Armenian ARMSCII Armenian
Կ-3625-14.10.2013-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) 123.5-րդ հոդվածի՝

1. 9-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

«9. Հայաստանի Հանրապետության տարածքում առանց սահմանված տեղում փակցված ինքնակպչուն ներդիրի թեթեւ մարդատար ավտոմոբիլներով տաքսամոտորային ուղեւորափոխադրումներ իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

2. լրացնել նոր 14-րդ, 15-րդ եւ 16-րդ մասերով՝

«14.Կեղծված, չգործող կամ այլ տրանսպորտային միջոցի համար տրված ինքնակպչուն ներդիրով Հայաստանի Հանրապետության տարածքում թեթեւ մարդատար ավտոմոբիլներով տաքսամոտորային ուղեւորափոխադրումներ իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

15. Տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի կողմից ինքնակպչուն ներդիրն այլ անձի հանձնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

16. Թեթեւ մարդատար-տաքսի ավտոմոբիլը համարվում է առանց ինքնակպչուն ներդիրի, եթե ինքնակպչուն ներդիրը (ինքնակպչուն ներդիրի երկու մասերից թեկուզ մեկը) ամրացված չէ դրա համար նախատեսված տեղում եւ ընթեռնելի չէ ինչպես շարժման ընթացքում, այնպես էլ կանգնած ժամանակ:»:

Հոդված 2. Օրենսգրքի 137.2-րդ հոդվածի՝

1. 1-ին պարբերության 8-րդ ենթակետում «քսանապատիկի» բառը փոխարինել «հիսնապատիկի» բառով:

2. 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Առանց սակաչափիչի (տաքսամետրի) կամ անսարք սակաչափիչով մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:»:

3. 2-րդ պարբերությունից հետո լրացնել նոր 3-րդ, 4-րդ եւ 5-րդ պարբերություններով.

«Առանց տարբերանշանների, զբաղված լինելը (չլինելը) արտահայտող լուսացուցիչի, գնացուցակի, զբաղեցված մարդատար-տաքսի ավտոմոբիլներով չմիացված լուսացուցիչով մարդատար տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Հերթական ստուգաչափման ենթարկելուց հետո մեկամսյա ժամկետում սակաչափիչի (տաքսամետր) վերաբերյալ սակաչափիչի ստուգաչափման մասին իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանքի (եզրակացության) պատճենը եւ դեղին հիմնա•ույնի համարանիշը լիցենզիայի ներդիրի վերաձեւակերպման համար լիազոր մարմին չներկայացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Առանց ինքնակպչուն ներդիրի մեջ համապատասխան նշում կատարված սակաչափիչով (տաքսամետր) մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրում իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով»:

Հոդված 3. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասում, 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերում «ութերրորդ եւ իններորդ մասերով» բառերը փոխարինել «ութերորդ, իններորդ, տասնչորսերրորդ, տասնհինգերրորդ եւ տասնվեցերրորդ մասերով» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 244.13-րդ հոդվածում «123.5 հոդվածի ութերորդ եւ իններորդ մասերով» բառերը փոխարինել «123.5 հոդվածի ութերորդ, իններորդ, տանչորսերրորդ, տասնհինգերրորդ եւ տասնվեցերրորդ մասերով » բառերով:

Հոդված 5. Մինչեւ օրենսդրությամբ սահմանված կարգով առանց դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշները ինքակպչուն ներդիրով փոխարինելը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված պատասխանատվությունն առաջանում է ռանց դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշների թեթեւ մարդատար ավտոմոբիլներով տաքսամոտորային ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: