Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-515-15.01.2009-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ՊԵՄԶԱՇԵՆ)

ՀՈԴՎԱԾ 1.  «Հայաստանի Հանրապետության  վարչատարածքային բաժանման  մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքը (7 նոյեմբերի 1995 թվականի, ՀՕ-18)  լրացնել  նոր  «6.41.» հոդվածով հետեւյալ բովանդակությամբ՝

«ՀՈԴՎԱԾ 6.41. Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Պեմզաշենի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը:

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Պեմզաշենի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված   47-ում:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՎԵԼՎԱԾ N 47

«ՀԱՅԱՍՏՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՊԵՄԶԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ  ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Պեմզաշենի գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավ-արեւելյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Տուֆաշենի գյուղական համայնքին, արեւելքից «Բ»-«Գ» հատվածով` Արթիկի քաղաքային համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Հառիճ գյուղական համյանքին, արեւմուտքից «Դ»-«Ե» Lեռնակերտի գյուղական համայնքին,  «Ե»-«Զ» հատվածով` Ձորակապի գյուղական համայնքին, հյուսիս-արեւմուտքից «Զ»-«Ա» հատվածով` Հայկասարի գյուղական համայնքին:

ՊԵՄԶԱՇԵՆ -  ՏՈՒՖԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա» - «Բ»

Ձորի եզրին գտնվող Պեմզաշեն, Տուֆաշեն եւ Ձորակապ գյուղական համայնքների տարածքների բաժանման  «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի արեւելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնելով 368մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, թիվ 4-5 սահմանակետերով անցնելով 304մ, հասնում թիվ 6 սահմանակետին, որից հետո թեքվելով դեպի արեւելք` թիվ 7-12 սահմանակետերով անցնելով 489մ, հասնում թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է  ձորով դեպի հարավ-արեւելք` թիվ 14-17 սահմանակետերով անցնելով 431.25մ, հասնում է թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվելով դեպի արեւելք` թիվ 19 սահմանակետով  անցնելով 208մ, հասնում թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվելով դեպի հյուսիս-արեւելք, թիվ 21 սահմանակետով անցնելով 175մ, հասնում թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը թեքվելով դեպի հարավ-արեւելք, ձորով, թիվ 23-28 սահմանակետերով անցնելով 406մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվելով դեպի հյուսիս-արեւելք` թիվ 30 սահմանակետով անցնելով 179մ, հասնում Տուֆաշեն–Պեմզաշեն միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 31 սահմանակետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծը հատում է միջհամայնքային ճանապարհը, անցնում 100մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արեւելք` թիվ 33-41 սահմանակետերով անցնելով 427մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 42 սահմանակետին: Թիվ 42 սահմանակետից սահմանագիծը թեքվելով դեպի հյուսիս-արեւելք` թիվ 43-45 սահմանակետերով, հատելով Տուֆաշեն-Արթիկ միջհամայնքային ճանապարհը, անցնում 1946մ, հասնում Պեմզաշեն, Տուֆաշեն գյուղական եւ Արթիկ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ»  սահմանագծի  ընդհանուր  երկարությունը  5032մ  է:

ՊԵՄԶԱՇԵՆ - ԱՐԹԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ» - «Գ»

Պեմզաշեն, Տուֆաշեն գյուղական եւ Արթիկի քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք` հատելով Մարալիկ - Արթիկ միջհամայնքային ճանապարհը, այնուհետեւ Գյումրի - Արթիկ երկաթգիծը, թիվ 1-3 սահմանակետերով անցնելով 1118մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ, թիվ 5 սահմանակետով անցնելով 179մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, այնուհետեւ թեքվելով դեպի արեւելք` թիվ 7 սահմանակետով անցնելով 608մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվելով դեպի հարավ-արեւելք` հատելով դաշտային ճանապարհը, անցնելով 426մ, հասնում թիվ 9 սահմանակետին,  ապա նույն ուղղությամբ թիվ 10 սահմանակետով հատելով դաշտային ճանապարհը` անցնելով  998մ, հասնում թիվ 11 սահմանակետին, որից հետո կտրուկ թեքվելով դեպի հարավ-արեւմուտք` թիվ 12 սահմանակետով անցնելով 342մ, հասնում թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվելով դեպի հարավ-արեւելք` թիվ 14 սահմանակետով անցնելով  631մ, հասնում դաշտային ճանապարհի եւ ձորի հատման տեղում գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը նորից թեքվելով հարավ-արեւելք` ձորով, հատելով դաշտային ճանապարհները, թիվ 16-23 սահմանակետերով անցնելով 889մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի  հարավ-արեւելք, թիվ 25-27 սահմանակետերով անցնելով 882մ, հասնում թիվ 28 սահմանակետին, այնուհետեւ թեքվում է դեպի հարավ` անցնելով 56մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 29 սահմանակետին, որից հետո թեքվելով դեպի հարավ-արեւելք` հատելով դաշտային ճանապարհները` ձորով, թիվ 30-77 սահմանակետերով անցնելով 4381մ, հասնում է Պեմզաշեն, Հառիճ գյուղական եւ Արթիկ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ»  սահմանագծի  ընդհանուր  երկարությունը  10509մ  է:

ՊԵՄԶԱՇԵՆ - ՀԱՌԻՃ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ» - «Դ»

Պեմզաշեն, Հառիճ գյուղական եւ Արթիկ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արեւելք` անցնելով ձորով 3555մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արեւելք` անցնելով թիվ 2-8 սահմանակետերով 2181մ, հասնում է ձորի եզրին գտնվող Պեմզաշեն,  Լեռնակերտ եւ Հառիճ գյուղական համայնքների  տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ » - «Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը` 5737մ է:

ՊԵՄԶԱՇԵՆ -  ԼԵՌՆԱԿԵՐՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ» - «Ե»

Պեմզաշեն, Լեռնակերտ եւ Ձորակապ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւելք` անցնելով 257մ, հասնում է թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահամնակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք` անցնելով 122մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք` թիվ 3 սահմանակետով անցնելով 577մ, հասնում թիվ 4 սահմանակետին, այնուհետեւ թեքվում է դեպի արեւելք` անցնելով 181մ, հասնում թիվ 5 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արեւելք` անցնելով 196մ, հասնում  թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս` անցնելով 156մ, հասնում թիվ 7 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հյուսիս-արեւելք`անցնելով 366մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արեւելք` անցնելով 182մ, հասնում  թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ` անցնելով 132մ, հասնում թիվ 10 սահմանակետին, այդտեղից թեքվում է դեպի հյուսիս-արեւելք` անցնում 308մ, հասնում թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք` անցնելով 327մ, հասնում թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք` թիվ 13-17 սահմանակետերով անցնելով 1312մ, հասնում թիվ 18 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հյուսիս-արեւելք` անցնելով 101մ, հասնում թիվ 19 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արեւելք, հատում  Պեմզաշեն - Լեռնակերտ միջհամայնքային ճանապարհը, թիվ 20-29 սահմանակետերով անցնելով 916մ, հասնում թիվ 30 սահմանակետին, այնուհետեւ թեքվում է դեպի արեւելք, թիվ 31 սահմանակետով անցնելով 493մ, հասնում սեփականաշնորհված վարելահողի եզրին գտնվող թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, վարելահողի եզրով, անցնելով  136մ, հասնում թիվ 33 սահմանակետին, այնուհետեւ թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, թիվ 34 սահմանակետով անցնելով 696մ, հասնում թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք` անցնելով 183մ, հասնում թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ` անցնելով 112մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 37 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, ճանապարհով, թիվ 38-40 սահմանակետերով անցնելով 345մ, հասնում թիվ 41 սահմանակետին: Թիվ 41 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, դաշտային ճանապարհով, թիվ 42-52 սահմանակետերով անցնելով 2153մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 53 սահմանակետին: Թիվ 53 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ` անցնելով 495մ, հասնում թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, թիվ 55 սահմանակետով, հատում դաշտային ճանապարհը, որից հետո թիվ 56-60 սահմանակետերով անցնելով 775մ, հասնում սարի գագաթին գտնվող թիվ 61 սահմանակետին: Թիվ 61 սահմանակետից սահմանագիծը ձորով, թիվ 62-69 սահմանակետերով անցնելով 850մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 70 սահմանակետին: Թիվ 70 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արեւելք` անցնելով ձորով 1012մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 71 սահմանակետին: Թիվ 71 սահմանակետից սահմանագիծը անցնելով նույն ուղղությամբ` թիվ 72-74 սահմանակետերով 1194մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 75 սահմանակետին: Այդ սահմանակետից սահմանագիծը թեքվելով հարավ-արեւելք` անցնելով դաշտային ճանապարհով 642մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 76 սահմանակետին: Թիվ 76 սահմանակետից սահմանագիծը անցնելով նույն ուղղությամբ` հատում է դաշտային ճանապարհը եւ անցնելով թիվ 77-80 սահմանակետերով 2303մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 81 սահմանակետին: Այդ սահմանակետից սահմանագիծը անցնելով ձորով նույն ուղղությամբ 767մ, հասնում է ձորի եզրին գտնվող  Պեմզաշեն,  Լեռնակերտ  եւ Հառիճ գյուղական համայնքների  տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ» - «Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը` 17239մ է:

