Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-343-02.10.2008-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. ՈՒժը կորցրած ճանաչել "Պետական գույքի մաuնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մաuին" Հայաuտանի Հանրապետության oրենքի (31 մայիuի 2006 թվականի, ՀO-124-Ն)  1-ին ցանկի 9-րդ կետը: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱUՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Վերջին տարիների ընթացքում ձեւավորվեցին եւ կայացան էներգետիկայի ոլորտի ընկերությունները, էներգետիկական շուկայի մասնակիցները: Դրան զուգահեռ, «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` Ինստիտուտ) ունեցավ իր կարեւոր դերակատարությունը էներգետիկական գիտական հետազոտությունների, նորմատիվային տեխնիկական փաստաթղթերի մշակման եւ էներգետիկայի ոլորտի խնդիրների եւ հիմնավորումների անկախ, անկողմնակալ եւ պետական պաշտոնական քաղաքականությունով ղեկավարվող փորձագիտության իրականացման գործում:

50-ամյա պատմություն ունեցող Ինստիտուտը մերօրյա շրջանում վերագտավ իր արժանի տեղը երկրի տնտեսության մեջ, զգալիորեն ամրապնդեց իր մտավոր սեփականությունը բարձրորակ մասնագիտական անձնակազմի ձեւավորման, գիտական մշակումների, համակարգչային ծրագրային փաթեթների եւ էներգահամակարգի  տվյալների լիարժեք բազաների եւ մաթեմատիկական մոդելների ստեղծման միջոցով: Դրա շնորհիվ Ինստիտուտը էներգետիկայի ոլորտին վերաբերող ծրագրերի մշակումների ծառայությունների շուկայում ձեռք է բերել իր կայուն մասնակցությունը եւ իր գործունեությունը ծավալում է բարձր արդյունավետությամբ:

Ինստիտուտն իր անմիջական մասնակցությունն է ունեցել ՀՀ կառավարության 2007թ-ի նոյեմբերի 1-ի N 1296-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված ՀՀ էներգետիկայի նախարարության գործունեության ծրագրի», 2005 թվականի հունիսի 23-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համատեքստում էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարությունը» փաստաթղթի եւ դրանից բխող Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի նվազագույն ծախսերով զարգացման 2006 թվականի ծրագրի բոլոր բարդ, գիտական եւ տեխնիկական բնույթ կրող խնդիրների մշակմանը: Նշված փաստաթղթերի հետագա մշակումներն ու զարգացումները գտնվում են անմիջական պետական հոգածության ներքո, ուստի չեն կարող  մղվել դեպի մրցակցության դաշտ` հաշվի առնելով անհրաժեշտ մասնագիտական կադրերի եւ կազմակերպությունների սակավությունը: Հետեւաբար, պետությունը պետք է պահպանի էներգետիկայի ոլորտում իր միակ գիտահետազոտական մասնագիտացում ունեցող ընկերությունը եւ առավելագույնս զորակցի նրա հզորացմանը: Ինստիտուտին աջակցում են եւ նրա մասնավորեցման հետ կապված իրենց անհանգստությունն են արտահայտում նաեւ էներգահամակարգի ընկերությունները:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության  ռազմավարության դրույթներից բխող` էներգետիկական ոլորտի ծրագրային հիմնարար ուղղությունների, այն է` էներգետիկ անվտանգության ու անկախության, հուսալի եւ որակով էներգամատակարարման, ատոմային էներգետիկայի զարգացման ռեժիմային խնդիրների մշակման, էներգետիկ աղբյուրների տարատեսականացման, էներգամատակարարման ուղիների բազմազանեցման, տարածաշրջանային էներգահամակարգերի հետ ինտեգրման, ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի մշակման, վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության խնդիրները կյանքի կոչող  գիտական հիմնավորումների եւ մշակումների իրականացման գործում ինստիտուտը պետք է ունենա իր լիարժեք մասնակցությունը, որպես անմիջականորեն պետական էներգետիկական քաղաքականության դրույթների մշակման մեջ ներգրավված ընկերություն:

Հաշվի առնելով, որ`

- Ինստիտուտը, ձեռք բերելով զգալի մտավոր սեփականություն, գործում է բարձր արդյունավետությամբ,

- Ինստիտուտը ՀՀ էլեկտրաէներգետիկայի ոլորտում անկախ փորձագիտական գործունեություն իրականացնող միակ կայացած կազմակերպությունն է,

-  Ինստիտուտը մասնավորեցման դեպքում կարող է կորցնել անկախ փորձագիտական գործունեություն իրականացնելու հնարավորությունը (գործելով սեփականատիրոջ բիզնեսի պայմաններով ձեւավորված սահմանափակումների շրջանակներում),

-  Ինստիտուտը կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի ոլորտի ազգային նշանակության խնդիրների լուծումը պետական մոտեցումներով,

առաջարկվում է «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կարգավիճակը թողնել անփոփոխ` 100% բաժնեմասով պետական սեփականությամբ, եւ ընկերության անունը հանել "Պետական գույքի մաuնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մաuին" Հայաuտանի Հանրապետության oրենքի (31 մայիuի 2006 թվականի, ՀO-124-Ն)  Հայաuտանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ընկերությունների ցանկից: