Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-366-04.11.2008-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի, 1997 թվականի) 22-րդ հոդվածի 4-րդ մասը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դրույթը, համաձայն որի oրենքի 9 հոդվածով uահմանված պետական տուրքի վճարումից չեն կարող ազատվել անհատ ձեռնարկատերերը եւ առեւտրային կազմակերպությունները` բացառությամբ հոդվածի երկրորդ մաuում նշված դեպքերի պետք է դուրս հանվի օրենքից, քանի որ գործող կարգավորումն անընդունելի է բովանդակության տեսանկյունից. այն համահունչ չէ արդար դատաքննության, ինչպես նաեւ օրենքի եւ դատարանի առաջ բոլորի հավասարության սկզբունքի հետ: Այսպես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Պայքար եւ հաղթանակ ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով կայացրած վճռում նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածով նախատեսված քննարկվող դրույթին պետական տուրքի վճարումից ազատման բացարձակ արգելքն ինքնին խնդիր է առաջացնում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին հետ կապված /Պայքար եւ հաղթանակ ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի , Մարդու իրավունքների եվրոպական դատարան, գանգատ թիվ 21638/03, վճիռն ուժի մեջ է մտել 02/06/2008, պարբ. 49/: Իր հերթին «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասը կրկնում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերոնշյալ դրույթը: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու պարտավորություն` առաջարկվող օրենսդրական փոփոխությունը անհրաժեշտ պայման է հանդիսանում  վերոնշյալ վճռի պահանջները կատարելու տեսանկյունից: Բացի դրանից, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում նման փոփոխություն կատարելն անհրաժեշտ է հետագայում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից նույն խնդրի առնչությամբ  Հայաստանի Հանրապետության դեմ վճիռ կայացնելը կանխելու տեսանկյունից:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասը հակասում է նաեւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածին` «Հավասարությունն օրենքի եւ դատարանի առջեւ», որի համաձայն քաղաքացիական գործերով արդարադատությունն իրականացվում է oրենքի եւ դատարանի առջեւ` քաղաքացիների ու իրավաբանական անձանց հավաuարության uկզբունքների հիման վրա: Տվյալ դեպքում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի վերը հիշատակված նորմն ուղղակիորեն անհավասարություն է սահմանում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց միջեւ պետական տուրքի գծով արտոնություններից օգտվելու հետ կապված: