Armenian ARMSCII Armenian
Կ-3881-27.11.2008-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի oրենuգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 169-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում`

1) «առանց պետական գրանցման» բառերից հետո լրացնել «(բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի)» բառերով.

2) «պետական լիցենզավորման ենթակա տնտեuական» բառերը փոխարինել «լիցենզավորման ենթակա» բառերով.

3) հանել «կամ պետական մենաշնորհ հանդիuացող ձեռնարկատիրական գործունեությամբ ապoրինի զբաղվելը» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: