Armenian ARMSCII Armenian
Կ-5416-19.02.2009-ՖՎ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մաuին» Հայաuտանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀO-169 oրենքի 21-րդ հոդվածի 2.1-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«2.1. Առեւտրային իրավաբանական անձինք, սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում են նաեւ «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ֆիրմային անվանման գրանցման մասին հայտը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: