Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-119-25.09.2003-ՍԱ-010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության բազմազավակ ընտանիքների սոցիալական պաշտպանության իրավական, տնտեսական եւ կազմակերպական հիմքերը։

ԳԼՈւԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 1. Հիմնական հասկացություններ

Սույն օրենքում օգտագործվող հասկացություններն ունեն հետեւյալ իմաստը.

Բազմազավակ ընտանիք՝ ընտանիք, որը ծնել եւ (կամ) որդեգրել է չորս եւ ավելի երեխա եւ խնամում է ընտանիքում նրանց մինչեւ 18 տարին լրանալը։

Բազմազավակ մայր՝ կին, որը ծնել եւ (կամ) որդեգրել է եւ խնամում է չորսեւ ավելի երեխա։

Բազմազավակ մայրերին հավասարեցված անձինք՝ առանց մոր (մոր մահվան, ծնողական իրավունքից զրկելու, տեւական ժամանակով առողջապահական կազմակերպությունումկամ ազատազրկման վայրերում գտնվելու, երեխայի նկատմամբ մոր խնամքի բացակայության այլ դեպքերում) չորս եւ ավելի երեխա խնամող հայրեր կամ այլ անձինք։

Բազմազավակ ընտանիքի երեխա՝ մինչեւ 18 տարեկան, իսկ միջին եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա սովորողների համար՝ մինչեւ ուսման ավարտը, բայց ոչ ավելի, քան նրանց 23 տարին լրանալը, այն երեխան, որը խնամվում է չորս եւ ավելի երեխա ունեցող ընտանիքում

Հոդված 2. Բազմազավակ ընտանիքների պետական աջակցության մասին օրենսդրությունը

Բազմազավակ ընտանիքների պետական աջակցության հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, իրավական այլ ակտերով։

Հոդված 3.Պետական աջակցություն ստանալու իրավունքը

Պետական աջակցություն ստանալու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակվող օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք՝սույն օրենքում նախատեսված հիմքերի առկայության դեպքում։

Հոդված 4. Բազմազավակ ընտանիքի կարգավիճակը

Հայաստանի Հանրապետությունում բազմազավակ ընտանիքներին տրվում է «բազմազավակ ընտանիք» կարգավիճակ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։

Հոդված 5. Բազմազավակ ընտանիքների պետականաջակցության ֆինանսավորումը

Բազմազավակ ընտանիքների պետական աջակցության ծրագրերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, համայնքային բյուջեների եւ օրենքով չարգելված այլ միջոցներից։

Հոդված 6. Բազմազավակ մայրերի պետական խրախուսումը

1. Բազմազավակ մայրերին խրախուսելու նպատակով շնորհվում են հետեւյալ կոչումները.

ա/ 10 եւ ավելի երեխա ծնած եւ (կամ) որդեգրած մայրերին շնորհվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՄԱՅՐ» պատվավոր կոչումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՄԱՅՐ» շքանշանի պարգեւատրումով.

բ/8-9 երեխա ծնած եւ (կամ) որդեգրած մայրերին շնորհվում է «ՄԱՅՐԱԿԱՆՍԽՐԱՆՔ ԱՌԱՋԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ» պատվավոր կոչումը՝մայրական սխրանք առաջին աստիճանի պատվոգրի պարգեւատրումով.

գ/6-7 երեխա ծնած եւ (կամ) որդեգրած մայրերին շնորհվում է «ՄԱՅՐԱԿԱՆ ՍԽՐԱՆՔ ԵՐԿՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ» պատվավոր կոչումը՝ մայրական սխրանք երկրորդ աստիճանի պատվոգրի պարգեւատրումով.

դ/4-5 երեխա ծնած եւ (կամ) որդեգրած մայրերին շնորհվում է «ՄԱՅՐԱԿԱՆ ՍԽՐԱՆՔ ԵՐՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ» պատվավոր կոչումը՝ մայրական սխրանք երրորդ աստիճանի պատվոգրի պարգեւատրումով.

2. Սույն օրենքով սահմանված պատվավոր կոչումներ շնորհելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

ԳԼՈւԽ2

ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 7. Բազմազավակ ընտանիքների աշխատանքային երաշխիքները

1. Բազմազավակ մայրերը, ինչպես նաեւ նրանց հավասարեցված անձինք ունեն աշխատանքի տեղավորման առաջնահերթ իրավունք։

2. Գործազուրկ բազմազավակ մայրերը, ինչպես նաեւ նրանց հավասարեցված անձինք ունեն զբաղվածության պետական ծրագրերով նախատեսված վերապատրաստման առաջնահերթ իրավունք։

Հոդված 8.Բազմազավակ ընտանիքների դրամական օժանդակությունը

1. Բազմազավակ ընտանիքներն ունեն պետական եւ (կամ) համայնքային բյուջեների միջոցների հաշվին դրամական օգնության իրավունք։

2. Բազմազավակ ընտանիքներն ունեն համայնքային բյուջեի միջոցների հաշվին դրամական օգնության իրավունք միայն այն պարագայում, երբ բազմազավակ ընտանիքի մեկ շնչին ընկնող միջին եկամուտը չի գերազանցում Հայաստանի Հանրապետությունում ընդունված կենսապահովման նվազագույն բյուջեն։

3. Բազմազավակ ընտանիքների նյութական պայմանները բարելավելու նպատակով տրամադրվում է՝

ա/ մեկանգամյա անտոկոս կամ արտոնյալ պայմաններով վարկ՝ կենցաղային որեւէխոշոր ապրանքի (ավտոմեքենա, կահույք, սառնարան, լվացքի մեքենա եւ այլն) գնման համար.

բ/մեկ տրանսպորտային միջոց (միկրոավտոբուս)՝ 8 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին.

գ/մեկանգամյա անտոկոս կամ արտոնյալ պայմաններով վարկ՝ բնակելի տարածություն ձեռք բերելու համար։

4. Սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող բազմազավակ մայրերին կամ նրանց հավասարեցված անձանց տրվում է ամենամսյա հավելում սոցիալական կենսաթոշակի չափով։

5. Բազմազավակ ընտանիքներին դրամական օժանդակության տրամադրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Հոդված 9 . Բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովությունը

1. Բազմազավակ ընտանիքներն ունեն բնակարանային պայմանների բարելավման առաջնահերթ իրավունք։

2. Բազմազավակ ընտանիքներին բնակարանային պայմանները բարելավելու համարհամայնքային բնակելի ֆոնդերի հաշվին բնակելի տարածք տրամադրվում է առաջնահերթության կարգով։

Հոդված 10. Բազմազավակ ընտանիքների բժշկական սպասարկումը

1. Բազմազավակ ընտանիքները (ընտանիքի անդամները)պետական նպատակային ծրագրերի շրջանակներում ունեն առողջության պահպանման եւ ամրապնդման, առողջության վերականգնման, ինչպես նաեւ առողջապահական բոլոր տեսակի ծառայություններից անվճարօգտվելու իրավունք։

Հոդված 11. Բազմազավակ ընտանիքների երեխաների կրթության ապահովումը

1. Բազմազավակ ընտանիքների երեխաները օգտվում են նախադպրոցական ուաումնական հաստատություններ հաճախում են անվճար հիմունքներով։

2. Բազմազավակ ընտանիքների երեխաներին դասագրքերը տրամադրվում են անվճար։

3.Բազմազավակ ընտանիքների երեխաներըմասնագիտացված դպրոցներ (երաժշտական, գեղարվեստի, սպորտային եւ այլն) հաճախում են անվճար հիմունքներով։

4.Միջին կամ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում բազմազավակ ընտանիքների երեխաները սովորում են անվճար հիմունքներով։ Միջին կամ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում համաժամանակ սովորող բազմազավակ ընտանիքների երեխաներից անվճար հիմունքներով կրթություն է ստանում միայն մեկը։

Հոդված 12. Բազմազավակ ընտանիքների տրանսպորտային ապահովումը

1. Բազմազավակ ընտանիքի ծնողներից մեկը ներքաղաքային ուղեւորատար տրանսպորտից (բացի տաքսիից) օգտվելու համար ապահովվում է անվճար երթեւեկության վկայականով։

ԳԼՈւԽ3

ԵԶՐԱՓԱԿԻՉԴՐՈւՅԹՆԵՐ

Հոդված 13.Պետական մարմինների պարտավորությունները բազմազավակ ընտանիքների պետական աջակցության բնագավառում

Պետական աջակցության հարցերով դիմած բազմազավակ ընտանիքին իրավասու պետական մարմինները պարտավոր են ապահովել անհրաժեշտ խորհրդատվությամբ, աջակցել պահանջվող փաստաթղթեր ստանալու գործում։

Պետությունն օժանդակում եւ խրախուսում է բազմազավակ ընտանիքների իրավունքների ու շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների գործունեությանը։

Հոդված 14.Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

Պետական մարմինների կամ կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձեւից) պաշտոնատար անձինքսույն օրենքը խախտելու համար կրում են պատասխանտվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

Հոդված 15. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից։