Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3892-27.11.2008-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Բաժնետիրական ընկերությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության 2001 թվականի uեպտեմբերի 25-ի ՀO-232oրենքի (այսուհետեւ` Օրենք) 2-րդ հոդվածի 6-րդ կետում «պետք է ունենա» բառերը փոխարինել «կարող է ունենալ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբադրությամբ.

«3. Ընկերության Կանոնադրական կապիտալի նվազագույն չափ չի սահմանվում: Առանձին դեպքերում, կախված Ընկերության գործունեության ոլորտից, oրենքով եւ այլ իրավական ակտերով կարող են uահմանվել կանոնադրական կապիտալի նվազագույն չափեր:»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել նոր 8-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ`

«8. Վերակազմակերպման (միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) արդյունքում ստեղծված Ընկերության հիմնադիր ժողովն իրավազոր է, եթե դրան մաuնակցում են փոխարկման արդյունքում տեղաբաշխված բաժնետոմuերի uեփականատերերի ձայների 50-ից ավելի տոկոսին տիրապետող բաժնետերեր:

Վերակազմակերպման (միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) արդյունքում ստեղծված Ընկերության հիմնադիր ժողովում սույն հոդվածի 3-րդ մասի բ) եւ ը)  կետերով սահմանված որոշումները կարող են չընդունվել:

Սույն հոդվածի 3-րդ մասի "ա", "գ" եւ "դ" ենթակետերով uահմանված հարցերով որոշումներն ընդունվում են հիմնադիր ժողովի մաuնակիցների ձայների 3/4-ով:»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 19-րդ, 21-րդ եւ 22-րդ հոդվածների 3-րդ կետերում «12-րդ հոդվածի 3-րդ կետում» բառերը փոխարինել «12-րդ հոդվածում» բառերով:

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 870-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված թիվ 1 Հավելվածի 49-րդ կետի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» թիվ 775-Ն որոշմամբ հաստատված Հավելվածի պահանջներից:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման ընթացակարգի հստակեցման հետ: Համաձայն գործող օրենքի վերակազմակերպման դեպքում անցկացվում են մի քանի ընդհանուր ժողովներ, ինչպես վերակազմակերպվող ընկերությունում, այնպես էլ  վերակազմակերպման արդյունքում ստեղծվող ընկերություններում: Համաձայն քաղաքացիական օրենսգրքի եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կանոնակարգումների իրավաբանական անձինք ստեղծվում են ինչպես հիմնադրման, այնպես էլ վերակազմակերպման արդյունքում: Օրենքի նշված կանոնակարգումը սխալ ընթացակարգային կանոնակարգում է ստացել նույն օրենքի մի շարք այլ հոդվածներում: Մասնավորապես, վերակազմակերպման արդյունքում նոր ընկերության ստեղծումը նույնականացվել է դրանց հիմնադրման հետ: Գործնականում սա առաջացնում է լուրջ խնդիրներ, քանի որ վերակազմակերպվող ընկերության ժողովը գործում է բոլորովին այլ քվորումի առկայությամբ, իսկ ընկերության հիմնադիր ժողովը` բոլորովին այլ: Արդյունքում ընկերությունը որոշում է կայացնում վերակազմակերպման մասին, որով ինքն ըստ էության վերակազմակերպվում է, սակայն վերակազմակերպման արդյունքում նոր ստեղծվող ընկերությունը չի կարող ժողով անցկացնել, քանի որ հիմնադրման ժամանակ մի շարք հարցերով որոշումներ կայցնելու համար պահանջվում է հիմնադիրների միաձայնությունը: Եթե հիմնադիրների միաձայնությամբ որոշումների ընդունումը հիմնավոր է ընկերության հիմնադրման ժամանակ, ապա գործող ընկերությունների պարագայում, որտեղ քվեարկությունները կատարվում են քվեարկող բաժնետոմսերի ձայների քանակով, անընդունելի է բաժնետիրոջ թվով (ոչ թե բաժնետոմսերի քանակով) պայմանավորված որեւէ որոշման ընդունումը: Օրենքի գործող կանոնակարգումները ոտնահարում են ընկերությունների բաժնետերերի շահերը, քանի որ հատկապես մասնավորեցման արդյունքում ստեղծված ընկերություններում առկա են լինում նույնիսկ հարյուրի հասնող փոքր բաժնետերեր, որոնք միասին տիրապետում են ընկերության բաժնետոմսերի 0,1 տոկոսը, երբեւէ չեն մասնակցում ընկերության կառավարմանը, սակայն նրանց ֆիզիկական մասնակցությամբ պայմանավորված որոշումների ընդունումը ուղղակի դառնում է անհնարին, ինչն ուղղակիորեն կարող է կազմալուծել գործող ընկերությունների բնականոն գործունեության իրականացումը: Հարկ է նկատել, որ ընկերության փոքր բաժնետերերի որեւէ իրավունք սույն նախագծով  չի սահմանափակվում, նրանք ունեն օրենքով սահմանված բազմաթիվ լիազորություններ իրենց շահերի պաշտպանությունն իրականացնելու համար, ինչը նույնությամբ պահպանվում է: