Armenian ARMSCII Armenian
Պ-342-30.09.2013-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 8. Հարկի դրույքաչափի բարձրացում, նոր հարկատեսակի սահմանում նախատեսող օրենքները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքները ընդունելու տարվան հաջորդող ֆինանսական տարվա սկզբից, բայց ոչ շուտ քան այդ օրենքների պաշտոնական հրապարակումից հետո վեցերորդ ամսվա սկզբից:

Այն դեպքում, երբ հաջորդ տարվա ՀՀ պետական բյուջեի մասին օրենքը չի ընդունվել մինչեւ ընթացիկ տարվա ավարտը, ապա հարկի դրույքաչափի բարձրացում, նոր հարկատեսակի սահմանում նախատեսող օրենքները կարող են ուժի մեջ մտնել ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի ուժի մեջ մտնելու պահից, բայց ոչ շուտ քան այդ օրենքների պաշտոնական հրապարակումից հետո վեցերորդ ամսվա սկզբից:

Հարկի դրույքաչափի իջեցում, հարկատուների գործելու պայմանների մեղմացում, հարկի վերացում նախատեսող օրենքներն ուժի մեջ են մտնում այդ օրենքների ընդունման տարվան հաջորդող ֆինասական տարվա սկզբից, բայց ոչ ուշ քան դրանց պաշտոնական հրապարակումից 30 օր հետո`անկախ հաջորդ տարվա ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի ուժի մեջ մտնելուց:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո տասներորդ օրը: