Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-389-27.11.2008-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդավծ 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգիրքի (այսուհետեւ` օրենսգիրք) 56-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «կամ նրա կանոնադրության անհամապատաuխանությունն oրենքին`» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3.   Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ կետը.

Հոդված 4. Օրենսգրքի 111-րդ հոդվածի  3-րդ կետում «Բաժնետիրական ընկերության հիմնադիրները պարտավոր են մինչեւ ընկերության գրանցումն ամբողջությամբ վճարել կանոնադրական կապիտալը:» նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ «Բաժնետիրական ընկերության հիմնադիրները պարտավոր չեն մինչեւ ընկերության գրանցումն ամբողջությամբ վճարել կանոնադրական կապիտալը, եթե օրենքով այլ բան չի նախատեսված:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
« ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

I. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ԱՅԱՍՏԱՆԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ.

Օրենքի նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 870-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված թիվ 1 Հավելվածի 49-րդ կետի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» թիվ 775-Ն որոշմամբ հաստատված Հավելվածի պահանջներից:

Նախագծով նախատեսվում է նախատեսվում է վերացնել մինչեւ իրավաբանական անձ ստեղծելը, օրենքով պահանջվող նվազագայուն կանոնադրական կապիտալի վճարման պահանջը, ինչպեսն նաեւ վերացնել, այն դրույթները,որոնց համաձայն իրավաբանական անձի պետական գրանցումը մերժվում է, եթե նրա կանոնադրությունը հակասում է օրենքին:

II. «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 870-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված թիվ 1 Հավելվածի 49-րդ կետի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» թիվ 775-Ն որոշմամբ հաստատված Հավելվածի պահանջներից:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման ընթացակարգի հստակեցման հետ: Համաձայն գործող օրենքի վերակազմակերպման դեպքում անցկացվում են մի քանի ընդհանուր ժողովներ, ինչպես վերակազմակերպվող ընկերությունում, այնպես էլ  վերակազմակերպման արդյունքում ստեղծվող ընկերություններում: Համաձայն քաղաքացիական օրենսգրքի եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կանոնակարգումների իրավաբանական անձինք ստեղծվում են ինչպես հիմնադրման, այնպես էլ վերակազմակերպման արդյունքում: Օրենքի նշված կանոնակարգումը սխալ ընթացակարգային կանոնակարգում է ստացել նույն օրենքի մի շարք այլ հոդվածներում: Մասնավորապես, վերակազմակերպման արդյունքում նոր ընկերության ստեղծումը նույնականացվել է դրանց հիմնադրման հետ: Գործնականում սա առաջացնում է լուրջ խնդիրներ, քանի որ վերակազմակերպվող ընկերության ժողովը գործում է բոլորովին այլ քվորումի առկայությամբ, իսկ ընկերության հիմնադիր ժողովը` բոլորովին այլ: Արդյունքում ընկերությունը որոշում է կայացնում վերակազմակերպման մասին, որով ինքն ըստ էության վերակազմակերպվում է, սակայն վերակազմակերպման արդյունքում նոր ստեղծվող ընկերությունը չի կարող ժողով անցկացնել, քանի որ հիմնադրման ժամանակ մի շարք հարցերով որոշումներ կայցնելու համար պահանջվում է հիմնադիրների միաձայնությունը: Եթե հիմնադիրների միաձայնությամբ որոշումների ընդունումը հիմնավոր է ընկերության հիմնադրման ժամանակ, ապա գործող ընկերությունների պարագայում, որտեղ քվեարկությունները կատարվում են քվեարկող բաժնետոմսերի ձայների քանակով, անընդունելի է բաժնետիրոջ թվով (ոչ թե բաժնետոմսերի քանակով) պայմանավորված որեւէ որոշման ընդունումը: Օրենքի գործող կանոնակարգումները ոտնահարում են ընկերությունների բաժնետերերի շահերը, քանի որ հատկապես մասնավորեցման արդյունքում ստեղծված ընկերություններում առկա են լինում նույնիսկ հարյուրի հասնող փոքր բաժնետերեր, որոնք միասին տիրապետում են ընկերության բաժնետոմսերի 0,1 տոկոսը, երբեւէ չեն մասնակցում ընկերության կառավարմանը, սակայն նրանց ֆիզիկական մասնակցությամբ պայմանավորված որոշումների ընդունումը ուղղակի դառնում է անհնարին, ինչն ուղղակիորեն կարող է կազմալուծել գործող ընկերությունների բնականոն գործունեության իրականացումը: Հարկ է նկատել, որ ընկերության փոքր բաժնետերերի որեւէ իրավունք սույն նախագծով  չի սահմանափակվում, նրանք ունեն օրենքով սահմանված բազմաթիվ լիազորություններ իրենց շահերի պաշտպանությունն իրականացնելու համար, ինչը նույնությամբ պահպանվում է:

III. «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 870-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված թիվ 1 Հավելվածի 49-րդ կետի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» թիվ 775-Ն որոշմամբ հաստատված Հավելվածի պահանջներից:

«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված պետական տուրքի տեսակների եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական գրանցումների եւ այլ գործառույթների համար նախատեսված պետական տուրքի տեսակների միջեւ առկա են անհամապատասխանություններ,  որոնք վերացնելու նպատակով առաջարկում ենք «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը վերախմբագրել:

Պետական գրանցում ստացած գործադիր մարմնի նախկին ղեկավարի լիազորությունների դադարման պետական գրանցման համար հիմք ունենալու նպատակով անհրաժեշտ ենք գտնում, որպեսզի իրավաբանական անձը ներկայացնի նաեւ որոշում` գրանցված գործադիր մարմնի նախկին ղեկավարի լիազորությունների դադարման մասին, եթե այն առկա չէ նոր ղեկավարի նշանակման մասին որոշման մեջ: Նախատեսված փոփոխությունը կատարվում է` ելնելով գործադիր մարմնի նախկին ղեկավարի շահերից:

 «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածում հստակ շարադրված չէ վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումների համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի սպառիչ ցանկը: Հետեւաբար որոշակի պարզաբանումներ են կատարվել նշված հոդվածում, եւ հոդվածից հանվել են մեր կարծիքով ներկայացման համար ոչ անհրաժեշտ փաստաթղթերը:

IV. «ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ   կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» թիվ 775-Ն որոշմամբ հաստատված Հավելվածի պահանջներից:

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում կատարվում են փոփոխություններ, որոնց համաձայն վերանում է կնիք ունենալու պարտադիր պահանջը, չի սահմանվում կանոնադրական կապիտալի նվազագույն չափ: