Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-4692-21.03.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի առաջին պարբերության «բ» կետում՝ «- գույքահարկ, - հողի հարկ» բառերը փոխարինել «- անշարժ գույքի հարկ, - փոխադրամիջոցների գույքահարկ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 13.2-րդ հոդվածում «հողի հարկի եւ գույքահարկի» բառերը փոխարինել «անշարժ գույքի հարկի եւ փոխադրամիջոցների գույքահարկի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 13.3-րդ հոդվածում «(բացառությամբ հողի հարկի եւ գույքահարկի)» բառերը փոխարինել «(բացառությամբ անշարժ գույքի հարկի եւ փոխադրամիջոցների գույքահարկի)» բառերով:

Հոդված 4. Օրենքի 16.1-րդ հոդվածի չորրորդ պարբերությունից հանել «, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց կողմից օրենքով սահմանված կարգով ներկայացվող գույքահարկի հաշվարկների» բառերը:

Հոդված 5. Օրենքի 30.1-րդ հոդվածի առաջին պարբերությունում «բացառությամբ «Գույքահարկի մասին» եւ «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի» բառերը փոխարինել «բացառությամբ «Անշարժ գույքի հարկի մասին» եւ «Փոխադրամիջոցների գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի» բառերով:

Հոդված 6. Օրենքի 33-րդ հոդվածի երկրորդ եւ երրորդ պարբերություններից հանել «(բացառությամբ պետական բյուջե հավաքագրվող գույքահարկի եւ հողի հարկի)» բառերը:

Հոդված 7. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 41-րդ հոդվածը:

Հոդված 8. Օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 1-ին հավելվածի 1.4-րդ կետի «ա» ենթակետից հանել «, հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող գույքահարկը եւ հողի հարկը» բառերը:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
 

Հիմնավորում

«Անշարժ գույքի հարկի մասին», «Փոխադրամիջոցների գույքահարկի մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). «Անշարժ գույքի հարկի մասին» եւ «Փոխադրամիջոցների գույքահարկի մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2013 թվականի hունիսի 27-ի թիվ 25-11 արձանագրային որոշմամբ հաստատված` «Գույքահարկի հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները» հայեցակարգից, ինչպես նաեւ Գործարար միջավայրի բարելավման 2013 թվականի միջոցառումների ծրագրից: Միաժամանակ, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակման անհրաժեշտությունը բխում է «Անշարժ գույքի հարկի մասին» եւ «Փոխադրամիջոցների գույքահարկի մասին» ՀՀ օրենքների նախագծերից:

Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի հարկի եւ փոխադրամիջոցների գույքահարկի ներդրման նպատակը գույքային հարկերով (հողի հարկով եւ գույքահարկով) հարկման համակարգի արդյունավետության բարձրացումն է, գույքահարկի եւ հողի հարկի մասով հարկային հաշվետվությունների վերացումը եւ համակարգի վարչարարության զգալի պարզեցումը:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

Ներկայումս ֆիզիկական եւ իրավաբանական անձինք սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի համար գույքահարկը հաշվարկում եւ վճարում են «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան, իսկ հողի սեփականատերերը հողի հարկը հաշվարկում եւ վճարում են «Հողի հարկի մասին»  ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Գույքահարկի հաշվարկման համար հիմք են հանդիսանում շենքերի, շինությունների կադաստրային արժեքները, սակայն հողամասերի, մասնավորապես բնակելի կառուցապատման հողամասերի հարկի հաշվարկման համար քաղաքներում եւ քաղաքատիպ ավաններում հիմք են հանդիսանում կադաստրային արժեքները, իսկ գյուղական համայնքներում` զուտ եկամուտը: Հարկման նպատակով տարբեր արժեքային համակարգերի (զուտ եկամուտ եւ կադաստրային արժեք) առկայությունը խոչընդոտում է անշարժ գույքի շուկայական գնագոյացմանը, հետեւաբար նաեւ՝ անշարժ գույքի իրատեսական շուկայական արժեքների ձեւավորմանը:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծերի փաթեթով առաջարկվում է`

Միաժամանակ, առաջարկվում է համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հարկերի մասին», «Բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», Հայաստանի Հանրապետության օրենքներում:

4.  Կարգավորման առարկան. Նախագծերի փաթեթի կարգավորման առարկան անշարժ գույքի հարկի եւ փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման եւ վճարման, ինչպես նաեւ տեղական հարկերի հետ կապված հարաբերություններն են:

5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է`