Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-4001-03.12.2008-ԳԲ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի   Հանրապետության   օրենսգրքի    (6 դեկտեմբերի  1985 թվական, այսուհետ` օրենսգիրք)` 65-րդ  հոդվածի վերնագրում եւ դիսպոզիցիայում «խախտելը» բառերից հետո լրացնել «, ապօրինի ձեռք բերված անտառանյութը տեղափոխելը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 72-րդ  հոդվածում`

1. 1-ին մասի սանկցիայում «քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով» բառերը փոխարինել «քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով» բառերով,

2. 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:»:

ՀՈԴՎԱԾ 3 Օրենսգիրքը  լրացնել 81.1.  81.2. եւ  84.1  հոդվածներով`  հետեւյալ բովանդակությամբ.

«ՀՈԴՎԱԾ 81.1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ (ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ, ՔԱՆԴՎՈՂ) ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՓՈՇՈՒ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԸ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼԸ

Հայաստանի Հանրապետության տարածքում  կառուցվող (վերակառուցվող, քանդվող) օբյեկտների  շինարարության ընթացքում մթնոլորտային օդի պահպանման պահանջները չկատարելը` փոշու արտանետումների կանխարգելման համար շինարարական հրապարակները չպարսպապատելը կամ շինությունները շինարարությանը համապատասխան բարձրությամբ անթափանց թաղանթով չծածկելը կամ օդի դրական ջերմաստիճանի դեպքում շինարարական  հրապարակը օրվա ընթացքում պարբերաբար չջրելը (խոնավ չպահելը) կամ հղկման աշխատանքներ իրականացնելիս փոշու արտանետումները բացառող սարքեր, տեխնոլոգիաներ չօգտագործելը կամ սորուն նյութերը փակ տարածքներում չպահեստավորելը եւ անթափանց թաղանթով չծածկելը կամ շինարարական հրապարակից դուրս եկող ավտոմեքենաների անվադողերը չլվանալը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

Նույն խախտումները, որոնք կատարվել են կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված  նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

ՀՈԴՎԱԾ 81.2. ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԱՂԲԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼԸ

Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային միջոցներով ավազի կամ ցեմենտի կամ գաջի կամ սորուն նյութերի եւ շինարարական աղբի տեղափոխումն առանց փոշու համար անթափանց ծածկոցների կամ համայնքի ղեկավրի կողմից սահմանված երթուղով շինարարական աղբը չտեղափոխելը կամ սահմանված  կարգով հատկացված վայրում չտեղադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի  հարյուրհիսնապատիկի չափով:

Նույն խախտումները, որոնք կատարվել են կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի  հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված  նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

ՀՈԴՎԱԾ 84.1. ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ  ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՉԱՓՈՒՄՆԵՐ ՉԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ ԿԱՄ ՉԱՓՄԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՉՊԱՀՊԱՆԵԼԸ

Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներ կատարելու լիցենզա ունեցող կազմակերպությունների կողմից  առանց չափումներ իրականացնելու ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների նորմատիվների համապատասխանության կտրոն տրամադրելը կամ չափման  կարգի պահանջներն ու պայմանները չպահպանելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 87-րդ հոդվածի`

1.  վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼԸ »

2. դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումները վերացնելու մասին բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ  պետական վերահսկողություն իրականացնող  անձանց հանձնարարականները  չկատարելը` »:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգիրքը  լրացնել 169.19. հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ.

«ՀՈԴՎԱԾ 169.19. «ԱՆՇԱՐԺ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՄԹՆՈԼՈՐՏ ԱՐՏԱՆԵՏՎԱԾ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ», «ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՏԱՐԵԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ - ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ  ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

«Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մասին», կամ «Թափոնների առաջացման, օգտագործման եւ  հեռացման մասին», կամ «Ջրօգտագործման մասին» տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները հաշվետու իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից  սահմանված ժամկետներում եւ կարգով բնապահպանական մարմնին չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով:»:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի  242-րդ  հոդվածում «801 -87-րդ» թվերը փոխարինել «80.1, 81, 81.1,81.2, 82-87» թվերով, իսկ  «16915 » թիվը  փոխարինել «169.4. եւ 169.19.» թվերով:

ՀՈԴՎԱԾ 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: