Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-3611-24.10.2008-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   « Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի  Հանրապետության 2004 թվականի  դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ պարբերությամբ.

«Արգելվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող, ուսումնառող Վրաստանի Հանրապետության Ջավախք նահանգի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ կիրառել ուսման վարձավճարի  ավելի բարձ չափաքանակ, քան սահմանված է տվյալ ուսումնական հաստատության համանման պայմաններում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ։»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։ 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Կրթության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներում լրացում կատարելու նպատակն է օրենքի ուժով ամրապնդել Ջավախքի եւ ԼՂՀ բնակչության կրթության իրավունքի իրացման սոցիալական երաշխիքները։

Օրենդրական նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մասնագիտական ուսումնական հասատությունները ունենալով տնտեսական ինքնակառավարման եւ ակադեմիական ազատության  իրավունք, ինքնուրույն են սահմանում իրենց կրթական ծառայությունների դիմաց փոխհատուցվող վարձավճարը։ Որպես սկզբունք, վճարովի համակարգում ուսումնառող օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ սահմանվում է ավելի բարձր վարձավճար, քան ՀՀ քաղաքացիների նկատմամբ է։  Հետեւաբար, Ջավախքը լինելով Վրաստանի Հանրապետության տարածքային միավոր դիտարկվում է որպես օտար երկիր, իսկ այդ տարածաշրջանի քաղաքացիները օտարերկրյա սովորողներ։

Հաշվի առնելով  Ջավախքի տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը հայապահպանության հարցում, օրենսդրական լրացումով կանխվում է  լրացուցիչ խոչնդոտների հավանականությունը՝ սոցիալական խորը ճգնաժամում գտնվող հայկական տարածքը ներկայացնող երիտասարդության նկատմամբ։