Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-487-15.01.2009-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ԶՈՎՈՒՆԻ)

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության  վարչատարածքային բաժանման  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (7 նոյեմբերի 1995 թվականի, ՀՕ-18) լրացնել նոր  «6.70.»  հոդվածով հետեւյալ բովանդակությամբ՝

«ՀՈԴՎԱԾ 6.70. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զովունիի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը:

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զովունիի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 76-ում:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն  ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՎԵԼՎԱԾ N 76
«ՀԱՅԱՍՏՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎՈՒՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Զովունիի գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավ-արեւմտյան մասում:

Հեռավորությունը մարզկենտրոն ք.Հրազդանից 60 կմ է:

Համայնքը հյուսիս-արեւմուտքից եւ հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Եղվարդ քաղաքային համայնքին, արեւելքից «Բ»-«Գ» հատվածով` Մրգաշեն գյուղական համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Քանաքեռավան գյուղական համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Երեւան քաղաքին, արեւմուտքից «Ե»-«Ա» հատվածով` Քասախի գյուղական համայնքին:

ԶՈՎՈՒՆԻ-ԵՂՎԱՐԴԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա» - «Բ»

Ջրանցքի եզրին գտնվող Զովունի, Քասախ գյուղական եւ Եղվարդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ջրանցքի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, ապա հյուսիս-արեւելք, ջրանցքով, հոսանքին հակառակ, թիվ    1-20 սահմանակետերով անցնում է 2253մ, հասնում է թիվ 21 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արեւելք, ապա հյուսիս-արեւելք, թիվ 22-31 սահմանակետերով անցնում 1496մ, հասնում է երկու ձորերի հատման տեղում գտնվող Եղվարդ քաղաքային, Մրգաշեն եւ Զովունի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ հանգուցային սահմանակետին:

«Ա-«Բ սահմանագծի ընդհանուր երկարությունը 3749մ է :

ԶՈՎՈՒՆԻ - ՄՐԳԱՇԵՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ» - «Գ»

Երկու ձորերի հատման տեղում գտնվող Մրգաշեն, Զովունի գյուղական եւ  Եղվարդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ձորի եզրին, սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արեւելք եւ հարավ, թիվ 1-29 սահմանակետերով անցնում 3115մ, հասնում է երկու ձորերի հատման տեղում գտնվող Մրգաշեն, Զովունի եւ Քանաքեռավան գյուղական  համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ» - «Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը` 311 մ է:

ԶՈՎՈՒՆԻ - ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ» - «Դ»

Երկու ձորերի հատման տեղում գտնվող` Զովունի, Քանաքեռավան եւ Մրգաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման  «Գ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ձորակում, սահմանագիծը ձորակով իջնում է դեպի հարավ-արեւելք` անցնելով թիվ 1-29 սահմանակետերով 3805մ,  հասնում է Քանաքեռավան, Զովունի գյուղական համայնքների եւ Երեւան քաղաքի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ» - «Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը` 3805մ է:

ԶՈՎՈՒՆԻ - ԵՐԵՎԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ» - «Ե»

«Դ»-«Ե» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի եւ Երեւան քաղաքի սահմանի հետ:

ԶՈՎՈՒՆԻ  - ՔԱՍԱԽԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե» - «Ա»

Զովունի, Քասախ գյուղական եւ Եղվարդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ջրանցքի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի արեւելք, ապա հարավ-արեւելք, ոռոգման խողովակաշարին զուգահեռ, թիվ 1-21 սահմանակետերով անցնում 2276մ, հասնում է ՕԿՋ-ի ցանկապատի եզրին գտնվող թիվ 22 սահմանակետին, որտեղից նույն ուղղությամբ, թիվ 23-24 սահմանակետերով ՕԿՋ-ի ցանկապատով անցնում է 226մ, հասնում է թիվ 25 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, ասֆ?ալտապատ ճանապարհով, թիվ 26-27 սահմանակետերով անցնում 550մ, հասնում է թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, ձորակով, թիվ 29-38 սահմանակետերով անցնում 1040մ, հասնում Քասախ, Զովունի գյուղական համայնքների եւ Երեւան քաղաքի  տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե» - «Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը` 4092մ է:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով`

Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողատարածքներում տեղական ինքնակառավարման տարածման եւ իրականացման  իրավական անհրաժեշտությունը հստակ սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 7-րդ գլխի 104 հոդվածի 2-րդ պարբերությունը սահմանում է` «Մարզերը կազմված են գյուղական եւ քաղաքային համայնքներից», ինչը ուղղակի նշանակում է, որ մարզերի վարչական տարածքը պետք է համապատասխանի նրանցում ընդգրկված համայնքների վարչական տարածքների հանրագումարին: Սահմանադրական այս դրույթը ավելի հստակ է ամրագրվել ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում` «Տեղական ինքնակառավարումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում»: Փաստացի ՀՀ օրենսդրությունը պարտադրում է տեղական ինքնակառավարման տարածումը եւ իրականացնում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելը հնարավորություն կտա ոչ միայն արդյունավետ կազմակերպել առկա հողային ֆոնդի կառավարումը, այլ նաեւ զգալիորեն ավելացնել տեղական բյուջեի եկամուտները հողերի վարձավճարի, հողի հարկի եւ գույքահարկի, ինչպես նաեւ հողերի օտարումներից գոյացած միջոցների հաշվին:

Աշխատանքները  իրականացվել են ՀՀ կառավարության 27.10.05թ. N1873 որոշմամբ հաստատված ՀՀ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարբեր կատեգորիաների հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելու ծրագրի հայեցակարգին համապատասխան` համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը   բաշխվել են  դրանց սահմանակից համայնքների միջեւ, քաղաքային համայնքների վարչական սահմաններում հողեր չեն ընդգրկվել

Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաշխման տարբերակների մշակումը  իրականացվել է համայնքների տվյալների եւ բազմաթիվ գործոնների համադրմամբ, հաշվի առնելով`

Հողերի բաշխումն իրականացներիս, ելնելով նրանից, որ դրանք հիմնականում գյուղատնտեսական նշանակություն ունեն, խոշոր քաղաքային համայնքները փաստացի լրացուցիչ հողային ռեսուրսներ չեն չտրամադրվել, բացառությամբ այն դեպքերի, եթե առկա են բնակավայրերի նշանակության հողեր:  Քաղաքային համայնքներին  սահմանակից համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը  բաժանվել  են գյուղական համայնքների միջեւ:

Նախագիծը քննարկվել եւ հավանության է արժանացել ինչպես  մարզպետի կողմից, այնպես էլ ՀՀ վարչապետի 07.02.05թ. N67-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ մարզերի եւ համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի նիստում: