Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3911-29.11.2008-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված  1. «Շահութահարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (30 uեպտեմբերի 1997 թվականի, ՀO-155) 36.1 հոդվածից հետո լրացնել 36.2. հոդված հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 36.2.  ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՒՄԸ

Համահայկական բանկն ազատվում է շահութահարկի վճարումից:

Հոդված 2. Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն`

«Ոչ ռեզիդենտի` Հայահայկական բանկից ստացված շահաբաժինները հարկվում են զրո տոկոս դրույթաչափով` անկախ սույն կետի երկրորդ մասի «ա)-ից «ե) ենթակետերով սահմանված պայմանների առկայության:»

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Համահայկական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը եւ դրա ընդունմամբ պայմանավորված «Շահութահարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտահարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների օրենքների ընդունման

«Համահայկական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը եւ դրա ընդունմամբ պայմանավորված «Շահութահարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտահարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման նպատակը Համահայկական բանկի, ինչպես նաեւ այդ բանկի գործունեության համար իրավական հիմքերի ստեղծումն է: