Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-543-19.02.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի  ՀՕ-308 օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածի`

ա) 1-ին մասի «ա» կետում «որոշման» բառից հետո լրացնել «ուղերձի եւ հայտարարության» բառերով.

բ) 1-ին մասի «ե» կետում «հանձնաժողովի» բառից հետո լրացնել «կազմում, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ եւ» բառերով.

գ)1-ին մասի «զ» կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«զ) ընդգրկվել Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովների,  ենթահանձնաժողովների եւ աշխատանքային խմբերի կազմում».

դ) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ1 » եւ «զ2 » կետերով`

«զ1 ) ընդգրկվել միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների, ինչպես նաեւ այլ պաշտոնական պատվիրակությունների կազմում.

զ2 ) իր դիմումի համաձայն ընդգրկվել Ազգային ժողովի բարեկամական խմբի կազմում.»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի`

ա) 1-ին մասի «դ» կետում «հանձնաժողովի» բառը փոխարինել «հանձնաժողովների» բառով.

բ) 11 -րդ մասում «Աշխատակազմը» բառը փոխարինել «Ազգային ժողովի աշխատակազմը (այսուհետ` Աշխատակազմ)» բառերով.

գ) 11 -րդ մասից հանել «բացառությամբ սույն օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի «ե» կետով նախատեսված դեպքի» բառերը:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Մինչեւ 14 անդամ ունեցող խմբակցությունը, պատգամավորական խումբն ունենում է Աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ գործավար եւ 3 փորձագետ, իսկ  14 եւ ավել անդամ ունեցողները` մեկ գործավար եւ 4 փորձագետ:»:

Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածը`

ա) լրացնել նոր «գ1 » կետով.

«գ1 ). ընդունում եւ հրապարակում է որոշումներ եւ կարգադրություններ:»

բ) «է» կետում  «որոշում է միջազգային կազմակերպություններում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմը» նախադասությունը փոխարինել «հաստատում է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմը, դրանց կազմավորման եւ գործունեության կարգը» նախադասությունով.

գ) 1-ին մասի «ժե» կետի «, ինչպես նաեւ Ազգային ժողովի պահպանման ծախսերը» բառերը հանել.

դ) 1-ին մասը լրացնել նոր «ժէ1 »  կետով հետեւյալ բովանդակությամբ.

«ժէ1 ) իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի առաջարկությամբ հրավիրում է փորձագետ (մասնագետ) եւ (կամ) օրենսդրական ակտի նախագիծն ուղարկում է փորձաքննության.».

ե) 1-ին մասի «ի» կետը «ասուլիսների» բառից հետո լրացնել «, ճեպազրույցների» բառով.

զ)  1-ին մասը լրացնել նոր «ի1 » եւ «ի2 » կետերով հետեւյալ բովանդակությամբ.

«ի1 ) սահմանում է Ազգային ժողովի նիստերի եւ «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի հեռարձակման համար մրցույթի անցկացման կարգը.

ի2 ) սահմանում է «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի ընթացքում  հանձնաժողովների, խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի, ինչպես նաեւ խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չընդգրկված պատգամավորների ելույթների  հերթականության կարգը.».

է) 1-ին մասի «իա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«իա) ստեղծում, լուծարում է Ազգային ժողովի բարեկամական խմբեր, հաստատում է դրանց կազմը, կազմավորման եւ գործունեության կարգը».

ը) 2-րդ մասում «եւ «ի»» բառերը փոխարինել «, «ի», «ի1 եւ ի2 »» բառերով.

թ) լրացնել նոր 3-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ `

«3. Սույն հոդվածի 1-ին մասի «բ», «ե», «է», «ժ», «ժե», «ժզ», «ի», «ի1 », «ի2 » եւ «իա» կետերով նախատեսված դեպքերում Ազգային ժողովի նախագահի ընդունած ակտերը երկօրյա ժամկետում ուղարկվում են հանձնաժողովներին, խմբակցություններին եւ պատգամավորական խմբերին:»:

Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի «թ» կետում  «կազմակերպություններ» բառից առաջ լրացնել «եւ ապահովագրական» բառերով:

Հոդված 7. Օրենքի 25-րդ հոդվածի`

ա) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

բ) 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«5. Խմբակցության եւ խմբի անդամները հանձնաժողովների կազմում ընդգրկվում են համապատասխանաբար խմբակցության եւ խմբի ներկայացմամբ.»

գ) 6-մասում «խմբակությունը» բառից հետո ավելացնել «եւ խումբը» բառերով.

դ) լրացնել 61 -րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«61 . Եթե խմբակցության (խմբի) անդամների ընդհանուր թիվը փոքր է մշտական հանձնաժողովների ընդհանուր թվից, ապա խմբակցությունն (խումբն)  իրավունք ունի իր անդամին ներկայացնել ոչ ավելի, քան երկու մշտական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար` յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում ունենալով մեկական պատգամավոր:».

Հոդված 8. Օրենքի 26-րդ հոդվածի 8-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե1 » կետով.

«ե1 ) ներկայացնում է հանձնաժողովը.»:

Հոդված 9. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ  մասը «Նախագահը, նրա» բառերը  փոխարինել «Նախագահը, Ազգային ժողովում Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցիչը եւ» բառերով:

Հոդված 10. Օրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 51 -րդ մասով.

«51 . Եթե պատգամավորը երկու մշտական հանձնաժողովի անդամ է, ապա սույն հոդվածի 1-ին եւ 5-րդ մասերով նախատեսված դեպքերում նա հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի մեջ հաշվարկվում է միայն համապատասխանաբար գրանցմանը եւ քվեարկությանը մասնակցելու դեպքերում:»:

Հոդված 11. Օրենքը լրացնել 301 -րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ`

«Հոդված 301 .Հանձնաժողովի հարցումները

Հանձանաժողովը կարող է իր քննարկմանը ներկայացված օրենսդրական ակտերի նախագծերի եւ այլ հարցերի վերաբերյալ հարցումներով դիմել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց, հիմնարկներին եւ կազմակերպություններին, որոնք պարտավոր են`

ա) 10-օրյա ժամկետում քննարկել հանձնաժողովի գրավոր հարցումը եւ գրավոր պատասխանել նրան.

բ) ոչ ուշ, քան քննարկումից երեք օր առաջ գրավոր տեղեկացնել հանձնաժողովին իր բարձրացրած հարցի քննարկման մասին:»:

Հոդված 12. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Լսումները կազմակերպող հանձնաժողովը կարող է նախապատրաստել լսումների արդյունքներն ամփոփող նյութեր (լսումների թեմայի վերաբերյալ ներկայացված գրավոր ելույթներ, առաջարկություններ, եզրակացություններ, տեղեկանքներ եւ այլ տեղեկություններ), որոնք կարող են հրապարակվել հանձնաժողովի առաջարկությամբ` Ազգային ժողովի նախագահի համաձայնությամբ:»:

Հոդված 13. Օրենքի 34-րդ հոդվածը լրացնել նոր 9-րդ մասով հետեւյալ խմբագրությամբ.

«9. Ազգային ժողովի առաջին եւ երկրորդ նստաշրջանների միջեւ ընկած ժամանակահատվածում Ազգային ժողովի գործունեությանն առնչվող  հարցերի վերաբերյալ պատգամավորների համար կազմակերպվում է դասընթացներ»:

Հոդված 14. Օրենքի 35-րդ հոդվածում`

ա) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասությամբ.

«Նիստի տեսագրությունը հաջորդ օրը` ժամը 21.30-ին, ամբողջությամբ ցուցադրվում է սույն օրենքի 112-րդ հոդվածի 21 -րդ մասով նախատեսված կարգով մրցույթում հաղթած հեռուստաընկերությամբ:».

բ) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասությամբ.

«Նիստի տեսագրությունն ամբողջությամբ ցուցադրվում է սույն օրենքի 112-րդ հոդվածի 21 -րդ մասով նախատեսված հեռուստաընկերությամբ նույն օրը` պատգամավորների հայտարարությունների հեռարձակումից անմիջապես հետո:»:

Հոդված 15. Օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասի «դ», «ե» եւ «զ» կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 16. Օրենքի 39-րդ հոդվածի`

ա) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Արտահերթ նստաշրջանը չի կարող անցկացվել հերթական նստաշրջանի ընթացքում:»

բ) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Նախաձեռնողի(ների) ներկայացուցչի առաջարկության,  օրակարգը սպառվելու կամ հերթական նստաշրջանն սկսվելու դեպքում արտահերթ նաստաշրջանը համարվում է փակված:»:

Հոդված 17. Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասում «նախագիծը» բառից հետո լրացնել «որն առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման համար նախատեսում է նվազագույնը 3 ժամ» բառերով:

Հոդված 18. Օրենքի 41-րդ հոդվածի 8-րդ մասում «նախագիծը» բառից հետո լրացնել «որն առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման համար նախատեսում է նվազագույնը 3 ժամ» բառերով:

Հոդված 19. Օրենքի 43-րդ հոդվածի`

ա) 7-րդ մասում «Նախագահը, նրա» բառերը փոխարինել «Նախագահը, Ազգային ժողովում Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցիչը եւ» բառերով:

բ) 9-րդ մասում «Նախագահի, նրա» բառերը փոխարինել «Նախագահի, Ազգային ժողովում Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցչի եւ» բառերով:

Հոդված 20. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում «եւ ավելացնում է ելույթի ժամանակը» բառերը հանել:

Հոդված 21. Օրենքի 49-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ1 » մասով.

«դ1 ) սույն օրենքի 112-րդ հոդվածի 21 -րդ մասով նախատեսված կարգով մրցույթում հաղթած հեռուստառադիոընկերությամբ (հեռուստաընկերությամբ, ռադիոընկերությամբ) Ազգային ժողովի նիստի` ուղիղ եթերով կամ տեսագրությամբ (ձայնագրությամբ) հեռարձակելու մասին.»:

Հոդված 22. Օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Աշխատակազմի եզրակացությունում նշվում են oրենքի նախագիծը` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, ՀՀ օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատաuխանելու վերաբերյալ փորձաքննության արդյունքները, որը ներառում է  նաեւ  սույն օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին  համապատասխան ներկայացված այդ նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ oրենքների եւ Ազգային ժողովի որոշումների նախագծերի ցանկը կամ այդպիuի oրենքների, Ազգային ժողովի որոշումների ընդունման անհրաժեշտության բացակայության մաuին տեղեկանքը:»:

Հոդված 23. Օրենքի 51-րդ հոդվածի 5-րդ մասում «գլխադասային հանձնաժողով» բառերը փոխարինել «մշտական հանձնաժողովներին» բառերով:

Հոդված 24. Օրենքի 55-րդ հոդվածի`

ա) 2-րդ մասում ««բ» կետի» բառից հետո լրացնել «չորսօրյա օրակարգում ընդգրկված երեք հերթական նստաշրջաններում չքննարկված» բառակապակցությունը.

բ) 4-րդ մասի «բ» կետը լրացնել «հիմնական զեկուցողի պատասխաններ» բառակապակցությամբ.

գ) 4-րդ մասի «դ» կետը լրացնել «հարակից զեկուցողի պատասխաններ» բառակապակցությամբ.

դ) 5-րդ մասը լրացնել հետեւալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`  «Սույն օրենքի 73-րդ, 78-րդ , 90-րդ եւ 93-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս Ազգային ժողովում  Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցիչը, եթե Հանրապետության Նախագահը այլ լիազոր ներկայացուցիչ չի նշանակել:».

ե) 9-րդ մասի  «ա» կետում «որը կարող է ավելացնել երեք րոպեով» բառերը հանել.

զ) 9-րդ մասի «գ» կետում «7» թիվը փոխարինել «10» թվով, իսկ «որը կարող է ավելացվել երեք րոպեով» բառերը հանել.

է) 9-րդ մասի «դ» կետի «10» թիվը փոխարինել «12» թվով:

Հոդված 25. Օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«գ) հանդես գալ քվեարկության արդյունքները լուսատախտակի վրա վերականգնելու մասին առաջարկությամբ եւ կարծիք հայտնել քվեարկության ընթացքում խախտումների մասին.»:

Հոդված 26. Օրենքի 61-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ նախադասության առաջին «նիստը վարողի» բառերը փոխարինել «պատգամավորի» բառով:

Հոդված 27. Օրենքի 64-րդ հոդվածի 5-րդ մասում «գլխադասային հանձնաժողով» բառերը փոխարինել «մշտական հանձնաժողովներին» բառերով:

Հոդված 28. Օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի «չի սահմանվել» բառակապակցությունից հետո լրացնել «կամ օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը չեն ընդգրկվել արտահերթ նստաշրջանի կամ արտահերթ նիստի օրակարգում մինչեւ այդ ժամկետի սպառումը» բառակապակցությամբ:

Հոդված 29. Օրենքի 67-րդ հոդվածի 5-րդ մասում «որոշմամբ» բառից հետո լրացնել «որը առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման համար նախատեսում է նվազագույնը 3 ժամ» բառերով:

Հոդված 30. Օրենքի 69-րդ հոդվածի 8-րդ մասում «գլխադասային հանձնաժողով» բառերը փոխարինել «մշտական հանձնաժողովներին» բառերով:

Հոդված 31. Օրենքի 79-րդ հոդվածի`

ա)  2-րդ մասում «բյուջեի նախագիծ» բառերից հետո լրացնել «նաեւ էլեկտրոնային տարբերակով» բառերով.

բ) 3-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ հետեւյալ ձեւակերպմամբ.

«Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը պետական բյուջեի նախագիծը շրջանառության մեջ դրվելուց հետո 10-օրյա  ժամկետում Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում նախագծի ամփոփ նկարագիրը»:

Հոդված 32. Օրենքի 87-րդ հոդվածի`

ա) 2-րդ մասում «հաշվետվությունն» բառը փոխարինել «հաշվետվությունը նաեւ էլեկտրոնային տարբերակով եւ հաշվետվության վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից կառավարություն ներկայացրած Կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացությունն» բառերով:

բ) լրացնել նոր 4-րդ մասով հետեւյալ ձեւակերպմամբ.

«4.Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը շրջանառության մեջ դրվելուց հետո 10-օրյա ժամկետում Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում հաշվետվության ամփոփ նկարագիրը:»:

Հոդված 33. Օրենքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը  շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«բ) Վերահսկիչ պալատի նախագահը` ներկայացնելով հաշվետվության, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի տարեկան  ֆինանսական հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատի եզրակացությունը:»:

Հոդված 34. Օրենքի 99-րդ հոդվածի`

ա) 3-րդ մասը լրացնել նոր «ա1 » կետով.

«ա1 ) գտնվել է գործուղման մեջ կամ առկա է սույն օրենքի 98-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Ազգային ժողովի որոշումը»:

բ) 3-րդ մասի «բ» կետում «քվեարկությունից» բառից առաջ լրացնել «բացակայելուց առաջ կամ» բառակապակցությունով.

գ) 3-րդ մասի «գ)» կետի «պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին» բառերը փոխարինել «Ազգային ժողովի նախագահին» բառերով, «30» թիվն փոխարինել «15» թվով, իսկ «որոշմամբ» բառը փոխարինել «կողմից» բառով.

դ) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Նախորդ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկություններից ավելի քան կեսից անհարգելի բացակայած պատագամավորների բացակայության հարցը ընդգրկվում է հերթական նստաշրջանի առաջին չորսօրյա նիստերի օրակարգում»:

Հոդված 35. Օրենքի 102-րդ հոդվածի`

ա) վերնագրի «ծրագրերի» բառը փոխարինել «ծրագրի» բառով.

բ) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Կենտրոնական բանկի կողմից Ազգային ժողով ներկայացվող «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրամավարկային քաղաքականության ծրագիրն Ազգային ժողով ուղարկելու օրվանից հետո` մեկամսյա  ժամկետում ընդգրկվում է չորսօրյա նիստերի օրակարգում:»:

Հոդված 36. Օրենքի 103-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 103. Կենտրոնական բանկի  դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության ներկայացումը

1. Կենտրոնական բանկի կողմից Ազգային ժողով ներկայացվող «Հայաստանի Հանրապետության կենտրանական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը Ազգային ժողով ուղարկելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում ընդգրկվում է չորսօրյա նիստերի օրակարգում:

2. Ազգային ժողովի նախագահը Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը ստանալուց հետո` երկօրյա ժամկետում, այն ուղարկում է մշտական հանձնաժողովներ եւ Կառավարություն:

3. Ազգային ժողովի նիստում Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը ներկայացնելու համար Կենտրոնական բանկի նախագահին տրվում է մինչեւ 40 րոպե:

4. Մինչեւ 20-ական րոպե տեւողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում`

ա) ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը` ներկայացնելով Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը.

բ) Կառավարության ներկայացուցիչը` ներկայացնելով  Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության վերաբերյալ Կառավարության եզրակացությունը:

5. Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության քննարկումն իրականացվում է սույն  օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով եւ ավարտվում է եզրափակիչ ելույթներով` առանց որեւէ փաստաթուղթ ընդունելու»:

Հոդված 37. Օրենքի 110-րդ հոդվածի 1-ին մասը « Հանրապետության Նախագահի եւ վարչապետի լիազոր ներկայացուցիչները,» բառերից հետո լրացնել «Ազգային ժողովում Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցիչը,» բառերով:

Հոդված 38. Օրենքի 111-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ` «Աշխատակազմը Ազգային ժողովի նստավայրում Ազգային ժողովում Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցչին ապահովում է կահավորված եւ կապի միջոցներով հագեցված աշխատասենյակով:»:

Հոդված 39. Օրենքի 112-րդ հոդվածում`

ա) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ազգային ժողովի դռնբաց նիստերը հեռարձակվում են սույն հոդվածի 21 -րդ մասով նախատեսված կարգով մրցույթում հաղթած ռադիոընկերության ուղիղ եթերով, եթե Ազգային ժողովն այլ որոշում չի ընդունում:

Հեռուստաընկերությամբ Ազգային ժողովի դռնբաց նիստերի ուղիղ եթերով հեռարձակումը սկսվում է այդ մասին Ազգային ժողովի որոշման ընդունումից հետո` 1 ժամվա ընթացքում:

բ)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21-րդ մասով.

21 . Ազգային ժողովի դռնբաց նիստերի ուղիղ եթերով հեռուստա(ռադիո) հեռարձակումը, ինչպես նաեւ սույն օրենք 35-րդ հոդվածի 3-րդ, 31 -րդ, 4-րդ եւ սույն հոդվածի 4-րդ մասերով նախատեսված դեպքերում` տեսագրությամբ հեռարձակումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով` մրցույթը հաղթած հեռուստառադիոընկերությամբ (հեռուստաընկերություն, ռադիոընկերություն): Մրցույթն անցկացվում է Ազգային ժողովի նախագահի սահմանած կարգով: Մրցույթին կարող են մասնակցել այն երեք հեռուստառադիոընկերությունները (հեռուստաընկերություններ, ռադիոընկերություններ), որոնց հեռուստահաղորդումների (ռադիոհաղորդումների) սփռման գոտին առավելագույնն է Հայաստանի Հանրապետությունում:».

գ) 3-րդ մասի «բ» կետում «ժամ» բառը փոխարինել «շաբաթ» բառով.

դ) 3-րդ մասի «գ» կետում «եւ պատգամավորական խմբերի» բառերը փոխարինել «, պատգամավորական խմբերի, Ազգային ժողովի պատվիրակությունների եւ գործուղման մեկնած պատգամավորների» բառերով.

ե) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի խորհրդարանական գործունեության լուսաբանումն իրականացնում է Աշխատակազմը` «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի միջոցով: Միեւնույն հաղորդման ընթացքում հանդես գալու համար հանձնաժողովներին, խմբակցություններին եւ պատգամավորական խմբերին, ինչպես նաեւ դրանցում չընդգրկված պատգամավորներին` ըստ այբբենական հերթականության (հավասար մասնակցությամբ), սույն օրենքի 18-րդ հոդվածի   1-ին մասի «ի2 » կետով նախատեսված կարգով տրամադրվում է մինչեւ 3-ական րոպե, որից հետո մինչեւ 15 րոպե տրամադրվում է Աշխատակազմին` խորհրդարանական իրադարձությունները լուսաբանելու համար: «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարը հեռարձակվում է Ազգային ժողովի նստաշրջանների ընթացքում սույն հոդվածի 21 -րդ մասով նախատեսված հեռուստաընկերությամբ` կիրակի օրը` ժամը 21-ին:».

զ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Սույն օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ, 31 -րդ եւ 4-րդ մասերով նախատեսված նիստերի տեսագրություննների, ինչպես նաեւ Ազգային ժողովի նիստերի ուղիղ հեռարձակումների եւ Ազգային ժողովի որոշմամբ սահմանված դեպքերում Ազգային ժողովի նիստերի տեսագրություններն (ձայնագրություններ) իրականացնում է սույն հոդվածի 21 -րդ մասով նախատեսված հեռուստառադիոընկերությունը (հեռուստաընկերությունը, ռադիոընկերությունը):»:

Հոդված 40. Օրենքի 113-րդ հոդվածի`

ա) 3-րդ մասի «բարեկամական խմբերը» բառակապակցությունից հետո լրացնել «եվրոպական ինտեգրման հարցերի», իսկ «հանձնաժողովը» բառը փոխարինել «հանձնաժողովները» բառով.

բ) 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանակությամբ երկրորդ պարբերությամբ.

«Այլ երկիր գործուղման մեկնած պատգամավորները կարող են, իսկ պատվիրակությունները պարտավոր են վերադառնալուց հետո` 10-օրյա ժամկետում սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ի» կետով նախատեսված կարգով հանդես գալ ճեպազրույցով կամ մամուլի ասուլիսով:»:

Հոդված 41. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ սույն օրենքի 4-րդ, 14-րդ եւ 21-րդ հոդվածներով, 39-րդ հոդվածի «ա», «բ», «ե» եւ «զ» մասերով ամրագրված դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում 2010թ. հունվարի 1-ից: 

Հիմնավորում

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման

Սույն օրինագծերը մշակվել  են Ազգային ժողովի նախագահ Հ.Աբրահամյանի 2008 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 61 կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից:

Ներկայացված նախագծերը մշակվել են Ազգային ժողովում շրջանառության մեջ գտնվող «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի հիման վրա` դրանցում ներկայացված առաջարկությունների  լրամշակման արդյունքում:

Վերոնշյալ օրենքներում առաջարկվող  փոփոխություններն ու լրացումները ուղղված են Ազգային ժողովի մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը, Ազգային ժողովում քննարկվող հարցերի ներկայացման, քննարկման կարգերի ու ընթացակարգերի հստակեցմանը, Ազգային ժողովի աշխատանքների լուսաբանման բնագավառում խնդրահարույց հարցերի կանոնակարգմանը, Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունների եւ դրանց հետ փոխկապակցված այլ հարցերի քննարկման պարզեցմանը, ինչպես նաեւ խնդրո առարկա օրենքներում առկա հակասությունների վերացմանը: