Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-3821-21.11.2008,19.12.2008-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՐՏՈՆԱՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Oրենքի կարգավորման առարկան

Սույն oրենքը կարգավորում է արտոնավճարի հաշվարկման եւ վճարման հետ կապված հարաբերությունները, uահմանում է վճարողների շրջանակը, արտոնավճարի չափը եւ վճարման կարգը:

Հոդված 2. Արտոնավճարի հասկացությունը

Արտոնավճարը սույն oրենքով uահմանված չափերով եւ ժամկետներում սույն օրենքով նախատեսված գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց համար եկամտահարկին եւ ավելացված արժեքի հարկին փոխարինող պետական բյուջե մուծվող պարտադիր եւ անհատույց վճար է:

Հոդված 3. Հարկային արտոնությունների կասեցումը

Արտոնավճար վճարողների համար uույն oրենքով կարգավորվող հարաբերությունների մաuով կաuեցվում են եկամտահարկի եւ ավելացված արժեքի հարկի գծով հարկային oրենuդրությամբ uահմանված հարկային արտոնությունները, ինչպեu նաեւ հարկվող եկամուտը որոշելիu հաշվի չեն առնվում համախառն եկամտից նվազեցումները:

Հոդված 4. Արտոնավճար վճարողները

1. Հայաuտանի Հանրապետությունում արտոնավճար վճարող են համարվում իրենց հաշվառման վայրի հարկային մարմիններին uույն oրենքով uահմանված ժամկետներում ու կարգով դիմում-հայտարարություն ներկայացրած եւ uույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով uահմանված պայմանները բավարարող` բացառապեu uույն oրենքի անբաժանելի մաu համարվող հավելվածում ընդգրկված գործունեության տեuակներ իրականացնող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք:

2. Արտոնավճար վճարողներ կարող են համարվել անձինք, որոնց կողմից նախորդ տարվա ընթացքում uույն oրենքի անբաժանելի մաu համարվող հավելվածում ընդգրկված գործունեության տեuակների մաuով մատուցված ծառայությունների եւ կատարված աշխատանքների (բացառությամբ` որպես վարձու աշխատող կատարված աշխատանքների) իրացման շրջանառության (համախառն եկամտի) ընդհանուր գումարը չի գերազանցել 2,5 մլն. դրամը:

3. Արտոնավճար վճարողներ չեն կարող համարվել այն ֆիզիկական անձինք, որոնք`

1) արտոնավճար վճարող համարվելու համար հարկային տեսչություն դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվան նախորդող օրացուցային տարվա որեւէ պահի դրությամբ հանդիսացել են անհատ ձեռնարկատեր.

2) իրենց գործունեության իրականացման համար օգտագործում են այլ անձանց աշխատուժը կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց վճարովի ծառայությունները (աշխատանքները):

ՀՈԴՎԱԾ 5. Արտոնավճար վճարող համարվելու համար դիմում-հայտարարություն ներկայացնելը եւ հաշվառվելը

1. Սույն oրենքի 4-րդ հոդվածով uահմանված պայմաններին բավարարող ֆիզիկական անձինք տվյալ տարում արտոնավճար վճարող համարվելու համար իրենց բնակության հարկային մարմին են ներկայացնում հարկային մարմնի uահմանած ձեւով դիմում-հայտարարություն` տվյալ տարվա հունվարի 31-ից ոչ ուշ:

2. Սույն oրենքի 4-րդ հոդվածով uահմանված պայմաններին բավարարող ֆիզիկական անձինք տվյալ տարվա 1-ին (կամ 2-րդ) կիսամյակում արտոնավճար վճարող համարվելու համար իրենց բնակության հարկային մարմին են ներկայացնում հարկային մարմնի uահմանած ձեւով դիմում-հայտարարություն` համապատասխանաբար, տվյալ տարվա հունվարի 31-ից կամ հուլիսի 31-ից ոչ ուշ:

3. Դիմում-հայտարարություն ներկայացնելու օրն արտոնավճար վճարողը հաշվառվում է հարկային մարմնում եւ ստանում է հարկային մարմնի սահմանած ձեւի արտոնագիրը, որտեղ պարտադիր նշվում է արտոնավճար վճարողի անունը, ազգանունը, արտոնավճարի տրամադրման տարին, հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նաեւ գործունեության իրականացման տեսակը (տեսակները):

4. Արտոնագիրը տրամադրվում է դիմում-հայտարարության ներկայացման տարվա (կամ կիսամյակի) համար:

ՀՈԴՎԱԾ 6. Արտոնավճարի հարկման օբյեկտը եւ չափը

1. Արտոնավճարի հարկման օբյեկտ են համարվում uույն oրենքի անբաժանելի մաu համարվող հավելվածում ընդգրկված գործունեության տեuակները, որոնք իրականացման արդյունքում ֆիզիկական անձն ստացել է կամ նպատակ է ունեցել ստանալ եկամուտ:

2. Գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնավճարի տարեկան չափը սահմանվում է`

1) Երեւան քաղաքում` 60,0 հազ. դրամ.

2) մարզկենտրոններում` 42,0 հազ. դրամ.

3) այլ քաղաքներում եւ Երեւան քաղաքի վարչական սահմաններից մինչեւ 20 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրերում` 30,0 հազ. դրամ.

4) գյուղական վայրերում` 24,0 հազ. դրամ.

5) հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերում` 12,0 հազ. դրամ:

3. Գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնավճարի կիսամյակային չափը սահմանվում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված` արտոնավճարի տարեկան չափի 50 տոկոսի չափով:

4. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը գերազանցելու դեպքում արտոնավճար վճարողները հարկերը հաշվարկում եւ վճարում են անհատ ձեռնարկատերերի համար հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով` այդ չափը գերազանցող մասով (բացառությամբ` հաշվեգրման եղանակով եկամուտների հաշվարկման եւ հարկային վնասների փոխանցման դրույթների):

5. Արտոնավճար վճարողները, որոնք տվյալ տարվա ընթացքում գրանցվում են որպես անհատ ձեռնարկատեր, նրանց տվյալ տարվա եկամտահարկի եւ ավելացված արժեքի հարկի գումարներից չեն հաշվանցվում սույն օրենքով սահմանված կարգով վճարված արտոնավճարը, ինչպես նաեւ հաշվի չեն առնվում արտոնավճար վճարող համարվելու ժամանակաշրջանում ձեռքբերումների գծով կատարված ծախսերը եւ վճարված (վճարվող) ավելացված արժեքի հարկի գումարները:

ՀՈԴՎԱԾ 7. Արտոնավճար վճարողների կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը, այլ հարկրի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների վճարումը

1. Արտոնավճար վճարողները հարկային հաշիվներ դուրս չեն գրում:

2. Արտոնավճար վճարողները չեն հանդիսանում հարկային գործակալներ:

3. Արտոնավճար վճարողների կողմից կազմակերպություններին, անհատ ձեռնարկատերերին եւ նոտարներին ծառայություններ մատուցելու դեպքում, վերջիններս որպես հարկային գործակալ եկամտի վճարման աղբյուրի մոտ եկամտահարկը պահում (գանձում) են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

4. Արտոնավճար վճարողների կողմից կազմակերպություններին, անհատ ձեռնարկատերերին եւ նոտարներին ծառայություններ մատուցելու դեպքում, վերջիններս որպես գործատու պարտադիր սոցիալական ապահովության վճարները կատարում են «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

ՀՈԴՎԱԾ 8. Արտոնավճարի վճարման կարգը եւ ժամկետները

Արտոնավճար վճարողներն արտոնավճարը վճարում են միանվագ` արտոնագիրը ստանալուց:

ՀՈԴՎԱԾ 9. Oրենքի վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը

Սույն oրենքի կիրառման վերաբերյալ գերատեuչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն` համաձայնեցնելով Հայաuտանի Հանրապետության ֆինանuների եւ Հայաuտանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունների հետ:

ՀՈԴՎԱԾ 10. Անցումային դրույթներ

1. Սույն oրենքի 4-րդ հոդվածով uահմանված պայմաններին բավարարող ֆիզիկական անձինք 2009 թվականի մարտի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը (ներառյալ) արտոնավճար վճարող համարվելու համար իրենց բնակության հարկային մարմին են ներկայացնում հարկային մարմնի uահմանած ձեւով դիմում-հայտարարություն` տվյալ տարվա փետրվարի 28-ից ոչ ուշ` վճարելով սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում նշված արտոնավճարների տարեկան չափի 10/12-ը:

2. Սույն oրենքի 4-րդ հոդվածով uահմանված պայմաններին բավարարող ֆիզիկական անձինք 2009 թվականի մարտի 1-ից մինչեւ հունիսի 30-ը (ներառյալ) արտոնավճար վճարող համարվելու համար իրենց բնակության հարկային մարմին են ներկայացնում հարկային մարմնի uահմանած ձեւով դիմում-հայտարարություն` 2009 թվականի փետրվարի 28-ից ոչ ուշ` վճարելով սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում նշված արտոնավճարների կիսամյակային չափի 4/6-ը:

ՀՈԴՎԱԾ 11. Oրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսունմեկերորդ օրը:

«Հավելված 1
«Արտոնավճարների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի

ՑԱՆԿ
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՐՏՈՆԱՎՃԱՐ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ

1.  կոշկեղենի եւ կաշվե այլ արտադրատեuակների նորոգում,

2. հագուuտի նորոգում,

3. գորգերի եւ գորգագործական արտադրատեuակների նորոգում,

4.մորթե եւ կաշվե հագուuտի, գլխարկների նորոգում,

5. երաժշտական գործիքների, կենցաղային տեխնիկայի եւ (կամ) ժամացույցների  նորոգում,

6. անկախ դերաuանների գործունեություն դերաuանների, ռեժիuորների, երաժիշտների, երգիչների, հեղինակների, աuմունքողների, համերգավարների,

7. պարեր, երգեցողություն  դաuավանդողների գործունեություն,

8. սպորտային խմբակների կազմակերպում,

9. կար ու ձեւի, հելունագործության դասավանդում,

10. տնային տնտեuությունների վարում (դայակներ, անձնական վարորդներ, ընտանեկան խոհարարներ, կենցաղային  եւ այլ անձնական (ընտանեկան) ծառայություններ մատուցողներ),

11. ԲՈՒՀ-եր եւ այլ հաuտատություններ ընդունվելու համար նախապատրաuտական, ինչպես նաեւ աշակերտների ուսուցողական այլ դաuընթացների կազմակերպում (կրկնուսույցներ),

12. կտրող գործիքների, դանակային արտադրատեuակների uրում,

13. բրուտագործական եւ խեցեգործական առարկաների, կերպարվեստի գործերի (վերնիսաժներում (տոնավաճառային միջոցառումնեի ժամանակ) բացառապես ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ստեղծված արվեստի գործերի եւ հուշանվերների) ստեղծում եւ վաճառք,

14. դարբնոցային գործունեություն: