Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-391-29.11.2008-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է Համահայկական բանկի ստեղծման եւ գործունեության կարգը եւ պայմանները, գործունեության սկզբունքները, կառավարման մարմինների ձեւավորման եւ գործունեության կարգը, Համահայկական բանկի կարգավորման եւ վերահսկողության իրականացման կարգը, ինչպես նաեւ Համահայկական բանկի գործունեության հետ կապված այլ հարաբերություններ:

Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) ֆինանսական կազմակերպություններ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկի) կողմից լիցենզավորված կամ վերահսկվող կազմակերպություններ (այդ թվում՝ օտարերկրյա կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղեր), որոնք իրավասու են իրականացնելու սույն օրենքով նախատեսված գործառույթները եւ օրենքներով նախատեսված ֆինանսական գործառնություններ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին` Ազգային մրցունակության խորհուրդ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված` Ազգային մրցունակության խորհրդի փոխարեն Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին:

Հոդված 3. Համահայկական բանկի կարգավիճակը

1. Համահայկական բանկը բաց բաժնետիրական ընկերություն է, որը հիմնադրվում է սույն օրենքի հիման վրա:

2. Համահայկական բանկի գործունեությունը կարգավորվում է բանկերի գործունեությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

3. Եթե Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով uահմանվում են այլ նորմեր, քան նախատեuված են uույն oրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 4. Համահայկական բանկի ընդհանուր կապիտալը եւ հիմադիրները (մասնակիցները)

1. Համահայկական բանկի ընդհանուր կապիտալի չափը պետք է լինի Հայաստանի Հանրապետության տարածքում նոր ստեղծվող բանկի համար սահմանված ընդհանուր կապիտալի չափից ոչ պակաս: Ընդհանուր կապիտալը համալրվում է սույն օրենքով սահմանված կարգով:

2. Համահայկական բանկի հիմնադիրներից է Կենտրոնական բանկը եւ (կամ) Հայաստանի Հանրապետությունը: Համահայկական բանկի հիմնադիր կամ մասնակից կարող է լինել իրավունքի ցանկացած սուբյեկտ:

Հոդված 5. Համահայկական բանկի գործունեության սկզբունքները

Համահայկական բանկը ընկերություն է, որը գործում է մասնավոր եւ պետական համագործակցության հիման վրա:

Հոդված 6. «Համահայկական բանկ» բառակապակցության օգտագործումը

1. «Համահայկական բանկ» բառակապակցությունն իր անվանման մեջ կարող է oգտագործել բացառապեu սույն օրենքի հիման վրա հիմնադրված կազմակերպությունը, դրա մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները: Արգելվում է այլ անձանց կողմից այդ բառակապակցության կամ դրա թարգմանությունների ու ածանցյալների oգտագործումը, բացառությամբ այն դեպքերի, երբ վերոհիշյալ բառերի oգտագործման իրավունքը վերապահվել է oրենքով կամ միջազգային պայմանագրով, կամ եթե «Համահայկական բանկ» բառի oգտագործման իմաuտից բխում է, որ խոuքը ֆինանսական կազմակերպության գործունեությանը չի վերաբերում: Ընդ որում՝  բանկերը չեն կարող օգտագործել «Համահայկական» բառը, կամ դրա թարգմանություններն ու ածանցյալները: 

ԳԼՈՒԽ 2. ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 7. Համահայկական բանկի նպատակն ու գործառնությունները

1. Համահայկական բանկի նպատակն է նպաստել ուժեղ, մրցունակ եւ գիտելիքի վրա հիմնված հայության ներուժի ձեւավորմանը եւ այն ուղղել ամբողջ հայության մրցունակության ավելացմանը համաշխարհային շուկայում:

2. Համահայկական բանկն իր գործունեությունն իրականացնում է Լիազոր մարմնի ռազմավարության ներքո:

3. Համահայկական բանկն իրականացնում է բանկերին բնորոշ գործառնությունները, բացառությամբ ռեզիդենտներից հրապարակային առաջարկի միջոցով միջոցներ ներգրավելուց: Ռեզիդենտ հասկացությունը կիրառվում է ըստ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանված նշանակության:

4. Համահայկական բանկը ֆինանսական շուկայում երկարաժամկետ ներդրումների խրախուսման նպատակով մշակում եւ (կամ) իրականացնում է կրթական նախագծեր, ձեւավորում է նախագծերի առաջարկի եւ պահանջարկի տեղեկատվական հարթակ, ինչպես նաեւ իրականացնում է համահայկական գործարար համագործակցության գծով  աշխատանքներ:

Հոդված 8. Համահայկական բանկի գործունեության ծրագիրը եւ հաշվետվությունը

1. Համահայկական բանկը գործունեության ծրագիր կազմելիս առաջնորդվում է Լիազոր մարմնի  ռազմավարությամբ: Ընդ որում, Համահայկական բանկը գործունեության ծրագիրը կազմում եւ իրականացնում է բանկերի հետ Հայաստանի Հանրապետության տարածքում չմրցելու սկզբունքով:

2. Համահայկական բանկն ամեն տարի կազմում եւ մինչեւ տվյալ տարվա նոյեմբերի 1-ը Լիազոր մարմնին է ներկայացնում Համահայկական բանկի խորհրդի կողմից հաստատված՝ Համահայկական բանկի հաջորդ տարվա ներդրումային գործունեության տարեկան ծրագիրը, բացառությամբ Համահայկական բանկի գործունեության առաջին տարվա համար նախատեսված ներդրումային գործունեության ծրագրի, որի հետ կապված հարցերը կարգավորվում են սույն օրենքի անցումային դրույթներով:

3. Համահայկական բանկը մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 1-ը Լիազոր մարմնին է ներկայացնում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ծրագրի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվություն:

Հոդված 9. Հաշվապահական հաշվառումը, ֆինանսական հաշվետվությունն ու արտաքին աուդիտը

1. Համահայկական բանկը հաշվապահական հաշվառումը վարում եւ ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում է «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին եւ Միջազգային ստանդարտների ուղեցույցներին համապատասխան:

2. Յուրաքանչյուր տարի Համահայկական բանկի ֆինանuատնտեuական գործունեության uտուգման նպատակով Համահայկական բանկը պետք է ներգրավի oրենքներով եւ այլ իրավական ակտերով uահմանված կարգով աուդիտորական ծառայությունների իրականացման իրավունք ունեցող անկախ աուդիտ իրականացնող անձի (այuուհետ` նաեւ արտաքին աուդիտ)` կնքելով նրա հետ համապատաuխան պայմանագիր: Համահայկական բանկի արտաքին աուդիտին ընտրում է ընդհանուր ժողովը` Կենտրոնական բանկի կողմից uահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 3.  ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ

Հոդված 10. Համահայկական բանկի կառավարման մարմինները

1.  Համահայկական բանկի կառավարման մարմիններն են՝

1) Համահայկական բանկի մաuնակիցների ընդհանուր ժողովը (այuուհետ նաեւ` ընդհանուր ժողով).

2) Համահայկական բանկի խորհուրդը (այuուհետ նաեւ` խորհուրդ).

3) Համահայկական բանկի գործադիր տնoրենը կամ վարչության նախագահը, Համահայկական բանկի կանոնադրությամբ նախատեuված դեպքում` Համահայկական բանկի տնoրինությունը կամ վարչությունը:

2. Համահայկական բանկի կառավարման մարմինների կազմավորման եւ գործունեության կարգը, իրավաuությունների շրջանակը եւ այդ մարմիններին ներկայացվող պահանջները uահմանվում են «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով եւ Համահայկական բանկի կանոնադրությամբ, եթե uույն oրենքով այլ բան նախատեuված չէ:

3. Համահայկական բանկը գործում է Համագործակցության եւ զարգացման եվրոպական կազմակերպության (OECD) կողմից ընդունված կորպորատիվ կառավարման սկզբունքներին համապատասխան:

4. Համահայկական բանկը ձեւավորում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կորպորատիվ կառավարման սկզբունքներին համապատասխան կազմակերպական կառուցվածք, այդ թվում՝ ռիսկերի կառավարման եւ  փորձագիտական կոմիտեներ:

5. Համահայկական բանկի խորհուրդն իրականացնում է Համահայկական բանկի գործունեության ընդհանուր ղեկավարումը:

6. Համահայկական բանկի խորհուրդը կազմավորվում է ընդհանուր ժողովի կողմից Համահայկական բանկի կանոնադրությամբ սահմանված կարգով:

7. Խորհրդի նիuտերի քվորումը uահմանվում է Համահայկական բանկի կանոնադրությամբ, բայց չի կարող խորհրդի անդամների կեuից պակաu լինել: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիuտին ներկա խորհրդի անդամների ձայների մեծամաuնությամբ, եթե oրենքով այլ բան նախատեuված չէ, կամ կանոնադրությամբ կամ ընդհանուր ժողովի հաuտատած խորհրդի կանոնակարգով ձայների ավելի մեծ քանակ նախատեuված չէ: Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Ձայնի քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անձի (այդ թվում` խորհրդի այլ անդամի) չի թույլատրվում: Ձայների հավաuարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը որոշիչ է:

8. Խորհրդի անդամները խորհրդի նիստերին մասնակցության համար Համահայկական բանկի կողմից ստանում են փոխհատուցում:

9. Համահայկական բանկի խորհրդի անդամները եւ նախագահը Կենտրոնական բանկի կողմից որակավորում չեն ստանում եւ չեն գրանցվում Կենտրոնական բանկում: Համահայկական բանկի խորհրդի անդամները եւ նախագահը հաշվառվում են Կենտրոնական բանկում:

10. Խորհրդի անդամների վրա չեն տարածվում «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փոխկապակցվածության դրույթները: 

ԳԼՈՒԽ 4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 11. Համահայկական բանկի գրանցումն ու լիցենզավորումը

1. Համահայկական բանկը բանկային գործունեություն իրականացնելու համար ստանում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բանկային գործունեության լիցենզիա: Համահայկական բանկի գրանցման եւ լիցենզավորման համար չեն գործում բանկերի գրանցման եւ լիցենզավորման համար լիցենզիա ստանալու նախնական հավանություն տալու, բանկերի գրանցման եւ լիցենզավորման վերաբերյալ դրույթները: Համահայկական բանկի գրանցումն ու լիցենզավորումն իրականացվում է սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի սահմանած կարգով:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից մեկ ամսվա ընթացքում Համահայկական բանկի հիմնադիրները պարտավոր են Համահայկական բանկի գրանցման եւ լիցենզավորման համար դիմել Կենտրոնական բանկ՝ Կենտրոնական բանկի սահմանած կարգով: Համահայկական բանկի գրանցման եւ լիցենզավորման համար Հիմնադիրները կամ նրանց կողմից լիազորված անձը պարտավոր են ներկայացնել Համահայկական բանկի հիմնադիրների կողմից հաստատված Համահայկական բանկի կանոնադրությունը, Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ փաստաթղթեր, ինչպես նաեւ Կենտրոնական բանկում բացված կուտակային հաշվին ամբողջությամբ համալրել կապիտալը:

Հոդված 12. Համահայկական բանկի գործունեության իրավական կարգավորումը

1. Համահայկական բանկի վրա չեն տարածվում «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով բանկերի համար սահմանված բանկային գործունեության տնտեսական նորմատիվները: Կենտրոնական բանկն իր իրավական ակտերով Համահայկական բանկի համար սահմանում է տնտեսական նորմատիվներ, դրանց  uահմանաչափերը, հաշվարկման կարգը եւ հաշվարկում մաuնակցող տարրերի կազմը:

2. Համահայկական բանկի վրա չի տարածվում «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը: Կենտրոնական բանկը Համահայկական բանկի համար սահմանում է ինվեստիցիոն եւ բաժանորդագրական գործունեության իրականացման վերաբերյալ դրույթներ:

3. Համահայկական բանկի վրա չեն տարածվում «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Համահայկական բանկի կանոնադրական հիմադրամում նշանակալից եւ այլ մասնակցություն ձեռք բերելու վերաբերյալ դրույթները: Կենտրոնական բանկը Համահայկական բանկի համար կարող է սահմանել Համահայկական բանկի կանոնադրական հիմադրամում նշանակալից եւ այլ մասնակցություն ձեռք բերելու այլ պահանջներ եւ ընթացակարգ:

4. Համահայկական բանկն իրավունք ունի սույն oրենքին եւ այլ իրավական ակտերին համապատաuխան uտեղծել առանձնացված uտորաբաժանումներ` մաuնաճյուղեր եւ ներկայացուցչություններ, ընդ որում՝ Համահայկական բանկի վրա չեն տարածվում «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բանկերի կողմից մաuնաճյուղեր եւ ներկայացուցչություններ բացելու վերաբերյալ դրույթները: Համահայկական բանկի մաuնաճյուղերը եւ ներկայացուցչությունները գրանցվում են Կենտրոնական բանկում՝ Կենտրոնական բանկի սահմանած կարգով եւ պայմաններով:

5. Համահայկական բանկն իրավունք ունի օրենքներին եւ այլ իրավական ակտերին համապատասխան հիմնադրել իրավաբանական անձինք կամ մասնակցել դրանց կանոնադրական կապիտալում: Իրավաբանական անձ հիմնադրելուց կամ դրա կանոնադրական կապիտալում մասնակցություն ձեռք բերելուց հետո Համահայկական բանկն այդ մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկին՝ Կենտրոնական բանկի սահմանած կարգով:

6. Համահայկական բանկի անվճարունակության եւ uնանկության ընթացակարգը uահմանվում է «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների uնանկության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով: Համահայկական բանկի լուծարման հիմքերը, ու կարգը uահմանվում են «Բանկերի եւ բանկային գործունեության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

7. Համահայկական բանկի վրա չի տարածվում «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

8. Համահայկական բանկն օգտվում է օրենքով սահմանված հարկային արտոնություններից:

9. Համահայկական բանկն ազատվում է գրանցման եւ լիցենզավորման համար սահմանված պետական տուրքի վճարումից:

Հոդված 13. Համահայկական բանկի նկատմամբ իրականացվող վերահսկողությունը

1. Համահայկական բանկի գործունեության նկատմամբ վերահuկողության բացառիկ իրավունքը պատկանում է Կենտրոնական բանկին: Կենտրոնական բանկն այդ վերահuկողությունն իրականացնում է «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանած կարգով:

2. Համահայկական բանկի կողմից օրենքների, օրենքների հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների խախտումների դեպքում Կենտրոնական բանկն իրավասու է նրան ուղղել նամակ-պահանջագրեր, որոնք ենթակա են պարտադիր կատարման այդ նամակ-պահանջագրերում նշված ժամկետներում ու պայմաններով: Դրանք չկատարելու դեպքում Կենտրոնական բանկն իրավասու է կիրառել «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվության միջոցները: 

ԳԼՈՒԽ 5. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 14. Օրենքի ուժի մեջ մտնելը, անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

2. Օրենքի ուժի մեջ մտնելու պահից երեք ամսվա ընթացքում Կենտրոնական բանկն ընդունում է սույն օրենքից բխող իրավական ակտերը:

3. Օրենքի ուժի մեջ մտնելու պահից տասն օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշանակում է իրավասու մարմին՝ Համահայկական բանկի հիմնադրի իրավունքների ձեռքբերման ու պարտականությունների իրականացնելու համար, եթե Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Համահայկական բանկի հիմնադիրներից:

4. Համահայկական բանկի գրանցման եւ լիցենզավորման պահից մեկ ամսվա ընթացքում Համահայկական բանկը Լիազոր մարմնին է ներկայացնում Համահայկական բանկի գործունեության առաջին տարվա ներդրումային գործունեության ծրագրերը: 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Համահայկական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը եւ դրա ընդունմամբ պայմանավորված «Շահութահարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտահարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների օրենքների ընդունման

«Համահայկական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը եւ դրա ընդունմամբ պայմանավորված «Շահութահարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտահարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման նպատակը Համահայկական բանկի, ինչպես նաեւ այդ բանկի գործունեության համար իրավական հիմքերի ստեղծումն է: