Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-31213-13.08.2008-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-215-Ն օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված արտոնություննե՟րից օգտվելու իրավունք ունեցող անհատ ձեռնարկատերերը, որոնք մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը դեռեւս չեն օգտվել այդ արտոնություններից, կարող են օգտվել Օրենքով իրենց վերապահված ար՟տոնություններից` առանց ժամկետային սահմանափակման:

Հոդված 2. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված իրավունքից օգտվելու համար անհատ ձեռ՟նարկատերը պարտավոր է ներկայացնել գրավոր դիմում իր հաշվառման (գրանցման) վայրի հարկային տեսչության մարմին:

Այդ դեպքում`

1. Օրենքով նախատեսված ցանկերի կազմման, ներկայացման եւ հրապարակման նկատմամբ սահմանված ժամկետները չեն կիրառվում.

2. 2006 թվականի հունվարի 1-ից հետո այդ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ հաշվարկված եւ չվճարված հարկային ու պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պար՟տա՟վո՟րութ՟յունները (ապառք, տույժ, տուգանք) ենթակա են վերահաշվարկման այնպես, իբրեւ Օրենքը կի՟րառ՟վել է 2006 թվականի ընթացքում.

3. այդ անհատ ձեռնարկատերը չի ենթարկվում վարչական պատասխանատվության` Օրենքով սահմանված արտոնություններից օգտվելու հնարավորություն ունենալու եւ այդ արտոնությունից չօգտ՟վելու հետեւանքով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասն՟՟՟երրորդ օրը:

Հիմնավորում

«Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնությունների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նա՟խա՟գծի ներ՟կայացումը նա՟՟խա՟տես՟ված է Հա՟յաստանի Հան՟րա՟պե՟տու՟թյան վարչապետի 2008 թվակա՟նի ապ՟րի՟լի 11-ի թիվ 188-Ա որոշմամբ հաս՟տատված փոքր ձեռնարկատիրական գոր՟ծու՟նեու՟թյան ոլորտում հարկային օրենս՟՟դրության եւ վարչարարու՟թյան կատարելագործմանն ուղղ՟ված միջոցառումների ժա՟մանակացույցի 2-րդ կե՟տով: Նախագծի նպատակը եկամտահարկի եւ պարտադիր սոցիա՟լա՟կան ապահովության վճար՟նե՟րի նվազագույն գումարների վճարման հետ կապված պար՟տա՟վորություններ ունեցող անհատ ձեռ՟նարկատերերին 2003-2005 թվականների համար հաշ՟վարկված եւ չվճարված եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճար՟ների նվազագույն գումարների, ինչպես նաեւ դրանց նկատմամբ հաշվարկված եւ չվճար՟ված տույժերի վճարման պարտականությունից ազատվելու լրացուցիչ հնարավո՟րու՟թյան տրամա՟դրման համար համապատասխան օրենս՟դրա՟կան հիմ՟քի ստեղծումն է:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ներկայումս գործող «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի եւ պարտադիր սոցիալա՟կան ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստա՟նի Հան՟՟րա՟պե՟տու՟թյան օրենքի 2-րդ հոդվածի համաձայն, 2003-2005 թվականների հա՟մար հաշ՟՟վարկված եւ չվճար՟ված եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահո՟վու՟թյան վճար՟ների նվազա՟գույն գումարների, ինչպես նաեւ դրանց նկատմամբ հաշ՟վարկ՟ված եւ չվճար՟ված տույժերի վճա՟րումից ազատելու արտոնությունը տարածվում է միայն մինչեւ 2006 թվականի մայիսի 1-ը հար՟կային մարմին գործունեությունը դա՟դա՟րեց՟նելու (լուծար՟վե՟լու) վերաբերյալ գրավոր դի՟մում ներկայացրած եւ պետական գրանց՟ման վկայականը (այդ թվում` ժամկետային) հանձ՟նած անհատ ձեռ՟նար՟կա՟՟տե՟րերի վրա: Խնդիրը կայանում է նրանում, որ անհատ ձեռ՟նար՟կա՟տե՟րերի մի մասը վերոնշյալ օրեն՟քում նշված ժամ՟կե՟տում չի դիմել օրենքով սահ՟ման՟ված ար՟տո՟նությունից օգտվելու հա՟մար:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է`

2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների նվազագույն գումարների վճարման հետ կապ՟ված պար՟տավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերին 2003-2005 թվականների համար հաշ՟վարկ՟ված եւ չվճարված եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահո՟վու՟թյան վճար՟ների նվազագույն գումարների, ինչպես նաեւ դրանց նկատմամբ հաշվարկված եւ չվճար՟ված տույժերի վճար՟ման պարտականությունից ազատվելու հարաբերություններն են:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում փաստացի գործունեություն չիրականացնող անհատ ձեռնարկատերեր լրացուցիչ հնարավորություն կստա՟նան` օգտվելու 2003-2005 թվականների համար հաշվարկված եւ չվճարված եկամտահար՟կի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճար՟ների նվազագույն գումարներից, ինչպես նաեւ դրանց նկատմամբ հաշվարկված եւ չվճարված տույժերի վճարման պարտականությունից: