Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-275-06.06.2013-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՍԿԻՉ ՆՇԱՆՆԵՐԻ (ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ) ՄԻՋՈՑՈՎ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ, ՕՊՏԻԿԱԿԱՆ, ԹՎԱՅԻՆ, ԼԱԶԵՐԱՅԻՆ ԵՎ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՅԼ ՏԻՊԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՐԻՉՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եւ ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 26-ի ՀՕ-146-Ն օրենքի 1-ին հոդվածում`

1. ԱՏԳ ԱԱ-ի «8523 40, 8523 29 10» ծածկագրերը փոխարինել համապատասխանաբար` ԱՏԳ ԱԱ-ի «8523 49, 8523 29 150» ծածկագրերով:

2. ԱՏԳ ԱԱ-ի «8523 40 11, 85 23 40 12, 8523 40 13» ծածկագրերը հանել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՍԿԻՉ ՆՇԱՆՆԵՐԻ (ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ) ՄԻՋՈՑՈՎ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ, ՕՊՏԻԿԱԿԱՆ, ԹՎԱՅԻՆ, ԼԱԶԵՐԱՅԻՆ ԵՎ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՅԼ ՏԻՊԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՐԻՉՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եւ ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է վերոնշյալ օրենքում սահմանված ԱՏԳ ԱԱ ծածկագրերն Անկախ պետությունների համագործակցության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) 5-րդ խմբագրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները.

2013 թվականի հունվարից գործում է Անկախ պետությունների համագործակցության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) 5-րդ խմբագրությունը, ուստի անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եւ ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքում, քանի որ ապրանքների ծածկագրերն ըստ ԱՏԳ ԱԱ-ի փոփոխվել են, մասնավորապես` 8523 40 ծածկագրին դասվող ձայնագրված եւ չձայնագրված օպտիկական կրիչները նոր խմբագրությամբ տրոհվել են 2 ենթադիրքերի, որոնցից 8523 41-ում ներառվել են չձայնագրված օպտիկական կրիչները, իսկ 8523 49-ում` ձայնագրված օպտիկական կրիչները:

3. Առաջարկվող լուծումները.

Առաջարկվում է օրենքի նախագծով կատարել համապատասխան փոփոխություններ, որով «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եւ ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքում սահմանված ԱՏԳ ԱԱ ծածկագրերը կհամապատասխանեցվեն Անկախ պետությունների համագործակցության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) 5-րդ խմբագրությանը: Ծածկագրերի փոփոխության արդյունքում չձայնագրված օպտիկական կրիչները, ինչպես նախկինում, այնպես էլ ներկայացված նախագծով, պարտադիր դրոշմավորման ենթակա չեն:

4. Կարգավորման առարկան.

Կարգավորման առարկան «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եւ ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքում սահմանված ԱՏԳ ԱԱ ծածկագրերն Անկախ պետությունների համագործակցության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) 5-րդ խմբագրությանը համապատասխանեցնելու հետ կապված հարաբերություններն են:

5. Ակնկալվող արդյունքը.

Օրենքի նախագծի ընդունմամբ «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եւ ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքում սահմանված ԱՏԳ ԱԱ ծածկագրերը կհամապատասխանեցվեն Անկախ պետությունների համագործակցության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) 5-րդ խմբագրությանը: