Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-3126-13.08.2008-ՏՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ Օրենք) 1-ին հոդվածի 3-րդ կետում`

1) իններորդ պարբերությունը «վերադարձնելու» բառից հետո լրացնել «, արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման եւ իրացման, ապրանքների շրջանառության եւ ծառայությունների մատուցման ծավալների, ինչպես նաեւ իրացման փաստացի գների (սակագների) (այդ թվում` միջին) չափագրման» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով.

«4) տնտեսավարող սուբյեկտների մոտ արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման եւ իրացման, ապրանքների շրջանառության եւ ծառայությունների մատուցման ծավալների, ինչպես նաեւ իրացման փաստացի գների (սակագների) (այդ թվում` միջին) չափագրման իրականացման կարգը` համաձայն 4-րդ հավելվածի»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդ՟վա՟ծի 3-րդ կետը «հաստատագրված վճարների մասին օրենքով սահմանված ելա՟կե՟՟տային տվյալների եւ դրանց ուղղիչ գործակիցների,» բառերից հետո լրացնել «հարկ վճարողների կող՟մից «Հարկերի մասին» Հայաստանի Հանրա՟պե՟տության օրենքի 15-րդ հոդվածի «թ» կետով սահ՟ման՟ված` հայ՟տա՟րա՟րության փակցման եւ դրանում պահանջվող տեղեկությունների ներառման,» բա՟ռերով:

Հոդված 3. Օրենքը լրացնել հավելված N4-ով` համաձայն հավելվածի:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:
 
 

Հավելված
«Հայաստանի Հանրապետությունում
ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ
կատարելու մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի

Հավելված N4
«Հայաստանի Հանրապետությունում
ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին»
 Հայաստանի Հանրապետության օրենքի

ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՄՈՏ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՓԱՍՏԱՑԻ ԳՆԵՐԻ (ՍԱԿԱԳՆԵՐԻ) (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՄԻՋԻՆ) ՉԱՓԱԳՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հարկային մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտների մոտ արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման (այդ թվում` օգտակար հանածոյի լեռնային զանգվածից հանքարտադրատեսակի հիմնական եւ ուղեկից բաղադրիչների ելքի) եւ իրացման, ապրանքների շրջանառության եւ ծառայությունների մատուցման ծավալների, ինչպես նաեւ իրացման փաստացի գների (սակագների) (այդ թվում` միջին) չափագրման (այսուհետ` չափագրում) իրականացման կարգը:

2. Չափագրում է համարվում հարկային մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցչի անմիջական մասնակցությամբ (անհրաժեշտության դեպքում ներգրավելով լիազոր պետական կառավարման համապատասխան մարմնի ներկայացուցչի կամ անկախ փորձագետի) իրականացվող ուսումնասիրությունը, որի նպատակն է պարզել`

1) օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները չներկայացնելու դեպքում արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման եւ իրացման, ապրանքների շրջանառության եւ ծառայությունների մատուցման իրական ծավալները, ինչպես նաեւ իրացման փաստացի գները (սակագները).

2) տնտեսավարող սուբյեկտի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված հաշվետվություններում, ներառյալ` դրանց համար հիմք հանդիսացած հաշվապահական, արտադրատեխնոլոգիական փաստաթղթերում եւ այլ ներքին հաշվառման տվյալներում (այսուհետ` հաշվետվություններում) ներառված արտադրանքի արտադրության (այդ թվում` ծախսումների եւ կորուստների), օգտակար հանածոների արդյունահանման եւ իրացման, ապրանքների շրջանառության եւ ծառայությունների մատուցման իրական ծավալների, ինչպես նաեւ իրացման փաստացի գների (սակագների) ճշտությունը:

3. Տնտեսավարող սուբյեկտների մոտ սույն կարգին համապատասխան չափագրումներն իրականացվում են հարկային մարմնի ղեկավարի հրապարակած հրամանի կամ հանձնարարագրի հիման վրա, որտեղ նշվում են չափագրման հիմքերը, նպատակը, տնտեuվարող uուբյեկտի տվյալները (անվանումը, գտնվելու վայրը), չափագրում իրականացնելու վայրը, ժամկետները եւ չափագրում իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձանց, լիազոր պետական կառավարման համապատասխան մարմնի ղեկավարի հրապարակած հրամանի կամ հանձնարարագրի հիման վրա չափագրմանը ներգրավված ներկայացուցչի կամ հարկային մարմնի ղեկավարի հրամանով սահմանած կարգով չափագրմանը ներգրավված անկախ փորձագետի տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը)` վավերացված հարկային մարմնի կնիքով:

4. Հրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակը չափագրումը փաստացի սկսելու օրը տրվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին (կամ ի պաշտոնե նրան փոխարինելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին): Վերջինս պարտավոր է ստորագրել մեկ օրինակի վրա` հաստատելով, որ ծանուցված է չափագրում իրականացնելու մասին: Ստորագրված օրինակը վերադարձվում է այն ներկայացնող պաշտոնատար անձանց: Հրամանում կամ հանձնարարագրում նշված օրը չափագրումը սկսելու կամ փաստացի սկսված չափագրումն ավարտելու անհնարինության դեպքում (գործունեության ժամանակա՟վոր դադարեցման, տեխնիկական պատճառներով առաջացած պարապուրդների, գործա՟դուլների, բնակլիմայական անբարենպաստ պայմանների եւ համանման այլ հանգամանքների հետեւանքով) չափագրումն իրականացնող պաշ՟տոնատար անձանց կողմից կազմվում է արձանագրություն, որը ստորագրվում են նաեւ տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց կողմից: Նշված դեպքերում չափագրումը փաստացի սկսվում կամ շարունակվում է տնտեսավարող սուբյեկտի բնականոն գործու՟նեությունը վերսկսվելուց հետո, որի մասին տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը (կամ ի պաշտոնե նրան փոխարինելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը) պարտավոր է հայտնել չափագրումն իրականացնող հարկային մարմնի համապատասխան ստորաբա՟ժանման ղեկավարին կամ հարկային տեսչության պետին: Նշված հիմքերով չափագրման ժամանակավոր դադարեցման ժամանակահատվածը չի ներառվում հրամանով կամ հանձ՟նա՟րարագրով չափագրման իրականացման համար սահմանված ժամանակահատվածի մեջ:

Տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց կողմից սույն կարգին համապա՟տասխան իրականացվող չափագրման աշխատանքներին խոչընդոտելու, հարկային մարմնի պաշտոնատար անձանց պահանջով գույքագրումներ իրականացնելուց կամ չափագրման նպատակներին առնչվող անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելուց հրաժարվելու դեպքե՟րում չափագրումն իրականացնող պաշտոնատար անձինք կազմում են արձանագրություն, որը հիմք է տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց նկատմամբ օրենքով սահմանված պատասխանատվության կիրառման, իսկ օգտակար հանածոների արդյունահանման դեպքում` օրենքով սահմանված կարգով զգուշացման եւ հանքային իրավունքի դադարեցման համար:

5. Տնտեսավարող սուբյեկտի մոտ տվյալ ֆինանսական տարում իրականացվող բոլոր չափագրումների ընդհանուր տեւողությունը չի կարող գերազանցել 30 աշխատանքային օրը: Մեկ չափագրումը կարող է իրականացվել տնտեսավարող սուբյեկտի կողմից սահմանված երկուսից մինչեւ հինգ աշխատանքային օրերի ընթացքում:

6. Ընդգծված սեզոնայնություն ունեցող ապրանքների արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման, դրանց շրջանառության ֆիզիկական ծավալների չափագրումների արդյունքները տարեկան կտրվածքով կիրառելու համար դրանք տվյալ ֆինանսական տարվա ընթացքում հավասար համամասնությամբ պարտադիր իրականացվում են համապատասխան սեզոնի եւ սեզոնից դուրս ժամանակահատվածի ընթացքում, եւ այդ կարգով իրականացված չափագրումների արդյունքները համապատասխան հաշվետու ժամանակահատվածների մասով միջինացվում են: Սույն կարգի կիրառման նպատակով առանձին ապրանքատեսակների արտադրության եւ իրացման սեզոնայնության չափանիշները եւ ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Օգտակար հանածոների արդյունահանման ֆիզիկական ծավալների չափագրման ընթացքում լիազոր պետական կառավարման համապատասխան մարմնի ներկայացուցչին կամ անկախ փորձագետին ներգրավելու դեպքում նրանք չափագրմանը կարող են մասնակցել միայն լիազոր պետական կառավարման համապատասխան մարմնի ղեկավարի հրամանը կամ հարկային մարմնի ղեկավարի հրամանի կամ հանձնարարագրի համապատասխան լրացումը տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին (կամ ի պաշտոնե նրան փոխարինելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին) ծանոթացնելուց անմիջապես հետո:

Օգտակար հանածոների արդյունահանման ֆիզիկական ծավալների չափագրումների իրականացման նպատակով բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների (սահմանափակումների) ստուգում իրականացնող լիազոր մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմիններին են տրամադրում վերջին (նախորդ) ստուգման արդյունքում արձանագրված ելակետային տվյալները (համապատասխան կոորդինատային նիշերով): Սույն կարգով իրականացված չափագրումների արդյունքում արձանագրված ելակետային տվյալները (համապատասխան կոորդինատային նիշերով) հարկային մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրամադրում են բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների (սահմանափակումների) ստուգում իրականացնող լիազոր մարմիններին` ստուգումների իրականացման ժամանակ կիրառելու նպատակով:

8. Չափագրման արդյունքներն արտացոլվում են երկու օրինակից կազմվող արձանագրությունում, որը պարտավոր են ստորագրել չափագրումն իրականացրած հարկային մարմնի եւ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը (կամ ի պաշտոնե նրան փոխարինելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը), չափագրմանը ներգրավված լիազոր պետական կառավարման համապատասխան մարմնի պաշտոնատար անձինք կամ անկախ փորձագետները: Չափագրման արդյունքում կազմված արձանագրության ձեւը սահմանվում է հարկային մարմնի ղեկավարի հրամանով: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին (կամ ի պաշտոնե նրան փոխարինելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին) չափագրումն ավարտելուն հաջորդող 3 աշխատանքային օրերի ընթացքում: Արձանագրության օրինակը ստանալուց կամ այն ստորագրելուց հրաժարվելու դեպքում չափագրումն իրականացրած պաշտոնատար անձինք այդ մասին համապատասխան նշում են կատարում արձանա՟գրությունում եւ այն ուղարկում տնտեսավարող սուբյեկտին պատվիրված նամակով: Չափագրման ընթացքի կամ արդյունքների վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձինք այդ մասին նշում են կատարում արձանագրության հարկային մարմնում պահվող օրինակում, իսկ գրավոր առարկությունները հարկային մարմին սահմանված կարգով ներկայացվում են չափագրման արձանագրությունը տնտեսավարող սուբյեկտին հանձնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրերի ընթացքում: Նշված ժամանակահատվածում գրավոր առարկություններ չներկայացնելու, ինչպես նաեւ չափագրման արձանագրության օրինակը ստանա՟լուց կամ այն ստորագրելուց հրաժարվելու դեպքերում չափագրմամբ արձանագրված տվյալները համարվում են անառարկելի: Տնտեսավարող սուբյեկտները չափագրում իրականացրած պաշտոնատար անձանց կամ անկախ փորձագետների գործողությունները բողոքարկում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

9. Չափագրման արդյունքներով կազմված արձանագրությունները ժամանակագրական կարգով կարվում եւ պահվում են տնտեսավարող սուբյեկտի հարկային գործում: Օրենքով սահմանված դեպքերում արձանագրությունների տվյալների կիրառմամբ տնտեսավարող սուբյեկտի հարկային եւ բնօգտագործման վճարների պարտավորությունների հաշվարկը կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով` տնտեսավարող սուբյեկտի մոտ իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների հերթական ստուգման (կամ վերստուգման) ընթացքում: