որոշում կայացնելը,»։

Հոդված 21. Օրենքի 38-րդ հոդվածը շարադրել հետեւյալ կերպ.

«Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում, նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճի դեպքում, Ազգային հանձնաժողովի համար նախատեսվում է նախորդ տարվա պետական բյուջեով հաստատված ոչ պակաս հատկացումներ: Այդ հատկացումները պետք է ապահովեն օրենքում ամրագրված` Ազգային հանձնաժողովի լիազորությունների իրականացումը:

Ազգային հանձնաժողովը յուրաքանչյուր տարի կազմում է հաջորդ տարվա` իր  ծախսերի նախահաշիվը /բյուջեն/  եւ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն, որը տվյալ տարվա պետական բյուջեի կազմում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաստատմանը:»:

Հոդված 22. Օրենքի 39-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ազգային հանձնաժողովը անկախ կարգավորող պետական մարմին է, որի անդամների կեսը մրցութային կարգով վեց տարի ժամկետով ընտրվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից , իսկ մյուս կեսը վեցը տարի ժամկետով նշանակվում է Հանրապետության Նախագահի կողմից, բացառությամբ առաջին կազմի։ Առաջին կազմի նշանակման ժամկետները սահմանված են սույն օրենքի անցումային դրույթներում։

Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղ առաջանալու  դեպքում թափուր տեղում նշանակումը կամ ընտրությունը կատարվում են Սահմանադրության 83.2 հոդվածին համապատասխան, ապահովելով Ազգային հանձնաժողովի անդամների կեսի ընտրությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, իսկ մյուս կեսի նշանակումը  Հանրապետության Նախագահի կողմից։

Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում Ազգային հանձնաժողովի նախագահն այդ մասին հայտնում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին կամ Հանրապետության Նախագահին ։

Ազգային ժողովը Ազգային հանձնաժողովի անդամի ընտրությունը կատարում է Ազգային ժողովի որոշմամբ՝  «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

Հանրապետության Նախագահը, իր կողմից հաuտատված մրցութային կարգի համաձայն, մրցույթում հաղթած թեկնածուին նշանակում է Ազգային հանձնաժողովի անդամ: Այդ մաuին տեղեկությունը` անհրաժեշտ հիմնավորմամբ, հրապարակվում է մամուլում եւ զանգվածային լրատվության մյուս միջոցներով:

Ազգային հանձնաժողովի անդամ նշանակողի (ընտրողի) կողմից Ազգային հանձնաժողովում իր կողմից նշանակվելիք հերթական անդամին չնշանակելը (չընտրելը) հիմք չէ Ազգային հանձնաժողովի մյուս անդամ նշանակողի (ընտրողի)՝  իր նշանակմանը (ընտրմանը) ենթակա հաջորդ թափուր տեղի համար անդամ չնշանակելու (չընտրելու) համար։

Ազգային հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ եւ նախագահի տեղակալ։

Նույն անձը չի կարող ավել քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Ազգային հանձնաժողովի անդամ։»։

Հոդված 23. Օրենքի 40-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ազգային հանձնաժողովը մինչեւ յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը Ազգային ժողով է ներկայացնում Ազգային հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին հաղորդում։

Հաղորդումը ներառում է Ազգային հանձնաժողովի գործունեությանը եւ լիազորություներին համապատասխան իրականացված բոլոր բաղադրիչների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ եւ վիճակագրական տվյալներ (այդ թվում՝ ազատ հաճախությունների, դրանց համար հայտարարված մրցույթների, հատկացված կամ մերժված դիմումների եւ դրանց հիմնավորման վերաբերյալ, բացահայտված խախտումների եւ դրանց նկատմամբ կիրառված պատժամիջոցների, վարչական տույժերի  արդյունքում գանձված վճարների չափի եւ այլ լիազորությունների մասին)։

Հաղորդումը ԱԺ է ներկայացնում Հանձնաժողովի  նախագահը կամ նրա բացակայության դեպքում՝ տեղակալը։ Հաղորդումը ԱԺ-ում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ»  Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ ընդունվում է ի գիտություն։

Ազգային հանձնաժողովը իր հաղորդումը հրապարարակում է մամուլում, ինչպես նաեւ տեղադրվում է Ազ գային հանձնաժողովի ինտերնետային կայքում:

Ազգային հանձնաժողովի կողմից ընդունված նորմատիվ բնույթի բոլոր որոշումները հրապարակվում են մամուլում:»։

Հոդված 24. Օրենքի 41-րդ հոդվածի ՝

ա) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ազգային հանձնաժողովի անդամներին ներկայացվող պահանջները, նրանց վարձատրության կարգը».

բ) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Ազգային հանձնաժողովի անդամ կարող է լինել Հայաuտանի Հանրապետության այն քաղաքացին, ով ունի լրագրության, հեռուuտատեuության եւ ռադիոյի, տեխնիկայի, մշակույթի, արվեuտի, գիտության եւ իրավագիտության, կրոնի բնագավառներում առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, բարձրագույն կրթություն եւ տիրապետեն է հայերենին։

Ազգային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իր պաշտոնը ստանձնելիս տալիս է հետեւյալ երդումը.

«Ստանձնելով Ազգային հանձնաժողովի  անդամի պարտականությունները՝ երդվում եմ հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին, պաշտպանել Մարդու իրավունքները եւ հիմնարար ազատություններիը, աջակցել քաղաքացիական հասարակության ձեւավորմանը՝ մարդու արտահայտվելու իրավունքի, տեղեկատվության ազատության եւ բազմակարծության ապահովման միջոցով։

Երդվում եմ, որ պատականություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ եւ ազնվությամբ, կգործեմ հրապարակայնության, անկողմնակալության եւ արդարության սկզբունքով։»

Ազգային հանձնաժողովում թափուր տեղ առաջանալու դեպքում, տվյալ պաշտոնը համալրվում է այն բնագավառի մասնագետով կամ անձով, որի քվոտան տվյալ պահին թափուր է մնացել։

գ) 2-րդ մասի «ա» կետը  «անդամները» բառից հետո, իսկ «բ» կետը՝ «ղեկավարները» բառից հետո լրացնել  «եւ նրանց փոխկապակցված անձիք» բառերը:

դ) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» կետով՝

«դ) այն անձը, որը դատապարտվել է դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.»։

ե) 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել

զ) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ազգային հանձնաժողովի անդամներն իրենց աշխատանքները իրականացնում են վճարովի հիմունքներով։ Ազգային հանձնաժողովի այն անդամները, որոնք պաշտոնավարում են հասարակական հիմունքներով, կարող են շարունակել պաշտոնավարել նույն հիմունքներով մինչեւ իրենց լիազորությունների ավարտը»։

Հոդված 25. Օրենքի 42-րդ հոդվածի՝

ա) 1-ին  մասում «օրենսդրությամբ» բառը փոխարինել «իրավական այլ ակտերով» բառերով.

բ) 3-րդ մասում «սկզբունքներն են» բառերից հետո լրացնել «օրինականությունը, ժողովրդավարությունը, հավասարությունը, անաչառությունը» բառերը։

Հոդված 26 . Օրենքի 44-րդ հոդվածը  լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Ազգային հանձնաժողովի աշխատակազմում չեն կարող ընդգրկվել սույն օրենքի 41-րդ հոդվածի երկրորդ մասի «ա», «բ», «գ» եւ «դ»  կետերով նախատեսված անձիք։»։

Հոդված 27. Օրենքի 45-րդ հոդվածի՝

ա) 1-ին մասի «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«բ) ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնի».

բ) 1-ին մասի «դ» կետը «դատարանի» բառից հետո լրացնել «օրինական ուժի մեջ մտած» բառերով։

գ) 2-րդ եւ 3-րդ մասերը «անդամի լիազորությունները» բառերից հետո լրացնել «սույն օրենքով սահմանված դեպքերում» բառերը.

դ) ուժը կորցրած ճանաչել 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերը։

Հոդված 28. Օրենքի 46-րդ հոդվածի՝

ա) 2-րդ մասի «նախագահը եւ տեղակալը» բառերը  փոխարինել «նախագահը, տեղակալը եւ անդամները» բառերով.

բ) 2-րդ մասի վերջում լրացնել «եւ (կամ) նրանց փոխկապակցված անձիք» բառերը։

Հոդված 29.   Օրենքի 48-րդ հոդվածի՝

ա) 2-րդ մասի «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«բ) հիմք ընդունելով տվյալ տարվա  եթերային հաճախությունների առկա վիճակը՝ մինչեւ յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ը սահմանում է ազատ (չզբաղեցրած) հաճախությունների համար մրցույթի անցկացման կարգը, իսկ մրցույթի պայմանները եւ ժամկետները հրապարակում է մրցույթի հայտարարումից առնվազն 3 ամիս առաջ։»

բ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով՝

«Արտոնագրման (լիցենզավորման) արդյունքների մասին Ազգային հանձնաժողովը տասնհինգօրյա ժամկետում տեղեկացնում է Հաղորդակցության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին:

Ամիսը մեկ անգամ, բայց ոչ ուշ, քան հաջորդ ամսվա 15-ը Հաղորդակցության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը Ազգային հանձնաժողով է ներկայացնում տեղեկատվություն՝ Հայաստանի Հանրապետությունում գործող հեռուստառադիոընկերությունների փաստացի սփռման տարածքների վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված ապօրինի հեռարձակման կամ ապօրինի չհեռարձակման դեպքերի մասին Հաղորդակցության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը եռօրյա ժամկետում տեղեկացնում է Ազգային հանձնաժողովին:»:

Հոդված 30. Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասը՝

ա) լրացնե հետեւյալ բովանդակությամբ «դ1 »-րդ կետով՝

«դ1 . հեռուստա եւ(կամ) ռադիոընկերության բիզնես ծրագիրը.».

բ)  «ժ» կետը «աղբյուրների» բառից հետո լրացնել «փաստաթղթային հիմնավորումների» բառերը։

Հոդված 31. Օրենքի 50-րդ հոդվածի՝

ա)  1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «բ1 », «բ2 », եւ «բ3 » կետերով՝

«բ1 ) հեռուստա եւ(կամ) ռադիոընկերության բիզնես ծրագիրը եւ դրա իրատեսականությունը.

բ2 )  ներկայացված հաղորդումների բազմազանությունը,

բ3 ) բազմակարծության խթանմանն ուղղված հաղորդուների հավանակունությունը».

բ) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով՝

«Արտոնագրի համար դիմողների հավասար պայմաններում գտնվելու դեպքում, ընտրության նախապատվությունը տրվում է եթերային դաշտի բազմազանությունն ապահովող հեռուստառադիմընկերությանը։»։

գ) 2-րդ մասը համապատասխանաբար համարել 3-րդ մաս, իսկ «ելնելով» բառից հետո լրացնել «ֆինանսական աղբյուրների փաստաթղթային  հիմնավորվածության եւ» բառերը։

դ) 3-րդ մասը համարել 4-րդ մաս, իսկ «որոշումնեը» բառից հետո լրացնել «եւ ապահովում բոլոր հիմնավորումների հրապարակայնությունն ու մատչելիությունը։»։

Հոդված 32. Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ»  կետով՝

«դ) դիմողի ներկայացրած բիզնես ծրագրի իրատեսականությունը  եւ(կամ) ֆինանսավորման աղբյուրները փաստաթղթային առումով հիմնավորված չեն։»։

Հոդված 33. Օրենքի 53-րդ հոդվածի  1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Արտոնատիրոջ իրավունք ստացած իրավաբանական անձին Ազգային հանձնաժողովն հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման արտոնագիր (լիցենզիա) է տալիս  օրենքով սահմանված կարգով պետական տուրք մուծելուց հետո՝  10-օրյա ժամկետում».

Հոդված 34. Օրենքի 55-րդ հոդվածի՝

ա)  1-ին մասի «գ» կետում «տասնհինգ» բառը փոխարինել «երեսուն» բառով.

բ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ մասով՝

«Հեռուստառադիոհաղորդուների հեռարձակման ընթացքում կատարված տեխնիկանան կանոնների խախտման, թերացումների կամ հաղորդումների հեռարձակումը չապահովելու համար արտոնագրատերը ազատվում է պատասխանատվությունից, եթե հիմնավորվում է, որ դրանք թույլ են տրվել՝

ա) պետական լիազորված մարմինների  կողմից տեխնիկական կանոնների կամ չափորոշիչների փոփոխության պատճառով,

բ) տեխնիկական վերազինման նպատակով, որի մասին, դրա իրականացումից առնվազն 30 օր առաջ գրավոր հիմնավորմամբ տեղյակ է պահել Ազգային հանձնաժողովին եւ ստացել թույլտվություն,

գ) վթարի կամ աղետների հետեւանքով։

Սույն հոդվածի 4-րդ մասում սահմանված դեպքերում, հեռուստառադիոընկերությունները ողջամիտ ժամկետում վերականգնում են հեռուստառադիոհաղորդուների հեռարձակումը՝ պահպանելով եւ ապահովելով արտոնագրի (լիցենզիայի) պայմանները։»։

Հոդված 35. Օրենք 58-րդ հոդվածի՝

ա) 1-ին մասի «բ» կետը շարարդրել հետեւյալ խմբագրությամբ՝

«բ) իր որոշմամբ կաuեցնել տվյալ հեռուuտաընկերության եւ(կամ) ռադիոընկերության, (բացառությամբ՝ Հանրային հեռուտաընկերության եւ Հանրային ռադիոընկերության), կամ նրա հաղորդաշարի գործունեությունը` մինչեւ Ազգային հանձնաժողովի կողմից արձանագրած եւ ներկայացրած խախտումների վերացումը կամ դատարանի կողմից համապատաuխան որոշում կայացնելը:».

բ) 2-րդ մասը «արտոնագիրը (լիցենզիան)» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Հանրային հեռուտաընկերության եւ Հանրային ռադիոընկերության)» բառերով։

Հոդված 36. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ   օրվանից: