Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1272-02.10.2003-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (29 մայիսի 2002 թվականի, ՀՕ-359-Ն) 13-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«Այն անձանց մոտ, որոնք չեն հանդիսանում բանկ, վարկային կազմակերպություն կամ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորող այլ անձ եւ որոնց հաշվեկշիռները Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով վարկային կազմակերպությունը միավորում է իր հաշվեկշռում, Կենտրոնական բանկը ստուգումներ է իրականացնում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51 գլխով սահմանված կարգով:»: