Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3825-21.11.2008-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մարտի 24-ի ՀՕ-40 օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում «5500» թիվը փոխարինել «6500» թվով, «4000» թիվը փոխարինել «5000» թվով, «3000» թիվը փոխարինել «3250» թվով, իսկ «1750» թիվը փոխարինել «2000» թվով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:

Հիմնավորում

«Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Օրենքի նախագծի նպատակը ծխախոտի արտադրանքի հարկման համար հաստատագրված վճարների արդյունավետ եւ տնտեսապես հիմնավորված չափերի սահմանումն է:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ներկայումս «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հան՟րա՟պետության օրենքով սահմանված հաստատագրված վճարների չափերն օրենքի ըն՟դու՟նու՟մից հե՟տո (2004 թվական) չեն վերանայվել: Արդյունքում ստացվել է այնպես, որ Հա՟յաստանի Հան՟րա՟պե՟տութ՟յունում ծխախոտի արտադրանքի մանրածախ գնի մեջ ակցիզային հար՟կի չա՟փը (տե՟սա՟կա՟րար կշիռը) նկատելիորեն ցածր է, իսկ թանկարժեք ծխախոտի արտադ՟րան՟քի պարագայում այն բա՟ցակայում է: Մասնավորապես, 660 դրամից բարձր շուկայական գին ունե՟ցող ծխախոտի արտադրանքի գնի մեջ եղած հարկը` 110 դրամ, փոխհատուցում է միայն ավելաց՟ված արժեքի հարկի հաշ՟վարկային դրույքաչափով (16.67 %) հաշվարկված ԱԱՀ-ի գու՟մարը: Այ՟սինքն ստացվում է, որ դրա՟նից բարձր շուկայական գին ունեցող ծխախոտի ար՟տադրանքի գնի մեջ ակցիզային հարկի մաս՟նաբաժին ընդհանրապես չկա, իսկ միջին շու՟կա՟յական գին ունեցող ծխա՟խոտի արտադրանքի գնի մեջ եղած ակցիզային հարկի տեսա՟կա՟րար կշիռը նկատելիորեն ցածր է ենթաակցիզային խմբի այլ ապրանքների համե՟մա՟տութ՟յամբ: Մինչդեռ ծխախոտը վնասակար ապրանք է եւ հե՟տեւաբար ենթադրվում է, որ դրա վրա ակ՟ցիզային հարկի բեռը պետք է համեմատաբար ավելի շատ լինի ենթաակցիզային խմբի այլ ապ՟րանքների համեմատությամբ:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է.

Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ֆիլտրով սիգարետների համար ներկայումս գոր՟ծող հաստատագրված վճարի չափը 1000 հատի համար 5500 դրամից դարձնել 6500 դրամ:

2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ծխախոտի արտադրանքի հարկ՟՟ման համար հաստատագրված վճարների չափերն են:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդ՟յուն՟քում ակնկալվում է.