ՊԵՄԶԱՇԵՆ -  ՁՈՐԱԿԱՊ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե» - «Զ»

Պեմզաշեն, Ձորակապ եւ Հայկասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք` անցնելով 146մ, հասնում սեփականաշնորհված վարելահողերի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հարավ-արեւելք, վարելահողերի եզրերով, հատում դաշտային ճանապարհները, թիվ 2-4 սահմանակետերով անցնելով 1361մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը հատում է Մարալիկ–Պեմզաշեն միջհամայնքային ճանապարհը, որից հետո Արթիկ–Պեմզաշեն երկաթգիծը` անցնելով 189մ, հասնում  երկաթգծի եզրին գտնվող թիվ 6 սահամնակետին, այնուհետեւ անցնելով 170մ,  հասնում Պեմզաշեն, Լեռնակերտ եւ Ձորակապ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ»  սահմանագծի  ընդհանուր  երկարությունը  1866մ  է:

ՊԵՄԶԱՇԵՆ - ՀԱՅԿԱՍԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ» - «Ա»

Պեմզաշեն, Տուֆաշեն եւ Հայկասար գյուղական համայնքների տարածքների բաժանման ձորի եզրի «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնելով 687մ, հասնում  բարձունքի վրա գտնվող  թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվելով դեպի հարավ-արեւմուտք` հատելով Հայկասար - Պեմզաշեն միջհամայնքային ճանապարհը` անցնելով 576մ, հասնում Պեմզաշեն, Ձորակապ եւ Հայկասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Ա»  սահմանագծի  ընդհանուր  երկարությունը  1262մ  է:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով`

Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողատարածքներում տեղական ինքնակառավարման տարածման եւ իրականացման  իրավական անհրաժեշտությունը հստակ սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 7-րդ գլխի 104 հոդվածի 2-րդ պարբերությունը սահմանում է` «Մարզերը կազմված են գյուղական եւ քաղաքային համայնքներից», ինչը ուղղակի նշանակում է, որ մարզերի վարչական տարածքը պետք է համապատասխանի նրանցում ընդգրկված համայնքների վարչական տարածքների հանրագումարին: Սահմանադրական այս դրույթը ավելի հստակ է ամրագրվել ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում` «Տեղական ինքնակառավարումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում»: Փաստացի ՀՀ օրենսդրությունը պարտադրում է տեղական ինքնակառավարման տարածումը եւ իրականացնում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

Նախագիծը քննարկվել եւ հավանության է արժանացել ՀՀ վարչապետի 07.02.05թ. N67-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ մարզերի եւ համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի նիստում: