Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-540-19.02.2009-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի (այսուհետ` օրենք) 34-րդ հոդվածից հետո լրացնել նոր 34.1-րդ հոդված` հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 34.1. Այն դեպքում, երբ սույն հոդվածի երկրորդ պարբերությամբ սահմանված ծառայությունների ձեռքբերման արդյունքում ընկերությունն իր կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերը սահմանված կարգով ցուցակում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում, ընկերությանը փոխհատուցվում է այդ ծառայությունների ստացման համար ծառայությունները մատուցողներին վճարված ավելացված արժեքի հարկի գումարը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված փոխհատուցումը կիրառվում է ցուցակման նպատակով ձեռք բերված հետեւյալ ծառայությունների նկատմամբ.

1) իրավաբանական ծառայություններ, կամ

2) մարքետինգային ծառայություններ, կամ

3) տեղեկատվական ծառայություններ, կամ

4) ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան մատուցվող աուդիտորական ծառայություններ, կամ

5) ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան մատուցվող հաշվապահական ծառայություններ, կամ

6) ֆոնդային բորսայում ցուցակման ծառայություններ :

Սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված փոխհատուցման կիրառման նպա-տակով սույն հոդվածի երկրորդ պարբերությամբ սահմանված ծառայությունները մատուցող եւ ստացող ընկերությունների միջեւ կնքվող պայմանագրերում եւ կազմվող հաշվարկային փաս-տաթղթերում պետք է առանձին նշվեն այն ծառայությունների տեսակը, ծավալը, ինչպես նաեւ ԱԱՀ-ի գումարը, որոնց վրա տարածվում է սույն հոդվածի առաջին պարբերությամբ նշված փոխհատուցումը:

Սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված փոխհատուցումից օգտված ընկերությունից գանձվում է փոխհատուցված հարկի գումարը, ինչպես նաեւ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով եւ չափով հաշվարկված տույժերը` հաշվարկված փոխհատուցման օրվանից, եթե ընկերության կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերի ցուցակման տարին ներառող վեց տարիների ընթացքում`

1) դրանք ապացուցակվում են (այդ թվում` ընկերության վերակազմակերպման արդյունքում), կամ

2) ընկերությունը լուծարվում է (բացառությամբ սնանկացման արդյունքում լուծարման դեպքի):»:

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածում «5)»-րդ կետից հետո լրացնել նոր «6)»-րդ կետ` հետեւյալ բովանդակությամբ.

«6) սույն օրենքի 34.1-րդ հոդվածով նախատեսված փոխհատուցման գումարները:

Ընդ որում, մինչեւ արժեթղթերի ցուցակումն ընկած հաշվետու ժամանակաշրջաններում այդ ծառայությունների ձեռքբերման մասով օրենքով սահմանված կարգով հաշվանցված ԱԱՀ-ի գումարները փոխհատուցման հաշվետու ժամանակաշրջանում ենթակա են վերաձեւակերպման եւ պետք է միաց-վեն ծառայությունների ձեռքբերման արժեքին:»:

Հոդված 3. Օրենքի 33-րդ հոդվածում լրացնել նոր պարբերություն` հետեւյալ բովանդակությամբ.

«Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկներում ԱԱՀ վճարողների կողմից սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում ԱԱՀ վճարողները կարող են օրենքով սահմանված կարգով հարկային մարմիններին ներկայացնել ԱԱՀ-ի ճշտված հաշվարկներ, եթե ճշտումը կատարվել է ԱԱՀ վճարողների կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում ցուցակելու նպատակով: Ընդ որում, բաժնետոմսերի ցուցակման նպատակով ներկայացված ճշտված հաշվարկների հիման վրա ԱԱՀ վճարողների նկատմամբ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով եւ չափով տույժեր հաշվարկվում եւ գանձվում են միայն տվյալ ընկերության կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում չցուցակվելու կամ սույն օրենքի 34.1-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբ սահմանված պայմաններից որեւէ մեկը տեղի ունենալու դեպքում:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը :

Հիմնավորում

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).  «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության ս.թ. սեպտեմբերի 18-ի նիստի թիվ 38 արձանագրության 24-րդ կետի 2-րդ ենթակետով: Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում ընկերությունների կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերի ցուցակման գործընթացների խթանումն է:

1.1.  Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ներկայումս գործող «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում հասարակ անվանական բաժնետոմսեր ցուցակող ընկերությունների համար ցուցակման նպատակով ստացված ծառայությունները մատուցողներին վճարված ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցում չի նախատեսում: Խնդիրը կայանում է նրանում, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում բաժնետոմսեր ցուցակելու նպատակ ունեցող ընկերությունների թիվը խիստ սահմանափակ է, ինչն, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված է նաեւ բաժնետոմսեր ցուցակող ընկերությունների համար հարկային արտոնությունների բացակայությամբ:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է.

2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում բաժնետոմսեր ցուցակող ընկերությունների կողմից ցուցակման նպատակով ստացված ծառայությունները մատուցողներին վճարված ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցման ընթացակարգն է:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդ-յուն-քում ակնկալվում է, որ.

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ներկայացումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության ս.թ. սեպտեմբերի 18-ի նիստի թիվ 38 արձանագրության 24-րդ կետի 2-րդ ենթակետով: Նախագծի նպատակը շահութահարկի գծով հարկային արտոնությունների տրամադրմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում ռեզիդենտ ընկերությունների կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերի ցուցակման գործընթացների խթանումն է:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ներկայումս գործող «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում բաժնետոմսեր ցուցակող ռեզիդենտ ընկերությունների համար շահութահարկի գծով հարկային արտոնություններ չի նախատեսում: Խնդիրը կայանում է նրանում, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում բաժնետոմսեր ցուցակելու նպատակ ունեցող ռեզիդենտ ընկերությունների թիվը խիստ սահմանափակ է, ինչն, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված է նաեւ բաժնետոմսեր ցուցակող ռեզիդենտ ընկերությունների համար հարկային արտոնությունների բացակայությամբ:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է.

2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում բաժնետոմսեր ցուցակող ընկերություններին տրվող շահութահարկի գծով հարկային արտոնություններն են:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ.