Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-321-21.08.2008-ՊԻ-011/0

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

«ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄՅԱՍՆԻԿ ԺՈՐԱՅԻ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱԼԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.

«Պատգամավոր Մյասնիկ Ժորայի Մալխասյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն տալու վերաբերյալ միջնորդության մասին» Ազգային ժողովի 04.03.2008թ. Ն-058-4 որոշման

    1. վերնագրում հանել «եւ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու» բառերը:

    2. որոշման մեջ հանել «եւ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու» բառերը: