Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3841-24.11.2008-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի մարտի 29-ի ՀՕ-126-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 55-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտում 2009 թվականի հունվարի 1-ից:
 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Դատախազության մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

2008 թվականի  հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Դատախազության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի համաձայն ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը կազմում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափի եւ դրա նկատմամբ հաշվարկվող քառորդ չափով հավելավճարի գումարի 95 %-ը, իսկ մյուս դատախազների պաշտոնային դրույքաչափերը որոշվում են ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ ավելի ցածր տոկոսներ սահմանելով` կախված պաշտոնների հիերախիկ համակարգում իրենց գրաված դիրքից: ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը օրենքով սահմանելու, ինչպես նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի աշխատավարձի հետ կապը տարանջատելու անհրաժեշտությունից ելնելով,  նպատակահարմար ենք գտնում գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը սահմանել յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով: