Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-379-19.11.2008-ՄԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)  19-րդ հոդվածի`

1)  6-րդ մասը  շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.

«6.Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի  քաղաքացիական եւ վարչական պալատի (այսուհետ` վճռաբեկ դատարան)  նախագահի եւ  չորս դատավորի կազմը:»:

2) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7.Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները վճռաբեկ դատարանը քննում է պալատի նախագահի եւ  չորս դատավորի կազմով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 40-րդ հոդվածի`

1) 1-ին մասից հանել «Առաջին ատյանի դատարանում եւ վերաքննիչ» բառերը,

2) 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 3. Օրենսգրքի ԵՐՐՈՐԴ.1 ԲԱԺՆՈՒՄ «դիմում» բառը եւ դրա համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «բողոք» բառով եւ դրա համապատասխան հոլովաձեւերով, իսկ «դիմող» բառը եւ դրա համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «բողոք ներկայացրած անձ» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 4. Օրենսգրքի 204.9-րդ հոդվածի առաջին  մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Նոր երեւան եկած հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը` գործին մասնակցող անձանց բողոքների հիման վրա:»:

Հոդված 5. Օրենսգրքի 204.14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) մինչեւ նոր երեւան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելը բողոք ներկայացրած անձից դիմում է ստացվել այն վերադարձնելու մասին.»:

Հոդված 6. Օրենսգրքի 204.19-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Նոր երեւան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման արդյունքում գործի քննությունը իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով:»

Հոդված 7. Օրենսգրքի ԵՐՐՈՐԴ. 2 ԲԱԺՆՈՒՄ «դիմում» բառը եւ դրա համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «բողոք» բառով եւ դրա համապատասխան հոլովաձեւերով», իսկ «դիմող» բառը եւ դրա համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «բողոք ներկայացրած անձ» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 8. Օրենսգիրքի 204.20-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«2. Նոր հանգամանքերով վերանայման ենթակա են առաջին ատյանի դատարանների, վերաքննիչ դատարանի, ինչպես նաեւ վճռաբեկ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը:»:

Հոդված 9. Օրենսգրքի 204.26 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 204.26. Նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելու  իրավասություն ունեցող դատարանները

Նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը` գործին մասնակցող անձանց բողոքների հիման վրա:»:

Հոդված 10. Օրենսգրքի 207-րդ հոդվածի 7-րդ մասը «էությունը» բառից հետո լրացնել «կամ առկա են նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներ» բառերով:

Հոդված 11. Օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում  «հիմնավորումները» բառից հետո լրացնել «կամ նոր երեւան եկած կամ նոր հանգամանքների հետեւանքով գործի վերանայման հիմքերը» բառերը:

Հոդված 12. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «` վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների միջոցով» բառերը:

Հոդված 13. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 14  Օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 14. Օրենսգրքի 226-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

« ՀՈԴՎԱԾ 226. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

Վճռաբեկ բողոք բերելու հիմքերն են`

1) դատական uխալը` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիuի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա,

2) նոր երեւան եկած կամ նոր հանգամանքները:»:

Հոդված 15. Օրենսգրքի 231-րդ հոդվածի`

1) 1-ին մասի 4-րդ կետում «հիմնավորումները,» բառից հետո լրացնել «կամ, որոնք են նոր երեւան եկած կամ նոր հանգամանքների հետեւանքով գործի վերանայման հիմքերը.»: բառերը,

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Վճռաբեկ բողոքն uտորագրում է բողոք ներկայացնող անձը կամ նրա ներկայացուցիչը, գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը: Եթե վճռաբեկ բողոքը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա բողոքին կցվում է ներկայացուցչի` սույն օրենսգրքով սահմանված կարգով ձեւակերպված լիազորագիրը:»

Հոդված 16. Օրենսգրքի 233-րդ հոդվածի`

1)1-ին մասի 4-րդ կետից հանել «կամ վճռաբեկ դատարանի uահմանած» բառերը.

2)1-ին մասի 6-րդ կետը եւ 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.

3) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մաuին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում uտանալու պահից մեկ ամսվա ընթացքում: Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մաuին որոշումը պետք է լինի պատճառաբանված:»:

Հոդված 17. Օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) առկա  է նոր երեւան եկած կամ նոր հանգամանք:»:

Հոդված 18. Օրենսգրքի 241-րդ հոդվածի.

1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Վճռաբեկ դատարանի որոշումը համարվում է ընդունված, եթե դրա oգտին քվեարկել է գործը քննած դատավորների մեծամասնությունը:».

2) 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 19.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թ. հունվարի 1-ից:  Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը նոր երեւան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո փոխանցվում են համապատասխանաբար վերաքննիչ կամ վճռաբեկ դատարան: