Armenian ARMSCII Armenian
Պ-398-02.12.2008-ԱՄ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի փետրվարի 3-ի ՀՕ-103 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

մարդու իմունային անբավարարության վիրուս (այսուհետ՝ ՄԻԱՎ)` վիրուս, որն ախտահարում է մարդու իմունային համակարգը եւ հանգեցնում իմունային անբավարարության համախտանիշի առաջացմանն ու զարգացմանը.

ՄԻԱՎ-ի վարակ` երկարատեւ ընթացքով քրոնիկ վարակիչ հիվանդություն, որի հարուցիչը ՄԻԱՎ-ն է.

ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (այսուհետ` ՁԻԱՀ)` հիվանդություն, որը զարգանում է ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մեջ, համարվում է ՄԻԱՎ-ի վարակի վերջին փուլը, բնորոշվում է իմունային համակարգի գործունեության խաթարմամբ, որի հետեւանքով օրգանիզմը դառնում է անպաշտպան զանազան վարակիչ եւ ուռուցքային հիվանդությունների նկատմամբ.

ՄԻԱՎ-ով վարակված անձ` մարդ, որի օրգանիզմում հայտնաբերվել են մարդու իմունային անբավարարության վիրուսը կամ վիրուսի նկատմամբ առաջացած հակամարմինները: ՄԻԱՎ-ով վարակված անձը, չունենալով համախտանիշի արտաքին նշաններ, համարվում է վարակի աղբյուր.

ՁԻԱՀ-ով հիվանդ` մարդ, որն ունի մարդու իմունային անբավարարության վիրուսով պայմանավորված իմունային համակարգի խոր ախտահարում եւ դրա հետեւանքով առաջացած ախտաբանական դրսեւորումներ:»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 2. ՁԻԱՀ-ի կանխարգելման ծառայությունը

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումն իրականացնում են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները` օրենքով սահմանված կարգով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում, ինչպես նաեւ առողջապահական, կրթական եւ այլ  կազմակերպություններ (անկախ կազմակերպական-իրավական ձեւից) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասությունների  սահմաններում:

Հայաստանի Հանրապետության բնակչության ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ մոնիթորինգի նպատակով Հայաստանի Հան՟րապետությունում գործում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը (այսուհետ՝ ՁԻԱՀ-ի ԿՀԿ):

ՄԻԱՎ-ի վարակի կանխարգելման միջոցառումների անցկացման եւ հատկացված միջոցների արդյունավետ oգտագործման համար լիազորված պետական մարմինը մշակում է պետական նպատակային ծրագիր, որը հաuտատում է  կառավարությունը:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործին կարող են մասնակցել ֆիզիկական եւ իրավաբանական անձինք (այդ թվում` օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, օտարերկրյա եւ միջազգային կազմակերպությունները), բարեգործները (ֆիզիկական  եւ  իրավաբանական անձինք, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, օտարերկրյա եւ միջազգային բարեգործական կազմակերպությունները):»:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում`

ա) «ե» կետը լրացնել «, այդ թվում` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանը վերաբերող թեմատիկ հարցերը կրթական ծրագրերում ընդգրկելու միջոցով» բառերով.

բ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «թ» եւ «ժ» կետերով.

«թ) մշակում եւ իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ ձեռնարկվող միջգերատեսչական միջոցառումները`  ՄԻԱՎ-ի վարակի կանխարգելման վերաբերյալ պետական նպատակային ծրագրի շրջանակներում.

ժ) ապահովում է ՄԻԱՎ-ի վարակի հայտնաբերման նպատակով կատարվող բժշկական հետազոտությունների մատչելիությունը, այդ թվում` ՄԻԱՎ-ի վերաբերյալ

անանուն հետազոտությունը, որը զուգորդվում է նախաթեսթային եւ հետթեսթային խորհրդատվության տրամադրման հետ: Նախաթեսթային եւ հետթեսթային խորհրդատվության տրամադրման կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:»:

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, ՄԻԱՎ-ով վարակված անձանց բուժման եւ սոցիալական պաշտպանվածության ֆինանսավորումը իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին` պետական նպատակային ծրագրերի շրջանակներում, ինչպես նաեւ  օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:»:

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 8. ՄԻԱՎ-ով վարակված օտարերկրյա քաղաքացիների եւ  քաղացիություն չունեցող անձանց բուժումը

Հայաuտանի Հանրապետության տարածքում գտնվող oտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց oրգանիզմում ՄԻԱՎ-ի հայտնաբերման դեպքում նրանց բուժումը կազմակերպվում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով:

ՄԻԱՎ-ով վարակված օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձինք բուժման նպատակով մուտք են գործում Հայաստանի Հանրապետություն՝ համաձայն օրենքով սահմանված կարգի։»:

Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ եւ  6-րդ մասերով.

«ՄԻԱՎ-ի վերաբերյալ լաբորատոր հետազոտությունը զուգորդվում է նախաթեսթային եւ հետթեսթային խորհրդատվությամբ:

Մինչեւ 14 տարեկան երեխաների հետազոտությունը կատարվում է օրենքով սահմանված կարգով նրանց օրինական ներկայացուցիչների դիմումով կամ համաձայնությամբ, իսկ 14-18 տարեկան երեխաներինը` նրանց դիմումով կամ համաձայնությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:»:

Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 11. ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության ենթակա խմբերը

Պարտադիր բժշկական խորհրդատվության եւ հետազոտության ենթակա են՝

ա) արյան, կենսաբանական հեղուկների, հյուսվածքների եւ օրգանների դոնորները.

բ) ՄԻԱՎ-ի վարակ ունեցող մայրերից ծնված երեխաները:

Բուժաշխատողների կողմից ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվություն եւ հե՟տա՟՟զոտություն տրամադրվում է՝

ա) հղի կանանց.

բ) սեռավարակակիրներին.

գ)  թմրամոլներին.

դ) ազատազրկման վայրերում գտնվողներին:

Բնակչության բոլոր խմբերն իրավունք ունեն ստանալու ՄԻԱՎ-ի վերաբերյալ կամավոր խորհրդատվություն եւ հետազոտություն:

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը սահմանում է սույն հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված խորհրդատվության եւ հետազոտության կարգերը:»:

Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Առողջապահական կազմակերպությունները պարտավոր են ապահովել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնող, ՄԻԱՎ-ով վարակված անձանց, ինչպես նաեւ բուժաշխատողների պարտականությունների կատարման համար անվտանգության անհրաժեշտ միջոցները եւ պայմանները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 10. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում «մինչեւ 16 տարեկան» բառերը փոխարինել «մինչեւ 18 տարեկան» բառերով:

Հոդված 11. Օրենքի 16-րդ հոդվածում «պահպանել» բառը փոխարինել «իրականացնել» բառով:

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ oրը։