Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5251-02.02.2009-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1 հուլիսի 1998 թվականի, ՀՕ-248, այսուհետ՝ Oրենսգիրք) 6-րդ հոդվածի՝

1)12-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«12) ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ առաջին ատյանի դատարան)՝ դատարան, որն իրավասու է քննել բոլոր քրեական գործերը, քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր (նյութեր), ինչպես նաեւ վերահսկողություն  իրականացնել քրեական գործի մինչդատական վարույթի նկատմամբ».

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 38-րդ հոդվածի՝ «ընդհանուր իրավասության դատարանները, քրեական» բառերը փոխարինել «առաջին ատյանի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 39-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասի «ընդհանուր իրավասության» բառերը փոխարինել «առաջին ատյանի» բառերով.

2) 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 44-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 44. Առաջին ատյանի դատարաններին ընդդատյա գործերը

Առաջին ատյանի դատարանները քննում են բոլոր քրեական գործերը, քրեադավարական օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր (նյութեր), ինչպես նաեւ վերահսկողություն են իրականացնում քրեական գործի մինչդատական վարույթի նկատմամբ:»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 45-րդ հոդվածում՝

1) վերնագրից հանել «քրեական» բառը.

2) «ընդհանուր իրավասության եւ քրեական» բառերը փոխարինել «առաջին ատյանի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 46-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 46. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին ընդդատյա գործերը

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատին ընդդատյա են վերաքննիչ դատարանի կայացրած եւ օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերի վերաբերյալ գործերը, իսկ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բացառիկ դեպքերում նաեւ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին վերաբերող գործերը:»:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Առաջին ատյանի դատարանին ընդդատյա են այն հանցագործությունների վերաբերյալ գործերը, որոնք կատարվել են համապատասխան առաջին ատյանի դատարանի դատական տարածքում:»:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի 48-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը ճանաչել ուժը կորցրած.

2) 2-րդ մասի «ընդհանուր իրավասության կամ քրեական» բառերը փոխարինել «առաջին ատյանի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենսգրքի 49-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասում «44 կամ 47» բառերը փոխարինել «44, 47 կամ 48» բառերով.

2) 2-րդ մասից հանել «առարկայական կամ տարածքային» բառերը.

3) 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

ՀՈԴՎԱԾ 10. Օրենսգրքի  69-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 10-րդ կետում վերջակետը փոխարինել միջակետով.

2) 1-ին մասում լրացնել նոր 11-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ.

«11) դատարանը կիրառում է սույն օրենսգրքի 314.1-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով նախատեսված սանկցիան:».

3) 2-րդ մասի 7-րդ կետում վերջակետը փոխարինել միջակետով.

4)  2-րդ մասում լրացնել նոր 8-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ.

« 8) սանկցիան կիրառելու պահից` սույն հոդվածի առաջին մասի 11-րդ կետով նախատեսված դեպքում:»:

5) լրացնել նոր 5-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«5. Սույն հոդվածի հոդվածի առաջին մասի 11-րդ կետով նախատեսված դեպքում դատարանը իրավունք ունի չընդունել պաշտպանից ամբաստանյալի հրաժարումը եւ սույն օրենսգրքով սահմանված կարգով նշանակել պաշտպան կամ պահպանել նշանակված պաշտպանի լիազորությունները:»:

ՀՈԴՎԱԾ 11. Օրենսգրքի 291-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը հանել:

ՀՈԴՎԱԾ 12. Օրենսգրքի 292-րդ հոդվածում «, իuկ քրեական դատարանում գործը կոլեգիալ կազմով քննելիu նաեւ դատական կազմի մյուu դատավորները հետազոտում են» բառերը փոխարինել «հետազոտում է» բառով:

ՀՈԴՎԱԾ 13. Օրենսգրքի 302-րդ հոդվածի «պարտադիր է» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի» բառերը:

ՀՈԴՎԱԾ 14. Օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Ամբաստանյալի կողմից դատական նիստի բնականոն ընթացքին խոչընդոտելու կամ նախագահող դատավորի կարգադրությունները չկատարելու դեպքում դատարանը կիրառում է նախազգուշացում: Միաժամանակ, նախագահող դատավորն ամբաստանյալին բացատրում է, որ կրկին դատական նիստի բնականոն ընթացքին խոչընդոտելու կամ նախագահող  դատավորի կարգադրությունները չկատարելու դեպքում նա կարող է հեռացվել նիստերի դահլիճից: Նույն դատական նիստում ամբաստանյալի կողմից կրկին դատական նիստի բնականոն ընթացքին խոչընդոտելը կամ նախագահող դատավորի կարգադրությունները չկատարելը հիմք է սույն հոդվածի առաջին մասի 2-րդ կետով նախատեսված սանկցիան կիրառելու համար, որի դեպքում գործի քննությունը շարունակվում է ամբաստանյալի  բացակայությամբ, սակայն դատավճիռը  հրապարակվում է ամբաստանյալի ներկայությամբ:

Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու դեպքում դատարանը ամբաստանյալի նկատմամբ  սույն հոդվածի առաջին մասի 2-րդ կետով նախատեսված սանկցիան կիրառում է առանց նախազգուշացման, եւ գործի քննությունը շարունակվում է ամբաստանյալի բացակայությամբ, սակայն դատավճիռը   հրապարակվում է ամբաստանյալի ներկայությամբ կամ հրապարակումից հետո անհապաղ հանձնվում է նրան:»:

ՀՈԴՎԱԾ 15. Օրենսգրքի 328-րդ հոդվածում «պարտականությունները» բառից հետո լրացնել «,ինչպես նաեւ նրա իրավունքները սույն օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված կարգով դատական սանկցիա կիրառելու դեպքում»:

ՀՈԴՎԱԾ 16. Օրենսգրքի 361.1-րդ հոդվածում`

1) վերնագրում «Քրեական» բառը հանել.

2) 1-ին  մասում «Քրեական» բառը հանել:

ՀՈԴՎԱԾ 17. Օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 5-րդ կետի «ընդհանուր իրավասության» բառերը փոխարինել «առաջին ատյանի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 18. Օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում «բացակայությամբ» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի» բառերը:

ՀՈԴՎԱԾ 19. Օրենսգրքի 402-րդ հոդվածում`

1) առաջին մասում «հրապարակման պահից» բառերից հետո ավելացնել «մեկամսյա ժամկետում».

ՀՈԴՎԱԾ 20. Օրենսգրքի 412-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 412. Դատական ակտերի բողոքարկման ժամկետները

1. Վճռաբեկ բողոքը կարող է բերվել վերաքննիչ դատարանի` գործն ըuտ էության  լուծող դատական ակտի դեմ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում, իuկ գործն ըuտ էության չլուծող դատական ակտերի դեմ այդ ակտը ստանալու պահից 15-օրյա ժամկետում, եթե  oրենքով այլ բան նախատեuված չէ:

2. Սույն օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում, եթե անձի վիճակի բարելավման հիմքով է առանց ժամկետի սահմանափակման, իսկ եթե վատթարացման հիմքով է օրինական ուժի մեջ մտնելու պահից՝ վեցամսյա ժամկետում:

ՀՈԴՎԱԾ 21. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի մարտի 1-ից:

2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը սույն օրենսգրքի 314.1-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով նախատեսված կիրառված սանկցիայի դեպքում կալանավորված անձանց համար հետաձգման ժամկետը հաշվվում է պատժի ժամկետի մեջ:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո քրեական դատարանների վարույթում գտնվող, սակայն դատաքննությունը չսկսված գործերը տարածքային ընդդատությանը համապատասխան փոխանցվում են առաջին ատյանի դատարան:

4. Մինչեւ սույն օրենքը ուժի մեջ մտնելը դատաքննությունը սկսված գործերը ավարտվում են նույն դատավորների կողմից, իսկ կոլեգիալ կազմով քննվող գործերը պետք է ավարտվեն կոլեգիալ կազմով:

Նշված գործերով դատավճիռ կամ այլ վերջնական որոշում կայացվում է այն դատարանի անունից, որին սույն օրենքին համապատասխան ընդդատյա է քննվող գործը:

5. Սույն օրենքով սահմանված՝ դատական ակտերի ուժի մեջ մտնելու ժամկետների վերաբերյալ նորմերը կիրառվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կայացված դատական ակտերի նկատմամբ: Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերը կարող են բողոքարկվել դրանց կայացման պահին գործող օրենքով սահմանված ժամկետներում:

6. Քրեական դատարանների կողմից քննված եւ ավարտված գործերով դատավճռի կատարման փուլում ծագող հարցերի լուծման համար իրավասու դատարան է համարվում այն առաջին ատյանի դատարանը, որին համապատասխան գործն ընդդատյա է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո: