Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-345-03.10.2008-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի  Հանրապետության 2001 թվականի հուլիսի 24-ի ՀՕ-200 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածը «եկեղեցական տոներ,» բառերից հետո լրացնել «միջազգային օրեր,» բառերը։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հայաստանը պաշտոնապես անդամակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԵԽ-ը,  ՅՈՒՆԵՍԿՈ-ն եւ այլն։

Կարեւորելով  եւ ուշադրություն հրավիրելով Մարդու, հասարակության առանձին խմբերի դերի, ինչպես նաեւ հանրայի շահերից բխող եւ մարդուն  պաշտպանող երեւույթների վրա, միջազգային կազմակերպությունները սահմանել եւ միջազգայնորեն նշում են բազմաթիվ  հիշարժան օրեր։

Դրանցից են օրինակ՝ «Մարդու իրավունքների պաշտպանության օրը», «Շրջակա միջավայրի պաշտպանության օրը», «Երիտասարդության օրը», «Ծերերի օրը», «Կոռուպցիայի դեմ պայքարի օրը» եւ այլն։

Մինչ օրս միջազգային օրերը Հայաստանում նշվել են քաղաքացիական հասարակության նախաձեռնությամբ եւ կրել են ոչ պաշտոնական բնույթ։ Օրենքի ընդունման դեպքում դրանք  նշելու պրակտիկան կկրի պաշտոնական բնույթ։