Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-508-15.01.2009-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ՋՐԱՌԱՏ)

ՀՈԴՎԱԾ 1.  «Հայաստանի Հանրապետության  վարչատարածքային բաժանման  մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքը (7 նոյեմբերի 1995 թվականի, ՀՕ-18)  լրացնել  նոր  «6.43.» հոդվածով հետեւյալ բովանդակությամբ՝

«ՀՈԴՎԱԾ 6.43. Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Ջրառատի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը:

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ջրառատի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված   49-ում:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում  պաշտոնական  հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՎԵԼՎԱԾ N 49

«ՀԱՅԱՍՏՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՋՐԱՌԱՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ջրառատ գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավ-արեւելյան մասում:

Տարածքը հյուսիսից եւ հյուսիս-արեւելքից «Ա» - «Բ» հատվածով սահմանակից է Հայաստանի Հարապետության Լոռու մարզին, արեւելքից  «Բ» - «Գ» հատվածով սահմանակից է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզին, հարավից «Գ» - «Դ» հատվածով` Արեւշատ գյուղական համայնքին, «Դ» - «Ե» հատվածով` Գեղանիստ գյուղական համայնքին, հարավ-արեւմուտքից «Ե» - «Զ» հատվածով` Փանիկ գյուղական համայնքին, արեւմուտքից եւ հյուսիսից «Զ» - «Ա»   հատվածով`  Բասեն գյուղական համայնքին:

ՋՐԱՌԱՏ - ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա» - «Բ»

«Ա» - «Բ» հատվածով սահմանաքիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության Շիրակի եւ Լոռու մարզերի սահմանի հետ:

ՋՐԱՌԱՏ - ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԳԻԾԸ` «Բ» - «Գ»

«Բ» - «Գ» հատվածով սահմանագիծը համաընկնում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի սահմանի հետ: 

ՋՐԱՌԱՏ - ԱՐԵՎՇԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ» - «Դ»

Դաշտային ճանապարհի եզրին գտնվող` Ջրառատ, Արեւշատ գյուղական համայնքների եւ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արեւմուտք, անցնելով դաշտային ճանապարհով թիվ 1-5 սահմանակետերով 4214մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին: թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դիպի հարավ, անցնելով թիվ 7 սահմանակետով 1479մ հասնում թիվ 8 սահմանակետին: թիվ 8 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արեւմուտք եւ անցնելով թիվ 9 սահմանակետով 1756 մ, հասնում է թիվ 10 սահմանկետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 812մ եւ հասնում թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արեւմուտք եւ անցնելով 292մ, հասնում թիվ 12 սահմանակետին, այնուհետեւ կտրուկ թեքվում է դեպի հարավ-արեւելք, անցնում 488մ, հասնում թիվ 13 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արեւմուտք, անցնում 357մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, թիվ 15-16 սահմանակետերով անցնելով 468մ հասնում է թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը մի փոքր թեքվելով շարունակվում է նույն ուղղությամբ, թիվ 18-19 սամանակետերով անցնելով 1063մ, հասնում է Ջրառատ,  Արեւշատ եւ Գեղանիստ համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի  ընդհանուր  երկարությունը  9100  մ  է:

ՋՐԱՌԱՏ - ԳԵՂԱՆԻՍՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ» - «Ե»

Ջրառատ, Գեղանիստ եւ Փանիկ համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արեւելք, անցնում թիվ 1 -3 սահմանակետերով 1421մ, հասնում  1907.3մ նիշ ունեցող դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին, որտեղից  նույն ուղղությամբ, թիվ 5-9 սահմանակետերով անցնելով 1994մ, հասնում է 2032.5մ նիշ ունեցող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արեւելք, թիվ 11-13 սահմանակետերով անցնում 1178մ, հատում դաշտային ճանապարհը, հասնում է  Ջրառատ, Արեւշատ եւ Գեղանիստ համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե»  սահմանագծի  ընդհանուր  երկարությունը  4593  մ  է:

ՋՐԱՌԱՏ - ՓԱՆԻԿ  ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե» - «Զ»

Ջրառատ, Փանիկ եւ Մուսաելյան համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվելով հարավ - արեւելք, հատելով ջրատար առուն, անցնելով  402մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա վարելահողի եզրով թեքվելով դեպի արեւելք, թիվ 2- 3 սահմանակետերով անցնելով 1044մ, հասնում է վարելահողի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից  սահմանագիծը թեքվում է դեպի հարավ - արեւելք, անցնելով 165մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, որից հետո անցնելով թիվ 6-7 սահմանակետերով 708մ, հատելով դաշտային ճանապարհը,  հասնում է  Ջրառատ, Գեղանիստ եւ Փանիկ համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ»  սահմանագծի  ընդհանուր  երկարությունը  2320  մ  է:

ՋՐԱՌԱՏ - ԲԱՍԵՆ  ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ» - «Ա»

Ճանապարհի եզրին գտնվող Ջրառատ, Բասեն գյուղական համայնքների եւ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվելով դեպի հարավ-արեւմուտք, դաշտային ճանապարհով անցնելով թիվ 1-6 սահմանակետերով 674մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, այնուհետեւ թեքվելով դեպի արեւմուտք, անցնելով թիվ 8-9 սահմանակետերով 1445մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արեւմուտք եւ անցնելով 602 մ հասնում է թիվ 11 սահմանակետին:  Թիվ 11 ասհմանակետից սահմանագիծը թեքվելով դեպի հարավ - արեւմուտք, անցնելով թիվ 12-13 սահմանակետերով 2240մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, այնուհետեւ թեքվելով դեպի հյուսիս - արեւմուտք, անցնելով 453մ, հասնում է թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը  թեքվելով դեպի արեւմուտք, անցնելով 269մ, հասնում է թիվ 16 սահմանակետին, ապա թեքվելով հարավ-արեւմուտք, անցնելով 376մ, հասնում է թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվելով հարավ-արեւմուտք, անցնելով թիվ 18-19 սահմանակետերով 1861մ, հատելով Մուսայելյան-Ջրառատ միջհամայնքային ճանապարհը,  հասնում է ճանապարհի եզրին գտնվող  թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվելով դեպի հարավ, անցնելով 229մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվելով դեպի հարավ-արեւմուտք, անցնելով թիվ 22-25 սահմանակետերով 2512մ, հատելով գետը, դաշտային ճանապարհը,  հասնում է թիվ 26 սահմանակետին, այնուհետեւ թեքվելով արեւմուտք, անցնելով 700մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը թեքվելով դեպի հարավ, դաշտային ճանապարհով անցնելով 615մ, հասնում է  Ջրառատ, Փանիկ եւ Բասեն համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Ա»  սահմանագծի  ընդհանուր  երկարությունը  11975 մ  է: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով`

Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողատարածքներում տեղական ինքնակառավարման տարածման եւ իրականացման  իրավական անհրաժեշտությունը հստակ սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 7-րդ գլխի 104 հոդվածի 2-րդ պարբերությունը սահմանում է` «Մարզերը կազմված են գյուղական եւ քաղաքային համայնքներից», ինչը ուղղակի նշանակում է, որ մարզերի վարչական տարածքը պետք է համապատասխանի նրանցում ընդգրկված համայնքների վարչական տարածքների հանրագումարին: Սահմանադրական այս դրույթը ավելի հստակ է ամրագրվել ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում` «Տեղական ինքնակառավարումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում»: Փաստացի ՀՀ օրենսդրությունը պարտադրում է տեղական ինքնակառավարման տարածումը եւ իրականացնում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

Նախագիծը քննարկվել եւ հավանության է արժանացել ՀՀ վարչապետի 07.02.05թ. N67-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ մարզերի եւ համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի նիստում: