Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-323-26.08.2008-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության (20 նոյեմբերի 2002 թվականի, ՀՕ-458-Ն)  օրենքի 6-րդ հոդվածում «Մինչեւ 2005 թվականի հունիսի 30-ը» բառերը փոխարինել «Մինչեւ 2009 թվականի հունվարի 1-ը» բառերով, «Մինչեւ 2006 թվականի հունիսի 30-ը» բառերը «Մինչեւ 2010 թվականի հունիսի 30-ը» բառերով, «2005 թվականի հուլիսի 1-ից հետո» բառերը «2009 թվականի հունվարի 1-ից հետո» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտության

«1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախս-տականներին հատկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով:

Մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելը (2002թ. դեկտեմբերի 18-ը) բնակարան ստացած փախստականնեն այդ բնակարանները սեփականության իրավունքով իրենց հատկացնելու մասին դիմումը կարող էին ներկայացնել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում, իսկ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ստացածները` բնակարանը ստանալու օրվանից մեկ տարվա ընթացքում:

Հաշվի առնելով, որ մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելը, ինչպես նաեւ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո բնակարան ստացած փախստականների մի մասը օրենքով սահմանված ժամկետներում չէր կարողացել դիմում ներկայացնել եւ այդ բնակարանների նկատմամբ ձեռք բերել սեփականության իրավունք, ՀՀ Ազգային ժողովի կողմից 2005թ. մայիսի 20-ին ընդունվեց «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը համաձայն որի դիմում ներկայացնելու ժամկետները երկարաձգվեցին:

Չնայած դրան, կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այդ բնակարաններում բնակվող ոչ բոլոր փախստական ընտանիքներն են, որ դիմել են իրենց զբաղեցրած բնակարանները սեփականության իրավունքով իրենց հատկացնելու համար: Ներկայումս նրանք /շուրջ 100 ընտանիք/ ցանկություն ունեն դրանց նկատմամբ ձեռք բերել սեփականության իրավունք, սակայն չեն կարող, քանի որ լրացել է դիմում ներ-կայացնելու օրենքով սահմանված ժամկետը:

Գործակալությունում ստացվել են եւ շարունակում են ստացվել դիմումներ, որոնցով այդ փախստական ընտանիքները խնդրում են ձեռնարկել միջոցներ դիմում ներկայացնելու ժամկետի երկարաձգման ուղղությամբ:

Ուստի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է երկարաձգել դիմում ներկայացնելու ժամկետները, որով կլուծվի այն փախստական ընտանիքների բնակարանների սեփականաշնորհման հարցը, որոնք տարբեր պատճառներով սահմանված ժամկետներում չեն ներկայացրել դիմումներ: