Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-31216-21.08.2008-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-236 օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածում «ինչպես նաեւ» բառերը փոխարինել «ինչպես նաեւ հաստատագրված վճարի հաշվարկման համար» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում «տեսակների, որոնց» բառերը փոխարինել «տեսակի, ինչպես նաեւ սահմանային չափը գերազանցելու դեպքերում ավելացված արժեքի հարկ վճարող չհամարվողների» բառերով:

Հոդված 3. Օրենքի 22-րդ 3-րդ մասի «ա» ենթակետում «1200,0» թիվը փոխարինել «2100,0» թվով:

Հոդված 4. Օրենքի 251 -րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետում «1200,0» թիվը փոխարինել «2100,0» թվով, իսկ «2500,0» թիվը փոխարինել «14600,0»:

Հոդված 5. Օրենքի 252 -րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 252 . Առեւտրի իրականացման վայրում  առեւտրական գործունեության համար հաստատագրված վճարի չափը
1. Առեւտրի իրականացման վայրերում առեւտրական գործունեության` բացառությամբ ոսկերչական արտադրատեսակների վաճառքի, համար հաստատագրված վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա համար՝ ելակետային տվյալի եւ ուղղիչ գործակցի արտադրյալի 660-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

2. Առեւտրի իրականացման վայրերում ոսկերչական արտադրատեսակների վաճառքի համար հաստատագրված վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա համար՝ ելակետային տվյալի եւ ուղղիչ գործակցի արտադրյալի 6600-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:»:

Հոդված 6. 2010 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել օրենքի 7-րդ հոդվածի «ա», «ա1 », «բ» ենթակետերը, 2-րդ,  21 -րդ եւ 3-րդ գլուխները:

Հոդված 7. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2008 թվականի հոկտեմբերի 1-ից:

2008 թվականի երրորդ եռամսյակի համար հաստատագրված վճար վճարողները սույն օրենքի 3-րդ եւ 4-րդ հոդվածների դրույթների համաձայն կարող են կատարել համապատասխան վերահաշվարկներ: