Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3481-08.10.2008-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 109-րդ հոդվածին համապատասխան» բառերից հետո լրացնել «եւ  «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածին համապատասխան» բառերը:

Հոդված 2. Սույն  օրենքն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հիմնավորում

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին»» եւ « Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի  փաթեթի ընդունման

«Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002թ. մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագրում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ Նախագահի 2008թ. օգոստոսի 20-ի հրամանագրի պահանջների կատարումը ապահովելու նպատակով մշակվել են  հետեւյալ օրենքների նախագծերը.

1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի» բառերը փոխարինել «հարկային մարմնի ղեկավարի» բառերով եւ օրենքով նախատեսված տուգանքների գումարների երեսուն տոկոսի չափով մասհանումները  գանձել «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված  հարկային մարմնի համակարգի զարգացման  ֆոնդ:»:

2. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսված լրացումը սահմանում է, որ մաքսային համակարգի նյութական խրախուսման ֆոնդը ձեւավորվում է նաեւ «Մաքսային ծառայության մասին» օրենքի 53-րդ հոդվածով նախատեսված միջոցներից՝ մաքսավճարից, մաքսային կանոնների խախտումների գործերով նշանակված վարչական տուգանքների  եւ հետբացթողումային հսկողության իրականացման արդյունքում պետական բյուջե լրացուցիչ գանձվող մաքսային վճարների ու ֆինանսական պատժամիջոցների մասհանումներից: